«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011113
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ | ||||
|
|
29 դեկտեմբերի |
29 դեկտեմբերի 2010 թ. N 11-Ն ք. Երևան |
29 դեկտեմբերի |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն» 3 բաժնի ռազմավարություն 1-ի 4-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
1. Հաստատել վարակի հսկողության կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել վարակի հսկողության կառավարման խորհրդի լիազորությունները` համաձայն հավելված N 2-ի:
3. Սահմանել, որ վարակի հսկողության կառավարման խորհրդի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև համապատասխան բնագավառի մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:
4. Վարակի հսկողության կառավարման խորհրդին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջներն ապահովող վարակի հսկողության գործընթացի համակարգումը և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվություն ներկայացնել Ազգային համակարգող մարմնին.
2) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի հաստատմանը ներկայացնել վարակի հսկողության կառավարման խորհրդի ազգային ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
Հ. ՔՈՒՇԿՅԱՆ |
Ս. ՕՀԱՆՅԱՆ |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ |
|
ՀՀ պաշտպանության նախարարի |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 29 դեկտեմբերի 2010 թ. |
ՀՀ արդարադատության նախարարի 29 դեկտեմբերի 2010 թ. թիվ 257-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Մարիամ Ղուկասյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ
Դավիթ Թովմասյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Աստղիկ Ղարիբյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնի պետի տեղակալ
Սոս Ավդալյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ
Աիդա Պետիկյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ
Նաիրա Ալեքսանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի մանրէաբանական լաբորատորիայի վարիչ
Աստղիկ Բալասանյան – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի պետ
Լուսինե Քոչարյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ
Կարինե Քոչարյան - «Արաբկիր բժշկական համալիր/Երեխաների և դեռահասների առողջության» ինստիտուտի համաճարակաբան
Լիլիթ Հայրապետյան - «Արաբկիր բժշկական համալիր/Երեխաների և դեռահասների առողջության» ինստիտուտի մանրէաբան
Ալլա Ավետիսյան - «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ԲԲԸ-ի համաճարակաբան
Նարինե Ավագյան - «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանրէաբան
Հռիփսիմե Նազարյան - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանրէաբան
Նունե Քրիշչյան - «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն»-ի համաճարակաբան
Հավելված N 2
|
ՀՀ պաշտպանության նախարարի |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 29 դեկտեմբերի 2010 թ. |
ՀՀ արդարադատության նախարարի 29 դեկտեմբերի 2010 թ. թիվ 257-Ն հրամանի |
ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Վարակի հսկողության կառավարման խորհրդի լիազորություններն են`
1) Հայաստանի Հանրապետությունում, վարակի հսկողության ոլորտում, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` Կանոններ) ներդրումը և դրանց պահանջների կատարումը ապահովելու նպատակով վարակի հսկողության քաղաքականության, ռազմավարությունների, ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների մշակման կազմակերպումը և մշակված նախագծերի Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` Կանոններ) հարցերով ազգային համակարգող մարմնին (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) տրամադրումը.
2) Վարակի հսկողության ոլորտում միջազգային մոտեցումների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և Ազգային համակարգող մարմնին տրամադրումը.
3) Վարակի հսկողությանն առնչվող շահագրգիռ մարմինների մշտական փոխհամագործակցության և միջգերատեսչական համագործակցության բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն Ազգային համակարգող մարմին.
4) Ազգային համակարգող մարմնին վարակի հսկողության գործընթացի բարելավման, վարակի հսկողության համակարգի կառավարման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելը.
5) Ազգային համակարգող մարմնի հետ համատեղ վարակի հսկողության իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստումը.
6) Ներհիվանդանոցային վարակի հսկողության ազգային ծրագրի (ներառյալ բուժաշխատողների ներհիվանդանոցային վարակներով վարակվելու պաշտպանության հարցերը) մշակման կազմակերպումը և խորհրդատվության տրամադրումը.
7) Վարակի հսկողության ազգային ուղեցույցի մշակման կազմակերպումը, մասնակցությունը մշակմանը և խորհրդատվության տրամադրումը.
8) Վարակի հսկողության օպերատիվ պլանի օրինակելի ձևի մշակումը և ներկայացնելը ազգային համակարգող մարմնի քննարկմանը, Հայաստանի Հանրապետության տարածքում նշված պլանի ներդրման գործընթացի աջակցությունը.
9) Վարակի հսկողության գործընթացին առնչվող լաբորատոր ցանցի ստեղծման (ներառյալ` ռեֆերենս լաբորատորիայի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.
10) Ազգային համակարգող մարմնի պահանջով վարակի հսկողության հարցերով գործունեության ստանդարտ ընթացակարգերի, ուղեցույցների, արձանագրությունների մշակման աշխատանքների կազմակերպումը և դրանց նախագծերի ներկայացումը Ազգային համակարգող մարմնին, բուժկանխարգելիչ կազմակերպություններում դրանց ներդրման գործընթացին աջակցությունը, շարունակական մեթոդագործնական օգնության կազմակերպումը.
11) Բարձր վարակունակությամբ հիվանդությունների բուժման արձանագրությունների մշակումը և ներկայացումն Ազգային համակարգող մարմնին.
12) Բուժաշխատողների շրջանում, որպես բարձր ռիսկի խումբ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության իրականացման կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Ազգային համակարգող մարմնին.
13) Հարուցիչների հակաբիոտիկային կայունության մոնիթորինգի համակարգի մշակման կազմակերպումը և ներկայացումը Ազգային համակարգող մարմնին.
14) Իրականացրած աշխատանքների մասին Ազգային համակարգող մարմնին կիսամյակը մեկ անգամ զեկույցի տրամադրումը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.11.2018, թիվ 26-Ն | 25.02.2019, N 41-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|