Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.15/6(389) Հոդ.102
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 փետրվարի 2011 թ.

 թիվ 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 9-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում:»:

2) 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվն է», իսկ «Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվը» բառերով:

3) 24.1-րդ կետը «իսկ 3%-ը` արտարժույթով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների, որոնց դիմաց պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով» բառերով:

4) 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը «Մաստեր Քարտ,» բառերից հետո լրացնել «Ամերիքան Էքսպրես,» բառերով:

5) 34.8-րդ կետը «ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` անկանխիկ ոսկով)» բառերով:

6) 50-րդ կետի երկրորդ նախադասությունը «9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` եվրոյով,» բառերից հետո լրացնել «մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց` Հայաստանի Հանրապետության դրամով,» բառերով:

7) 56.1-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:»:

8) 59-րդ կետը «սահմանված նշանակությամբ» բառերից հետո լրացնել «, իսկ «թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ» հասկացությունը` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ»:

9) «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ում`

ա. 6.14-րդ կետը «թղթակցային հաշիվներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` անկանխիկ ոսկով)» բառերով,

բ. լրացնել 6.31.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

6.31.1. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

 -

50

գ. 6.32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

6.32 Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն 6.1-6.31.1-րդ կետերում

100

150

10) «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Բանկերը բոլոր ոչ բանկ կազմակերպությունների (այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի 6-րդ կետով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշները: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնեն այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:»:

11) «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ոչ ստանդարտ, կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,

2) այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները:»:

12) «Շուկայական ռիսկի հաշվարկը» հավելված 4-ի (այսուհետ` հավելված 4) 6.1-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:»:

13) Հավելված 4-ի 6.4-րդ կետի «բ» պարբերությունում «թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:

14) Հավելված 4-ի 6.5-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:»:

15) Հավելված 4-ի 7.2-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոխարժեքների հաշվարկման համար հիմք են ընդունվում Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:»:

2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-15-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 9-15-րդ ենթակետերը ուժի մեջ են մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. փետրվարի 11
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան