«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 18-Կապ (տարեկան) «Կապի կազմակերպությունների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպությունների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ ներկայացնող կազմակերպությունների խոսակցական կետերի, կապի բաժանմունքների և կետերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Գյուղական համայնքի կապի կազմակերպություններով և բաժանմունքներով ապահովվածությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4):
2.1. 1-ին բաժնում լրացվում են կազմակերպությունների քանակը (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)` դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը, ինչպես նաև աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
100-210 տողերում ցույց են տրվում այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն, իսկ 220-225 տողերում` որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է ոչ հիմնական գործունեություն:
2.2. 2-րդ բաժնում լրացվում է հեռագրային և հեռախոսային ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը, ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները:
2.3. Հաշվետվության 3-րդ բաժնում լրացվում է միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպության խոսակցական կետերի, ինչպես նաև կապի բաժանմունքների և կետերի քանակը (ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները):
2.4. Հաշվետվության 4-րդ բաժնի 510 տողում լրացվում է գյուղական բնակավայրերի քանակը, որտեղ գտնվում են կապի կազմակերպությունները կամ բաժանմունքները: Այդ ցուցանիշը պետք է համապատասխանի գյուղական բնակավայրերի կապի կազմակերպությունների և բաժանմունքների ընդհանուր քանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ միևնույն բնակավայրում առկա են մի քանի կապի բաժանմունք:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն. |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___ թ. համար
1. Կազմակերպությունների քանակը տարեվերջի դրությամբ, միավոր
Կազմակերպությունների, կառուցվածքային միավորումների անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը միավոր, |
այդ թվում` մասնաճյուղեր |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Հիմնական գործունեությամբ, ընդամենը |
110 |
|
|
|
փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) |
120 |
|
|
|
մերձերկաթուղային փոստատներ |
130 |
|
|
|
փոստի բաժանմունքներ |
140 |
|
|
|
հեռագրատներ |
150 |
|
|
|
տիեզերական կապի կայաններ |
160 |
|
|
|
միջազգային և միջքաղաքային հեռախոսային կայաններ |
170 |
|
|
|
ռադիոհաղորդումներ և ռադիոկապի հանգույցներ, ռադիոկենտրոններ |
180 |
|
|
|
ռադիոհաճախականության հսկիչ կենտրոններ |
190 |
|
|
|
ռադիոհեռուստատեսային հաղորդիչ |
|
|
|
|
կենտրոններ |
200 |
|
|
|
այլ կազմակերպություններ |
210 |
|
|
|
Ոչ հիմնական գործունեությամբ, ընդամենը |
220 |
|
|
|
այդ թվում` վերանորոգման-շինարարական վարչություններ (տեղամասեր) |
221 |
|
|
|
մատակարարման կազմակերպություններ |
222 |
|
|
|
արդյունաբերական կազմակերպություններ (ներառյալ արհեստանոցները) |
223 |
|
|
|
ուսումնական հաստատություններ, կոմբինատներ, կուրսեր |
224 |
|
|
|
այլ կազմակերպություններ |
225 |
|
|
|
2. Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարեվերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը |
որից` |
1 սյունից` |
այդ թվում` | ||
8.0 ժամ և պակաս |
8.1 - 23.9 ժամ |
24 ժամ | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Քաղաքային և գյուղական բնակավայր, ընդամենը |
310 |
|
|
|
|
|
|
այդ թվում` գյուղական բնակավայր |
311 |
|
|
|
|
|
|
3. Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ ներկայացնող կազմակերպությունների խոսակցական կետերի, բաժանմունքների և կետերի քանակը տարեվերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Միջքաղաքային հեռախոսային |
որից` |
4-րդ սյունակից` | ||
8.0 ժամ և պակաս |
8.1 - 23.9 ժամ |
24 ժամ | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Քաղաքային և գյուղական բնակավայր, ընդամենը |
410 |
|
|
|
|
|
այդ թվում` գյուղական բնակավայր |
411 |
|
|
|
|
|
4. Գյուղական համայնքի կապի կազմակերպություններով և բաժանմունքներով ապահովվածությունը տարեվերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանում |
Տողի համարը |
Ցուցանիշը |
Գյուղական համայնքների քանակը, որտեղ գտնվում են կապի կազմակերպությունները կամ բաժանմունքները |
510 |
|
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|