ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2014 թվականի N 970-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 75 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. հոկտեմբերի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 3-ի N 970-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
|
Մ. Ղամբարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական վարչության պետ |
|
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
|
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
|
Հ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
|
Է. Բաղդասարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
|
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ |
|
Կ. Աբրահամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավաբան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |