«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11405286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
20 հունիսի 2005 թ. |
N 645-Ա |
17 մայիսի 2005 թ. |
N 70-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 47-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 007-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետով սահմանված դրույթներով` պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման հիմքում դրվող սկզբունքները անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների համար տարանջատելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«Օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հունվարի 29-ի N 47-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հունվարի 16-ի N 007-Ն համատեղ հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման որոշման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները.
ա) անշարժ գույքի օտարման դեպքում.
- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,
- ներկայացվում է օտարման մրցույթով կամ ուղղակի եղանակով` տվյալ գույքի բարելավման նպատակով ներդրումներ կատարելու պահանջով,
բ) այլ հիմնական միջոցների օտարման դեպքում.
- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,
- օտարվող գույքն ունի 70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք,
- ուղղակի եղանակով գույքը ներկայացվում է օտարման` առնվազն մեկ անգամ դասական աճուրդով կամ մրցույթով ներկայացնելուց հետո:»:
|
|