«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 ապրիլի 2011 թ. |
N 186-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 100-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1.1 կետում «փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով:
2) Որոշման 1-ին կետով հաստատված «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի (այսուհետ` Հավելված) 1.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Վանաձոր քաղաքում`
1) սպառողների առնվազն 38,5 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 27,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 23,6 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 19,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 19,3 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
3) Հավելվածի 1.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գուգարք, Ամրակից, Անտառամուտ, Գյուլագարակ, Դարպաս, Եղեգնուտ, Լեռնապատ, Կուրթան, Հոբարձ, Ձորագյուղ, Ձորագետավան, Շահումյան, Վահագնի, Վահագնաձոր, Վարդաբլուր, Փամբակ գյուղերում բոլոր սպառողներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Ն. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2016, N 380-Ն | 01.01.2017, N 186-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|