ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2009 թվականի N 483-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 12-ի N 483-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուսայելյան | - «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Վ. Նիկոյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Դանիելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական |
Ա. Գրիգորյան | - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար |
Ա. Ղազարյան | - ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Բալդրյան | -«Յունիքոմպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Յիրիկյան | -«Վիվա Սելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Ավոյան | - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան | - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Մելիքյան | - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային համակարգեր» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
(Հավելվածը փոփ. 21.03.11 N 198-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.10.2015, N 917-Ա | 08.10.2015, N 483-Ա | |
21.03.2011, N 198-Ա | 22.03.2011, N 483-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|