«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32611115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ | |
28 դեկտեմբերի 2010 թ. N 14-Ն |
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 23.11.2009 Թ. ԹԻՎ 40-Ն ԵՎ 23.10.2009 Թ. ԹԻՎ 160-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ` հավելված) 14-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել` արտակարգ իրավիճակների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 40-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի թիվ 160-Ն համատեղ հրամանը:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ |
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
-------------------- Ա. Գևորգյան |
-------------------- Ա. Երիցյան |
2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 14-Ն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 07-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 1-ին ենթաչափորոշիչը` «Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.7 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա) քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների ստեղծումը, նրանց պատրաստականության ապահովման ուղղությամբ գործունեության իրականացումը և ծառայությունների անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը - 0.3 միավոր
բ) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված մարզային բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող պլանների առկայությունը - 0.3 միավոր
գ) տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ներգրավումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների իրականացմանը - 0.1 միավոր
2) 0.7 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով։
2. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 2-րդ ենթաչափորոշիչը` «Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.3 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմաներով հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժությունների կազմակերպում, անցկացում և մասնակցություն - 0.1 միավոր
բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը հանրապետական գործադիր մարմիններին - 0.1 միավոր
գ) արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինարներին, խորհրդակցություններին, ուսումնամեթոդական հավաքներին և ուսումնական պարապմունքներին մասնակցության ապահովումը - 0.1 միավոր
2) 0.3 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով։
3. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 3-րդ ենթաչափորոշիչը` «Մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակման կազմակերպում ու այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները՝
ա) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերի առկայությունը - 0.2 միավոր
բ) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը - 0.3 միավոր
2) 0.5 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով։
4. Հավելվածի 14-րդ կետով նախատեսված 4-րդ ենթաչափորոշիչը` «Պետական հանրապետական և մարզային պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա) մարզի տարահանման ճշգրտված պլանների առկայությունը - 0.2 միավոր
բ) մարզի պատսպարման ճշգրտված պլանների առկայությունը - 0.2 միավոր
գ) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի նախապատրաստման և գործունեության աշխատանքների կազմակերպումը - 0.1 միավոր
2) 0.5 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով: