ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2011 թվականի N 638-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետը «սահմանափակումների մասին տեղեկանքը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքը,» բառերով.
2) 4-րդ կետը «հետ միասին ներկայացնում է» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման նախարարություն` այսուհետ`» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Բացասական եզրակացություն է տրվում, երբ`
1) ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ.
2) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը.
3) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին.
4) գտնվում է ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության կամ օտարման գոտիներում.
5) օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում:».
4) 7-րդ կետը «փոփոխության» բառից հետո լրացնել «անհրաժեշտության» բառով.
5) 10-րդ կետը «սահմանափակումների մասին տեղեկանքը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքը,» բառերով.
6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Բացասական եզրակացություն է տրվում, երբ`
1) ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ.
2) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը.
3) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին.
4) գտնվում է ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության կամ օտարման գոտիներում.
5) օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում:»:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 24
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|