ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1093-Ն
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 10.06.10 N 733-Ն)
1. Սահմանել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների`
1) ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 03.02.11 N 188-Ն)
3) ներմուծման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) արտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը խմբ., փոփ. 03.02.11 N 188-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը:
2. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերը հավաստում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համապատասխանությունը ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին:
3. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազորված մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկին համապատասխան:
II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Սահմանային մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր տեսակի խմբաքանակի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) պետական տեսուչն արտահանող երկրի կողմից տրված արտահանման բուսասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթի (այսուհետ` բուսասանիտարական հավաստագիր)` փաստաթղթային ստուգում, բուսասանիտարական զննում անցկացնելուց, անհրաժեշտության դեպքում փորձանմուշներ վերցնելուց և դրանց փորձաքննությունից հետո` ներմուծման բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է խմբաքանակի ներմուծման բուսասանիտարական հավաստագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 3 հավելվածի՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:
5. Արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում՝ ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության դրական եզրակացության առկայության դեպքում, որը լրացվում է հայերենով, 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը մնում է ծառայության սահմանային հսկիչ կետում, երկրորդը տրվում է որպես ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, իսկ երրորդը տրվում է մաքսային ձևակերպումների իրականացման համար:
6. Եթե բուսասանիտարական հսկողության ենթակա փաստաթղթերն ամբողջական են, և բուսասանիտարական զննման ժամանակ վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, ապա ներմուծման համար բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, և դրա փոխարեն բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագրի պատճենների վրա դրվում է համապատասխան դրոշմ և կնիք: Բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագիրը պատճենահանվում է երկու օրինակից: Բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը մնում է ծառայության սահմանային կետում, իսկ դրոշմված և կնքված երկու պատճենները վերադարձվում են ներմուծողին, որոնցից մեկը տրվում է մաքսային ձևակերպումների իրականացման համար, իսկ մյուսը` որպես բեռն ուղեկցող փաստաթուղթ:
7. Եթե տեսուչը բեռը զննելիս հայտնաբերում է վնասակար օրգանիզմներ, կամ առկա են հիմնավոր կասկածներ, որ բեռում առկա են դրանք, ապա իրականացվում է բեռի նմուշառում, որի վերաբերյալ լրացվում է համապատասխան ակտ` նշելով նմուշառման հիմքերը և կասկածի հարուցման պատճառները: Մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների ստացումը` չի թույլատրվում բեռի ներմուծումը: Լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա`
1) թույլատրվում է բեռը ներմուծել.
2) բեռը վարակազերծվում է և թույլատրվում է ներմուծել.
3) արգելվում է բեռի ներմուծումը: Ընդ որում, այս դեպքում լրացվում է համապատասխան ակտ:
8. Սահմանային հսկիչ կետում մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող բեռների հայտնաբերման դեպքում բեռը ենթարկվում է զննման, փաստաթղթային ստուգման, կատարվում է նմուշառում` լաբորատոր փորձաքննությամբ բեռի անվտանգությունը որոշելու համար: Մինչև ծառայության սահմանային հսկիչ կետի կողմից բեռի նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը` բեռի ներմուծման գործընթացը կասեցվում է, և դրա նկատմամբ որևէ գործողություն չի կատարվում:
9. Բեռի ներմուծման գործընթացը կասեցվում է սահմանային հսկիչ կետի տեսուչի համապատասխան որոշմամբ, որի մասին նա անհապաղ տեղեկացնում է բուսասանիտարիայի պետական ծառայության պետին և 24 ժամվա ընթացքում տրամադրում կասեցման մասին որոշման մեկ օրինակը:
10. Կասեցված բեռի վերադարձման կամ հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:
11. Կասեցված բեռը բաց է թողնվում փորձաքննության դրական եզրակացության հիման վրա` մեկօրյա ժամկետում:
12. Կասեցված բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքում ստացված եզրակացության դեպքում բեռը ենթակա է ոչնչացման կամ վարակազերծման, կամ վերադարձման (վերաառաքման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Ոչնչացման կամ վարակազերծման, կամ վերադարձման (վերաառաքման), դրա հետ կապված բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:
14. Բեռի վերադարձման (վերաառաքման) դեպքում սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են «Ներմուծումն արգելվում է» դրոշմը և սահմանային հսկիչ կետի տեսուչի անվանական կնիքն ու ստորագրությունը:
III. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
15. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված և փակ տրանսպորտային միջոցներում:
16. Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տրանսպորտային միջոցներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:
17. Տարանցիկ փոխադրման դեպքում՝ բեռն ուղեկցող բուսասանիտարական հսկողության անհրաժեշտ փաստաթղթերը ծառայության սահմանային հսկիչ կետում չեն փոխարինվում, տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում ծառայում են որպես բեռն ուղեկցող փաստաթղթեր:
18. Բեռների տարանցիկ փոխադրումն իրականացվում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով: Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետում բուսասանիտարական հավաստագրի վրա դրվում են «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը և սահմանային հսկիչ կետի տեսուչի անվանական կնիքն ու ստորագրությունը:
19. Սույն կարգի 16-րդ կետում նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխվելու դեպքում բեռների տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`
1) հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ.
2) բացակայում է բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագիրը.
3) չեն ներկայացվել բեռի անվտանգությունը հավաստող այլ ուղեկցող փաստաթղթեր:
20. Տարանցիկ փոխադրումն արգելվելու դեպքում բեռն ուղեկցող բուսասանիտարական հավաստագրի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:
III. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
21. Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացվում հայտ, որում նշվում են`
1) արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
2) ներմուծող երկրի անվանումը.
3) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
4) արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները և քանակությունը.
5) ստացման վայրը:
22. Ծառայությունը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 4 հավելվածի:
23. Արտահանման համար բուսասանիտարական հավաստագիրը տրվում է արտահանողի կողմից ներկայացված արտահանվող բեռի վերաբերյալ բուսասանիտարական անձնագրի հիման վրա:
24. Բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` կանաչ թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով:
25. Բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ծառայում է որպես արտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները` մինչև նշանակման վայրն ուղեկցող փաստաթուղթ, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը պահվում է ծառայությունում:
26. Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննումից հետո և անվճար:
IV. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
27. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները մեկ այլ երկիր արտահանելու դեպքում, եթե դրանք բավարարում են ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները:
28. Վերաարտահանումը հավաստագրվում է նաև այն դեպքերում, եթե վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները չեն վարակվել կամ ախտահարվել վնասակար օրգանիզմներով, և դրանք`
1) պահեստավորված են.
2) մասնատված են.
3) համակցված են այլ բեռների հետ.
4) վերափաթեթավորված են:
29. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` դարչնագույն թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 5 հավելվածի:
30. Արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա` սահմանված կարգով վավերացված պատճենը ծառայում է որպես վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ:
V. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
31. Բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը մերժվում է հայտը ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե`
1) ստուգման պահին ներմուծվող կամ վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը բացակայում է կամ թերի է լրացված (բուսասանիտարական հավաստագրում չվավերացված փոփոխություններ կամ ջնջումներ, բուսասանիտարական հավաստագրում տեղեկությունների բացթողումներ).
2) բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները վարակված են կարանտին վնասակար օրգանիզմներով կամ չեն համապատասխանում ներմուծող (արտահանող, վերաարտահանող) երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին:
32. Ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։
(Հավելվածը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.06.10 N 733-Ն, 30.07.09 N 857-Ն, խմբ. 03.02.11 N 188-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության |
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________ |
Տրված է .................. 200 թ. |
Ուժի մեջ է ..................... 200 թ. |
Սույնով թույլատրվում է ______________________________________________
|
(ներմուծող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի |
______________________________________________________________
Հայաստանի Հանրապետություն ներմուծելու __________________________________
|
(արտահանող երկիրը և ծագման երկիրը) |
______________________________________________________________
(բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը և քանակությունը)
1. Ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետք է զերծ
լինեն կարանտին վնասակար օրգանիզմներից ___________________________________
______________________________________________________________
2. Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանող երկրի բույսերի կարանտինի կամ / և բույսերի պաշտպանության պետական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրով` հաստատելով դրանց համապատասխանությունը սույն թույլտվության 1-ին կետում նշված բոլոր պահանջներին:
3. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է
պետական սահմանի հետևյալ անցումային կետից ________________________________
____________________________________________________________
4. Ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետական տեսուչների կողմից ենթակա են բուսասանիտարական ստուգման Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցումային կետերում և նշանակման վայրերում:
5. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների խմբաքանակները, որոնք չեն համապատասխանում սույն թույլտվության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին, պետական տեսուչի ցուցումով ենթակա են կասեցման, վարակազերծման, վերադարձման, վերամշակման կամ ոչնչացման:
6. Սույն թույլտվությամբ ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող
առարկաները պետք է փոխադրվեն երթուղով ___________________ մինչև նշանակման վայրը
____________________________________________________________
7. Ներմուծման թույլատրված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետական սահմանի անցումային կետերում և նշանակման վայրեր հասնելուց անմիջապես հետո ենթակա են հետևյալ բուսասանիտարական միջոցառումների անցկացմանը _________________
____________________________________________________________
Սույն թույլտվությունը տրված է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
Հայտ` .................. 200 թ. N .................
Պետական տեսչության պետ |
_______________ | _______________ | Կ.Տ. |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
(Հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______
Արտահանողը ___________________________________________________
|
(արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի |
Ստացողը _____________________________________________________
|
(ստացող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի |
___________________________________________________________
Հավաստագրի տրամադրման հիմքը_____________________________________
___________________________________________________________
Հայտարարագրված փոխադրամիջոցը ____________________________________
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը
___________________________________________________________
Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների քանակությունը
___________________________________________________________
___________________________________________________________
Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ծագման երկիրը
___________________________________________________________
___________________________________________________________
Եզրակացություն________________________________________________
(ստուգման արդյունքները)
__________________________________________________________
Սահմանվում են հետևյալ կարանտին միջոցառումները ________________________
__________________________________________________________
Տեղեկություններ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների
վարակազերծման կամ ախտահանման մասին ________________________________
__________________________________________________________
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության _____________________________________
հսկիչ կետի/բաժնի տեսուչ` |
________________ | ________________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
___ ___________ 200 թ. |
Կ.Տ. |
(Հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
|
2. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
| ||||||
1. Արտահանողի անունն ու հասցեն Name and address of exporter |
3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն Declared name and address of consignee | ||||||
4. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն State Service fօr Fօօd Safety |
5. Ծագման վայրը Place of origin | ||||||
Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/ To Plant Protection and Quarantine Organization of |
6. Հայտարարագրված փոխադրամիջոցը Declared means of conveyance | ||||||
7. Հայտարարագրված մուտքի վայրը Declared point of entry | |||||||
8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants |
9. Հայտարարագրված քանակը Quantity declared | ||||||
10. Սա երաշխիք է, որ նկարագրված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները՝ ենթարկվել են տեսչական ստուգման և/ կամ փորձաքննության են ենթարկվել՝ համաձայն համապատասխան պաշտոնական ընթացակարգերի, զերծ են կարանտին վնասակար օրգանիզմներից, որոնք նշված են ներմուծող պայմանավորվող կողմից և համապատասխանում են ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին՝ ներառյալ կարգավորվող ոչ-կարանտին վնասակար օրգանիզմների համար պահանջները: This is to certify that the plants, plant products and other regulated articles described herein: have been inspected and/or tested according to appropriate official procedures, and are considered to be free from the quarantine pests specified by the importing contracting party, and are considered to conform with the phytosanitary requirements of the importing contracting party, including those for regulated non quarantine pests. They are deemed to be practically free from other pests | |||||||
11. Լրացուցիչ հայտարարագիր Additional declaration | |||||||
ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ 12. Մշակման եղանակը Treatment |
Տրման վայրը
(Ստորագրություն) (Signature) | ||||||
13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/ Chemical (active ingredient) |
14. Տևողությունը և ջերմաստիճանը Duration and temperature | ||||||
15. Խտություն Concentration |
16. Ամսաթիվը Date | ||||||
17. Լրացուցիչ տեղեկություն Additional information |
(Հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն)
(Ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն տեքստերի լրացումները և փոփոխությունները տե´ս 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն որոշումների մեջ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
|
2. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
| ||||||
1. Արտահանողի անունն ու հասցեն Name and address of exporter |
3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն Declared name and address of consignee | ||||||
4. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն State Service fօr Fօօd Safety |
5. Ծագման վայրը Place of origin | ||||||
Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/ To Plant Protection and Quarantine Organization of |
6. Հայտարարագրված փոխադրամիջոցը Declared means of conveyance | ||||||
7. Հայտարարագրված մուտքի վայրը Declared point of entry | |||||||
8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants |
9. Հայտարարագրված քանակը Quantity declared | ||||||
10. Սա երաշխիք է, որ՝
- դրանք՝ □ փաթեթավո րված են □ վերափաթեթավորված են □ սկզբնական □ նոր բեռնարկղերում- հիմք է ընդունվում՝ □ բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը □ լրացուցիչ տեսչական ստուգման արդյունքները, □ original □ certified true copy □ packed □ repacked □ in original □ in new containers □ original Phytosanitary Certificate □ additional inspection, | |||||||
11. Լրացուցիչ հայտարարագիր Additional declaration | |||||||
ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ 12. Մշակման եղանակը Treatment |
Տրման վայրը
(Ստորագրություն) (Signature) | ||||||
13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/ Chemical (active ingredient) |
14. Տևողությունը և ջերմաստիճանը Duration and temperature | ||||||
15. Խտություն Concentration |
16. Ամսաթիվը Date | ||||||
17. Լրացուցիչ տեղեկություն Additional information |
(Հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն)
(Ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն տեքստերի լրացումները և փոփոխությունները տե´ս 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն որոշումների մեջ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |