ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 749-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը, հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 749-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 12 |