«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 33111062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ________________________ Ա. Գևորգյան ________________________ Ա. Անդրեասյան 28 դեկտեմբերի 2010 թ. N 31-Ն 29 դեկտեմբերի 2010 թ. N 208-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման /այսուհետ` Որոշում/ 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի /այսուհետ` հավելված/ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչների սյունակի 16-րդ կետը.
Հրամայում ենք՝
1. Հաստատել` որոշմամբ հաստատված հավելվածի չափորոշիչներ սյունակի 16-րդ կետի ջրամատակարարման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 31-Ն և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 208-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների
1. Հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված 1-ին ենթաչափորոշիչը` «Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա. Նորմատիվ իրավական ակտերի պահանջներից բխող մարզի ջրամատակարարմանը և ջրահեռացմանը վերաբերող մասով մարզպետի իրավասության սահմաններում համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում՝ 0.2 միավոր,
բ. Մարզպետի կողմից մարզի ջրամատակարարմանը և ջրահեռացմանը վերաբերող մասով նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վարչական հսկողության իրականացում՝ մարզպետի տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան՝ 0.2 միավոր,
գ. Մարզի ջրամատակարարման և ջրահեռացման վիճակի բարելավմանն ուղղված մարզպետի իրավասության սահմաններում լոկալ իրավական ակտերի ընդունում և դրանց կատարման ապահովում՝ 0.1 միավոր:
2. Հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված 2-րդ ենթաչափորոշիչը «Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա. Մարզի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի վերաբերյալ համատեղ քննարկումների անցկացումը և առաջարկությունների ներկայացումը հանրապետական գործադիր մարմիններին՝ 0.3 միավոր,
բ. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը վերաբերող հարցերով սեմինարներին և խորհրդակցություններին մասնակցության ապահովումը՝ 0.2 միավոր։
3. Հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված 3-րդ ենթաչափորոշիչը` «ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված խմելու և ոռոգման ջրով ապահովելու նպատակով աշխատանքները» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները՝
ա. Առաջարկություններ է ներկայացնում դոնոր կազմակերպություններին՝ մարզի ջրամատակարարման և ջրահեռացման վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալու վերաբերյալ՝ 0.3 միավոր,
բ. Մարզպետն իր իրավասության սահմաններում հսկողություն է իրականացնում մարզի ջրամատակարարման և ջրահեռացման կարիքների համար ստացված դրամաշնորհների հաշվին նախատեսված աշխատանքների իրականացման նկատմամբ՝ 0.2 միավոր:
4. Հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված 4-րդ ենթաչափորոշիչը` «Մարզպետի աջակցությունը ոռոգման ջրի գումարների հավաքագրման գործընթացին» գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0.5 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները`
ա. Առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարներին՝ ջրօգտագործողների շրջանում ոռոգման ջրի գումարների վճարման հետ կապված բացատրական աշխատանքներ տանելու վերաբերյալ՝ 0.2 միավոր,
բ. Մարզպետը համայնքների ղեկավարների մասնակցությամբ պարբերաբար քննարկումներ է անցկացնում ոռոգման ջրի գումարների վճարների հավաքագրման կոնկրետ խնդիրների վերաբերյալ և իր իրավասության սահմաններում աջակցում նշված խնդիրների լուծմանը՝ 0.3 միավոր։
5. Սույն մեթոդական ուղեցույցի 1-4 կետերում թվարկված աշխատանքներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում մարզպետի աշխատանքը գնահատվում է 0 միավոր: