ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 147-Ն
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նոտարներին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 147-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կանոնակարգվում են օրենքով սահմանված կարգով նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային մարմնի հարկային տեսչություններում (այսուհետ՝ հարկային տեսչություն) հարկային հաշվառման կանգնելու հարաբերությունները:
II. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼԸ
2. Նոտարները հաշվառման են կանգնում այն հարկային տեսչությունում, որի սպասարկման տարածքում է գտնվում նոտարի նոտարական տարածքը:
3. Նոտարին հաշվառող հարկային տեսչությունը նոտարի գրավոր դիմումի հիման վրա կարող է փոփոխվել, եթե նոտարը տեղափոխվում է աշխատանքի մեկ այլ հարկային տեսչության տարածքում գտնվող նոտարական տարածք:
4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հաշվառման են կանգնում իրենց մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն) գտնվելու տարածքն սպասարկող հարկային տեսչությունում, որը կարող է փոփոխվել նրանց գրավոր դիմումի հիման վրա:
III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Նոտարները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) նոտարի ծառայողական վկայականի պատճենը.
2) նոտարի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը:
6. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը նոտարին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
7. Նոտարի կնիքի վրա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) դիվանագիտական ներկայացուցչության կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը։
9. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 147-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՆՈՏԱՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Նոտարի ազգանունը և անունը ___________________________________
2. Նոտարական տարածքը ________________________________________
3. Նոտարական վկայականի համարը __________________________________
4. Նոտարական վկայական տալու ամսաթիվը _____________________________
5. Նոտարական գրասենյակի հասցեն և հեռախոսահամարը ____________________
_________________________________________________________
Նոտար ___________________ (անունը, ազգանունը)
____ ______ 200 թ. |
_________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 147-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, նրանց հավասարեցված միջազգային, միջկառա- վարական (միջպետական) կազմակերպության անվանումը ___________________
_______________________________________________________
_______________________________________________________
2. Կարգավիճակը ____________________________________________
3. Հավատարմագրումը (կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ ______________________________________
4. Մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն) հասցեն և հեռախոսահամարը ____________________________________
_______________________________________________________
Դիվանագիտական ներկայացուցչության լիազոր պաշտոնատար անձ ________________________________ (անունը, ազգանունը) _________________________________ (ստորագրությունը) ____ _________ 200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |