ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 784-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին գլխի 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «դադարեցմանը» բառից հետո լրացնել «36 ժամ և ավելի տևողությամբ» բառերով.
2) N 2 հավելվածի 1-ին գլխի 5-րդ կետի`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք (անկախ սեփականության ձևից) իրենց պատկանող (համակարգերի օպերատորները` իրենց կառավարման և վարույթի տակ գտնվող) էներգատեղակայանքներում տեղի ունեցած` մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ, ինչպես նաև համակարգային վթարների մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը (այսուհետ` լիազոր մարմին),»,
բ. կետը «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1)» ենթակետով.
«ա.1) էներգամատակարարող կազմակերպությունն սպառողների էներգատեղակայանքներում մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ տեղի ունեցած վթարների մասին եռօրյա ժամկետում հայտնում է լիազոր մարմնին,»,
գ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) N 2 հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետում «15» թիվը փոխարինել «30» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|