ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունում նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
3. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, առաջարկել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին և օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործունեության 2010 թվականին իրականացվելիք գործողությունների ու գերակա խնդիրների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
5. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների, ինչպես նաև նպատակային ցուցիչների իրագործման ընթացքի մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 16 Երևան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2009-2012 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների
(Հավելվածը փոփ. 24.12.09 N 1485-ն, փոփ., խմբ. 02.06.11 N 748-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.03.2012, N 224-Ն | 15.03.2012, N 1272-Ն | |
02.06.2011, N 748-Ն | 16.06.2011, N 1272-Ն | |
24.12.2009, N 1485-Ն | 31.12.2009, N 1272-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|