«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 սեպտեմբերի 2009 թ. N 25-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
10 սեպտեմբերի 2009 թ. N 786-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 6-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 5.1 և 5.3 կետերի` կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, |
ՀՀ կրթության և գիտության |
|
Ա. Աշոտյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 25-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 786-Ն համատեղ հրամանի
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն մեթոդական ուղեցույցը մշակված է նախնական մասնագիտական, լրացուցիչ կրթության, հանրակրթության, այդ թվում՝ նախադպրոցական կրթության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում գործող իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի 21 մայիսի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգի, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափանիշների, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման 2-րդ մասի և Հավելված N 2-ի «Գնահատման հիմնական չափորոշիչների» 6-րդ և «Գնահատման լրացուցիչ չափորոշիչների» 5.1 և 5.3 կետերի պահանջների համաձայն: Սույն ուղեցույցը կազմվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարին (այսուհետ` Մարզպետ) տրված իրավասություններից ու լիազորություններից բխող` կրթության բնագավառի բնութագրիչների հիման վրա:
2. ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցի մշակման նպատակն է՝
1. Հստակեցնել հաշվետու տարում կրթության ոլորտում մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում կրթության օրենսդրության ապահովման, կրթության քաղաքականության կենսագործման, ուսումնական հաստատությունների գործունեության կառավարման արդյունավետության և համակարգման ցուցանիշները:
2. Նպաստել և աջակցել կրթության ոլորտում ՏԻՄ-երի, տարածքային և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
3. Ճշգրտել վերահսկման գործընթացի գնահատման մեխանիզմները՝ ապահովելով այդ ուղղությամբ հանրության իրազեկման հրապարակայնությունը:
4. Հաշվետվական համակարգի հիման վրա կրթության ոլորտում կառավարման տարածքային մարմինների գործունեության կազմակերպական, պլանավորման, վերլուծական, վերահսկողական և կառավարման ֆունկցիաները ուղղորդել՝ հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության գերակայությունների և իրականացվող միջոցառումներին:
5. Մեթոդական ուղեցույցը սահմանում է գնահատման գործողությունների իրականացման և գործառույթների թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգը և կարգավորում է գնահատման հիմնական և լրացուցիչ չափորոշիչների յուրաքանչյուր բաղադրիչի միավորի ձևավորման, արդյունավետության գնահատման չափանիշները:
6. Գնահատման հիմքում հաշվի են առնվում նաև հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների դիտարկումների, ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների և տեսչական ստուգումների արդյունքները, հանրապետական բնույթի կրթական միջոցառումները:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները կրթության բնագավառում բնութագրվում են համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 25-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 786-Ն համատեղ հրամանի
Գնահատման չափորոշիչների ուղեցույց
N Գնահատման հիմնական ենթաչափորոշիչներ Առավելագույն գնահատման միավորը Գնահա- տականը Գնա-հատող մարմինը 1. Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն 5 ՀՀ ՏԿՆ 1) Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը` Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի համաձայն` ա. կրթության զարգացման պետական ծրագրերի իրականացումը, բ. կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ, գ. հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դ. համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններ, ե. աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին, զ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: 0.5 միավոր 2) ա. Ապահովում է պետական ուսումնական հաստատության կառավարման խորհրդի ձևավորման և տնօրենի մրցութային կարգով ընտրության և պաշտոնի նշանակման օրինականությունը: բ. Ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը: գ. Ապահովում է կրթության պետական տեսչության կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարումը հաստատության տնօրենի և մարզպետարանի աշխատակազմի կողմից: դ. Անցկացնում է պետական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը` ՀՀ կառավարության սահմանած կարգով: 0.5 միավոր 3) Վերահսկում է` ա. հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը: գ. պետական հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր և կոլեգիալ կառավարման մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների կատարումը, դ. կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները, ե. լսում է հաստատությունների գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրանց վերստուգման արդյունքները, զ. վերահսկողություն է իրականացնում հաստատություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար: 0,5 միավոր 4) Վերահսկում է` ա. նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, բ. կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, գ. նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը, նախադպրոցական հաստատությունների շենքերի ծառայողական նշանակությամբ օգտագործումը: 0,5 միավոր 5) Համակարգում է` 0,5 միավոր 6) ա. Աջակցում է համայնքի տարածքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական քաղաքականության իրականացմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 0.5 միավոր 7) Վերահսկում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հետևյալ լիազորությունների կատարումը` ա. նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ. նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, գ. նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը, դ. նախադպրոցական կրթություն ստանալու համար պայմանների ապահովումը, ե. համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը, զ. նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացման կազմակերպումը, է. նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացման ապահովումը, 0. 5 միավոր 8) ա. Ուսումնասիրության և վերլուծության միջոցով ձևավորում է մարզի տարածքում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար կադրերի պահանջարկը: բ. Համակարգում է մարզի տարածքում հանրապետական մասշտաբով սպորտային, գեղագիտական, մշակութային, ստեղծագործական միջոցառումների և ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը: 0.5 միավոր 9) ա. Աջակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: բ. Աջակցում է դասագրքերի շրջանառու համակարգի և դպրոցները անհրաժեշտ գրականությամբ, գույքով ու սարքավորումներով ապահովման, դրանց ուսումնանյութատեխնիկական բազայի հարստացման աշխատանքների կազմակերպմանը: գ. Համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի հետ նպաստելով նրանց նպատակային գործունեության արդյունավետության բարձրացմանը տեղերում: 0.5 միավոր 10) Համագործակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ավագ և հիմնական դպրոցների ցանցի ձևավորման և զարգացման գործում: 0.5 միավոր Ընդամենը (հիմնական ենթաչափորոշիչների մասով) Գնահատման հիմնական ենթաչափորոշիչներ Առավելագույն գնահատման միավորը Գնահա- տականը Գնահա-տող մարմինը 2. Ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը 3 ՀՀ ՏԿՆ 1) Աջակցում է միջազգային կազմակերպություններին` նախադպրոցական հաստատությունների, համայնքային կենտրոնների մասով և նախադպրոցական հաստատությունների գործունեության կանոնակարգման, ցանցի ամրապնդման ու զարգացման հիմնահարցերում: 1 2) Հանրակրթական դպրոցների, ինչպես նաև դրանց ինտերնետ կապով ապահովվածության մասով. 2 Ընդամենը (լրացուցիչ ենթաչափորոշիչների չափով) Ընդամենը
ՀՀ ԿԳՆ
Ապահովում է`
բ. հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան,
դ. համայնքային սեփականություն հանդիսացող
ա. «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների
2008-2015թթ. ռազմավարական ծրագրի հետագա ընթացքի մասին» ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի որոշման պահանջների ապահովում (մարզի տարածքում 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի ներդրման գործընթացը,
բ. համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ:
բ. իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը,
գ. ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում:
ը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
ՀՀ ԿԳՆ
ա. Իրականացնում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը,
բ. Համակարգում և ապահովում է մարզի սոցիալական աջակցության ծրագրերը,
գ. Մասնակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին,
դ. Աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս,
ե. Աջակցում է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) դեռևս չընդգրկված դպրոցներին` ինտերնետային կապ ունենալու հարցում,
զ. Աջակցում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին մարզում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես, ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքման և շարժական ինտերնետային համակարգչային կայանի շահագործման հարցերում,
է. Խթանում է մարզի դպրոցներում «Կրթական համալիր էջ» պորտալի հնարավորությունների օգտագործման և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման, առկա էլեկտրոնային պաշարների կիրառման, նորերի ստեղծման գործընթացները: