«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
4 սեպտեմբերի 2009 թ. N 19-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
4 սեպտեմբերի 2009 թ. N 80-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետնեի ողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 13.8 և 13.11 կետերի` պետական սեփականության պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, |
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ա. Գևորգյան |
|
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 19-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 80-Ն համատեղ հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է պետական գույքի կառավարման ոլորտում մարզպետների գործունեության գնահատման հիմնական չափորոշիչները։
2. ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի «ժբ» ենթակետով սահմանված պետական գույքի կառավարման ոլորտում մարզպետի կողմից կատարված աշխատանքները գնահատվում է (գնահատման առավելագույն միավորը` 4)`
1) Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում (գնահատման ընդհանուր առավելագույն միավորը` 2,5), այդ թվում.
ա. մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
բ. մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցմանն ուղղված միջոցառումների իրականացում և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
գ. մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցմանը, այդ թվում՝ հողհատկացումների իրականացմանն ուղղված միջացառումների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
դ. մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներին աջակցում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
ե. մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազոր ներկայացուցչի լիազորությունների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5).
2) մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացում (գնահատման ընդհանուր առավելագույն միավորը` 1,5), այդ թվում.
ա. մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքների պետական գրանցմանն ուղղված միջոցառումների իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
բ. մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին հասանելիք տարածքների հաշվարկում` գործող նորմատիվներով (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
գ. ՊՈԱԿ-ների կողմից իրենց ամրացված անշարժ գույքի վարձակալության տրամադրման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացում (գնահատման առավելագույն միավորը` 0,5):