ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2011 թվականի N 616-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախապատրաստելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-10-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Գ. Քոչարյանինը, Վ. Վարդանյանինը, Ա. Փարսադանյանինը, Ա. Սարգսյանինը, Ս. Մկրտչյանինը և Ն. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Մանասերյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 1-ի N 616-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-10-Ը ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների |
Ա. Փարսադանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական |
Ա. Սարգսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության |
Ն. Սարգսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության |
Ա. Մանասերյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |