«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
2004 թ. դեկտեմբերի 29 |
N 152 |
2004 թ. նոյեմբերի 9 |
N 133-Ն/1 |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 72 -րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունն ու ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1146-Ն որոշման 4-րդ կետի բ) ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 84-Ն համատեղ հրամանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
||
Հ. Աբրահամյան | Ա. Վարդանյան |
ՀԱՎԵԼՎԱԾ | ||
ՀՀ տարածքային կառավարման |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ .............. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ................. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ................ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության ......... տարածքային գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության .......... մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության ........ մարզպետը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթղեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝
ա) գործակալության սպասարկման տարածքում բնակվող աղքատ ընտանիքների և սոցիալական խոցելի խմբերին պատկանող անձանց հայտնաբերումը, հաշվառումը և սահմանված կարգով սոցիալական աջակցության տրամադրումը.
բ) սոցիալական աջակցության բնագավառի պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումը.
գ) սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
բ) իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
գ) մասնակցում է մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
դ) հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը.
ե) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.
զ) աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.
է) աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարան ապահովելու գործում.
ը) մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
թ) գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
ժ) հաշվառում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տուն-ինտերնատներ տեղավորվելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
ժա) կազմում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և իրականացնում դրանք ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ.
ժբ) օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած` բնակարանի կարիք ունեցող, երեխաների բնակարանային պայմանները.
ժգ) տրամադրում է գործակալություն դիմած քաղաքացիներին անհատական քարտերի հատկացման հետ կապված համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն.
ժդ) հաշվառում է կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
ժե) իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության ............... մարզպետը (այսուհետև՝ մարզպետ):
Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, մարզպետարանի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է բնակչության սոցիալական աջակցության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության մարզպետին, մարզպետի` գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ սոցիալական աջակցության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը ՝
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) սահմանում է գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
ե) ապահովում է գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները,
զ) հաստատում է նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը,
է) ապահովում է գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը,
ը) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում գործակալության աշխատողներին պաշտոնի նշակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
թ) մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ) ապահովում է մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես նաև մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին.
ժա) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Գործակալության պետը, գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու), ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողները
ա) ունեն իրենց լիազորությունների հետ կապված (մասնավորապես ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման, աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, դադարեցման, կասեցման կարգն ու պայմանները հաստատող) իրավական ակտերի իմացություն,
բ) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի և «Նպաստ» համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:
15. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողները
ա) ունեն իրենց լիազորությունների հետ կապված (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման, աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, դադարեցման, կասեցման կարգն ու պայմանները հաստատող) իրավական ակտերի իմացություն,
բ) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) իրավունք ունի.
ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
բ) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում` իրականացնելով հանդիպակաց ուսումնասիրություններ.
գ) ներկայացնել առաջարկություն մարզային և տեղական նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
դ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
17. Գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) պարտավոր է.
ա) ապահովել գործակալության սպասարկման տարածքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի պահպանումը և անվտանգ շահագործումը.
բ) կազմակերպել և համակարգել մյուս մասնագետների աշխատանքներն իրենց սպասարկման տարածքի քաղաքացիների (ընտանիքների) հետ, ինչպես նաև նրանց կողմից տեղեկատվական բազայի շահագործումը` համաձայն գործակալության պետի հաստատած ժամանակացույցի.
գ) կատարել տեղեկատվական բազայում սոցիալական խմբերի համար ամրագրված ժամկետների ծրագրային ստուգում.
դ) ծրագրային մեթոդով տեղեկատվական բազայում կատարել ընտանիքների անապահովության միավորի հաշվարկ և որոշել ընտանիքների նպաստի իրավունքը.
ե) ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստի վճարումը կատարելու համար նախանշված երթուղին.
զ) «Նորք» տեղակատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից ստանալ նպաստի վճարման ցուցակները, դրանց տիտղոսաթերթերը և հաստատման ներկայացնել գործակալության պետին.
է) սահմանված կարգով վճարող մարմիններին հանձնել նպաստի վճարման փաստաթղթերը և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվությունները (ռեեստրները) և համապատասխան տվյալները մուտքագրել տեղեկատվական բազա սահմանված ժամկետներում.
ը) իրականացնել «Նորք» տեղակատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ աշխատանքները.
թ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմել քաղաքացիների (ընտանիքների) սոցիալհոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը.
ժ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
ժա) հայտնաբերել և հաշվառել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին.
ժբ) ապահովել քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.
ժգ) պահանջել սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացուց կամ քաղաքացիներից (ընտանիքներից) միայն սոցիալական աջակցության տրամադրման հետ կապ ունեցող տեղեկություններ.
ժդ) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրականացման պահանջների կատարումը և պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
ժե) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել իր ծառայողական վկայականը:
18. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է առաջատար պաշտոնների խմբում, իրավունք ունի.
ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
բ) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում` իրականացնելով հանդիպակաց ուսումնասիրություններ.
գ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
19. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնն ընդգրկվում է առաջատար պաշտոնների խմբում, պարտավոր է.
ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց՝ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ աղքատության ընտանեկան նպաստ (այսուհետ՝ նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը.
բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին՝ ստացած դիմումների, ահազանգերի, գործակալության պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների միջոցով.
գ) ապահովել գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում՝ նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ.
դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ գործակալություն դիմած քաղաքացիներին.
ե) ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները.
զ) սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում.
է) ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.
ը) ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը.
թ) ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար.
ժ) տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման) ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար.
ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները.
ժբ) կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր.
ժգ) ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանը,
ժդ) այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել գործակալության պետին.
ժե) պահպանել գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.
ժզ) մասնակցել օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացու (ընտանիքի) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը, դրանով ապահովել սոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին.
ժէ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
20. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է կրտսեր պաշտոնների խմբում, իրավունք ունի.
ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
բ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
21. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է կրտսեր պաշտոնների խմբում, պարտավոր է.
ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց՝ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ աղքատության ընտանեկան նպաստ (այսուհետ՝ նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը.
բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին՝ ստացած դիմումների, ահազանգերի, գործակալության պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների միջոցով,
գ) ապահովել գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում՝ նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ,
դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ գործակալություն դիմած անձանց,
ե) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների ներկայացրած դիմումները,
զ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում,
է) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը,
ը) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը,
թ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար,
ժ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ծրագրային մեթոդով ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման), ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար,
ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները,
ժբ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր,
ժգ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանը,
ժդ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել գործակալության պետին,
ժե) պահպանել գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը,
ժզ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
22. Գործակալության քաղաքացիական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:
VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է մարզպետարանի աշխատակազմը:
24. Գործակալությունը կարող է ունենալ (10 և ավելի հաստիք ունենալու դեպքում) կառուցվածքային ստորաբաժանումներ:
25. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով: