«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2302-Ն
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերի, ինչպես նաև 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 6-րդ բաժնի 5-րդ կետի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
գ) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար առևտրային իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:
2. Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
4. Սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք չունեն իրականացնելու այլ գործունեություն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
5. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
7. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) հայտ (համաձայն ձևի)` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
գ) հայտատուի՝ առնվազն 4 աշխատողի մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականների պատճենները և նրանց մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները,
դ) քաղվածքներ սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց աշխատանքային գրքույկներից,
ե) սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց զինվորական գրքույկների և անձնագրերի պատճենները,
զ) «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող զրահապատ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալներին վերաբերող փաստաթուղթը.
է) ինկասացիոն ծառայությունների մատուցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով մուծված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ը) հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն.
թ) ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը:
(7-րդ կետը լրաց. 28.09.06 N 1373-Ն, 16.11.06 N 1636-Ն)
8. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(8-րդ կետը լրաց. 18.03.11 N 273-Ն)
9. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերն ուսումնասիրում և մերժման հիմքերի բացակայության դեպքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն 30-օրյա ժամկետում տալիս է լիցենզիա:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության կամ սույն կարգի համաձայն իրավունք չունի իրականացնելու ինկասացիոն ծառայություն,
դ) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
11. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել «Լիցենզավորման մասին» և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա ____________________________________: (գործունեության տեսակի անվանումը) _____________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ` _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ ___________
|
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Ի Ն Կ Ա Ս Ա Ց Ի Ո Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր Ի Մ Ա Տ Ո Ւ Ց Մ Ա Ն
ԻԾՄ N _______
Իրավաբանական անձի անվանումը ________________________________________________________ ______________________________________________________________________________
Գտնվելու վայրը ____________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________
Գործողության ժամկետը ______________________________________________________________
Տրված է _____ __________________ 200 թ. _______________________ (ստորագրությունը)
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների (այսուհետ՝ աշխատողներ) մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով)՝ դռնբաց եղանակով։
2. Աշխատողների մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է գրավոր քննության միջոցով:
3. Մասնագիտական որակավորման ստուգման համար աշխատողները ներկայացնում են՝
ա) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգմանը մասնակցելու մասին հայտը (համաձայն N 1 ձևի).
բ) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (առկայության դեպքում),
գ) մասնագիտական որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
4. Գրավոր քննությունն անցկացվում է թեստային եղանակով՝ հանձնաժողովի կողմից։
Գրավոր քննության թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ ինկասացիոն գործունեության բնագավառը կարգավորող իրավական ակտերի հիման վրա կազմված, նախապես հրապարակված թեմաների ցանկի համաձայն:
Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման։
Թեստը պարունակում է 6 հարց, որոնց պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ։
Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ։
Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր։
5. Աշխատողներին թույլատրվում է մասնակցել գրավոր քննությանը՝ անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքում։
Արգելվում է աշխատողներին գրավոր քննության ժամանակ խոսել միմյանց հետ, օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, այդ թվում՝ մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ինչպես նաև հեռախոսակապից։
6. Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության պահանջները չկատարելու դեպքում աշխատողը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա մասին տրվում է բացասական եզրակացություն։
7. Հանձնաժողովի անդամները թեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփում են քննության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացնում հանձնաժողովի նիստին։
8. Աշխատողը համարվում է որակավորված, եթե թեստի 6 հարցից 4-ին տվել է ճիշտ պատասխան։
9. Մասնագիտական որակավորման քննության դրական արդյունքների դեպքում աշխատողին տրվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետ` որակավորման վկայական) (համաձայն N 2 ձևի):
10. Բացասական եզրակացության դեպքում աշխատողը կարող է կրկին դիմել՝ մասնագիտական որակավորման քննություն հանձնելու համար։
11. Գրավոր քննության ավարտի օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ քննության արդյունքների մասին գրավոր հայտնվում է աշխատողին:
12. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին կամ դատական կարգով։
Բողոքը քննարկում է հանձնաժողովը՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։ Բողոքը բավարարվելու դեպքում աշխատողին տրվում է որակավորման վկայական:
13. Գրավոր քննության մասին բացասական եզրակացության դեպքում աշխատողի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա տալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:
Կից ներկայացնում եմ`
______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________
Դիմող ____________________ __________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
Ձև N 2
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետութան կենտրոնական բանկի նախագահի __ ______ 200 թ. N ___որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի _____ հանձնաժողովի ____ _________ 200 թ. N ______ արձանագրություն)
Տրվել է ______________________________________________________ (աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը)
Վկայականն ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.
Վկայականի գործողության ժամկետը երկարաձգված է մինչև _____ _______________ 200 թ.
_____________________________________ _____________________________________ _____________________________________ _____________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ _______________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ __________________ 200 թ. (վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|