Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-11.07.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.60
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10811058

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
   

 28 դեկտեմբերի 2010 թ.

 N 17-Ն

23 դեկտեմբերի 2010 թ.

 N 184-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 28-Ն ՈՒ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 83-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 13-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել` որոշմամբ հաստատված հավելվածի չափորոշիչներ սյունակի 13-րդ կետի էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 28-Ն և 2009 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի թիվ 83-Ն համատեղ հրամանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարար

 

-------------- Ա. Գևորգյան

Հայաստանի Հանրապետության
 էներգետիկայի և բնական
պաշարների
նախարար

 

------------- Ա. Մովսիսյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 17-Ն և
ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 184-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում մարզպետների գնահատման ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` գնահատման միավորները:

1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

(առավելագույն գնահատման միավորը` 0,4)

1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի և բնական պաշարների մասով մարզպետին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովումը ժամանակին:

2) Հնարավոր գնահատականը` իրավական ակտերի պահանջների կատարման ժամկետների խախտումներ` 0, իրավական ակտերի կատարման ապահովում ժամանակին` 0,4:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

(առավելագույն գնահատման միավորը` 0,6)

1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի և բնական պաշարների բնագավառին վերաբերող մարզին առնչվող հարցերի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի ներկայացումը:

2) Հնարավոր գնահատականը` կարծիքի բացակայության դեպքում` 0, կարծիքի առկայության դեպքում` 0,6:

3. Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գազիֆիկացման աշխատանքները

(առավելագույն գնահատման միավորը` 1)

1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում մարզի ծրագրերով նախատեսվող գազիֆիկացման իրականացման աշխատանքներում ոչ պետական միջոցների ներգրավման արդյունքները:

2) Հնարավոր գնահատականը` ոչ պետական միջոցների ներգրավման բացակայության դեպքում` 0, ոչ պետական միջոցների ներգրավման դեպքում` 1:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2015, N 101-Ն 11.07.2015, N 184-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան