ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16. 11. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 305000129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ թիվ 02/1416 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
թիվ 867 13 նոյեմբերի 2000 թվականի |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ (ՁԵՌՆԵՐԵՑԻ) ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 01/3 ԵՎ ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 265 ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 8-ի թիվ 724 որոշման 1-ին կետի պահանջների
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) հարկային պարտավորությունների ստուգման ընթացքում արձանագրված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների չափերի մասին տեղեկանքի ձևը և այն լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումը հաստատելու մասին» ՀՀ պետական եկամուտների նախարարության 1999թ. հունիսի 24-ի թիվ 01/3 և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999թ. հունիսի 23-ի թիվ 265 համատեղ հրամանը:
2. Սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
