«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11004174
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
N 601-Ն |
N 483-Ն |
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» թիվ 532 որոշման, ինչպես նաև առաջնորդվելով «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցները և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու նպատակով`
Հրամայում ենք`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու կարգը» (համաձայն հավելվածի):
2. Հրամանը հասցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
ՀՀ պաշտպանության |
Ս. Սարգսյան |
ՀՀ կրթության և գիտության |
Ս. Երիցյան |
ՀՀ ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Հ. Հարությունյան |
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 25-ի թիվ 532 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրա կրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի» 6-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ուսումնական զենքով և ռազմամթերքով (այսուհետ` զենք) ապահովելու գործընթացը:
2. Ուսումնական զենք համարվում է միայն ուսումնական գործընթացում օգտագործվող զենքը, որից կրակելն առանց վերանորոգման անհնար է, ընդ որում, ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ձեռք բերելու նաև սպորտային և որսորդական զենք:
3. Ուսումնական հաստատություններում զենք պահելը, օգտագործելը, հաշվառելն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ. ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» N 101 հրամանով և դրանցից բխող այլ իրավական ակտերով»:
II. ԶԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
4. Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
5. Հաշվառման հիման վրա, զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստանալով հայտը, 2004-2005 ուսումնական տարվանից սկսած, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչությանը պարբերաբար հատկացնում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված զենքը:
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ուսումնական հաստատություններին զենքի հատկացումն իրականացնում է տարածքային ոստիկանության մարմինների միջոցով:
8. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման թույլտվության համակարգի տեսուչը ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում է ակտ:
Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ սահմանված կարգով զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության պատասխանատու անձին, որը ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» N 101 հրամանով սահմանված կարգով կատարում է հաշվառում: