«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11311098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
28 դեկտեմբերի 2010 թ. N 27-Ն |
24 դեկտեմբերի 2010 թ. N 1532-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 15-րդ կետի` ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 23.11.2009թ. N 37-Ն և ՀՀ պաշտպանության նախարարի 19.10.2009թ. N 1159-Ն «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
__________ Ա. Գևորգյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
__________ Ս. Օհանյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 27-Ն և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1532-Ն համատեղ հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում - 1 միավոր.
1) զորահավաքային նախապատրաստության կազմակերպման գնահատման չափորոշիչները.
0,75 միավոր - մարզպետարանում ստեղծված է զորահավաքային մարմին, զորահավաքային պլանները մշակված են ամբողջությամբ, մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային պլաններով նախատեսված միջոցառումները և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում զորահավաքային միջոցառումների ժամանակ ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել է ամբողջությամբ,
0,60 միավոր - ստեղծված զորահավաքային մարմնի կողմից մշակվել են զորահավաքային պլանների 90-ից մինչև 100 %-ը, մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային պլաններով նախատեսված միջոցառումները և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում զորահավաքային միջոցառումների ժամանակ ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել է 90-ից մինչև 100 %-ով,
0,40 միավոր - ստեղծված զորահավաքային մարմնի կողմից մշակվել են զորահավաքային պլանների 80-ից մինչև 90 %-ը, մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային պլաններով նախատեսված միջոցառումները և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում զորահավաքային միջոցառումների ժամանակ ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել է 80-ից մինչև 90 %-ով,
0,20 միավոր - ստեղծված զորահավաքային մարմնի կողմից մշակվել են զորահավաքային պլանների մինչև 80 %-ը, մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ զորահավաքային պլաններով նախատեսված միջոցառումները և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում զորահավաքային միջոցառումների ժամանակ ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել է մինչև 80 %-ով.
2) օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
0,25 միավոր - «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
2. ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում - 0,50 միավոր.
1) 0,25 միավոր - մարզի տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանը մասնակցության և դրա իրագործման օժանդակության, հաղորդակցության ուղիների նախապատրաստական միջոցառումների, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանության իրականացման ապահովում,
2) մարզի տարածքում հանրակրթական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կազմակերպման վիճակը.
0,25 միավոր -90-100%-ը,
0,20 միավոր -80-90%-ը,
0,15 միավոր -70-80%-ը,
0,05 միավոր - մինչև 70%-ը:
3. ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում - 1,50 միավոր.
1) մարզի տարածքում հաշվառված արական սեռի նախազորակոչային տարիքի զինապարտների կցագրման ցուցանիշները.
0,50 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 90 % և ավելին,
0,40 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 85-ից մինչև 90 %-ը,
0,25 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների 75-ից մինչև 85 %-ը,
0,10 միավոր - կցագրվել է նախազորակոչիկների մինչև 75 % -ը,
2) մարզի տարածքից ռազմաուսումնական հաստատությունների համար առաջադրված դիմորդ-թեկնածուների քանակից ընդունվել են.
0,50 միավոր - 50 % և ավելին,
0,40 միավոր - 40-ից մինչև 50 %-ը,
0,25 միավոր - 30-ից մինչև 40 %-ը,
0,10 միավոր - մինչև 30 %-ը,
3) յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում զորակոչից խուսափել է զորակոչի ենթակա քաղաքացիների.
0,50 միավոր - մինչև 1 %- ը,
0,40 միավոր - 1 %-ից ավելի մինչև 2 %-ը,
0,25 միավոր - 2 %-ից ավելի մինչև 3 %-ը,
0,10 միավոր - 3 %-ից ավելի: