«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2000 թվականի N 634
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքներից և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 377 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով նշված փորձնական ծրագիրը շարունակել մինչև 2000/2001 ուսումնական տարվա ավարտը` 2000 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում լրացուցիչ ընդգրկելով Վայոց ձորի մարզի բոլոր և Երևանի Կենտրոն թաղային համայնքի դպրոցները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը`
ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցի նոր կանոնադրության նախագիծը.
բ) հաստատել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ներկայացնել`
հանրակրթական հաստատության խորհրդի ընտրության կարգը,
համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը,
հանրակրթական դպրոցի խորհրդի կանոնադրությունը,
հանրակրթական դպրոցի` կառավարման և ֆինանսավորման նոր համակարգին անցնելու ընթացակարգը և կառավարման նոր համակարգին անցնող դպրոցին ներկայացվող պահանջները,
խորհրդի միջոցով կառավարվող հանրակրթական դպրոցի գործունեության վերահսկման և գնահատման ընթացակարգը,
Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատության ռացիոնալացման իրականացումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի փաթեթը` ներառելով ռացիոնալացման ընթացակարգը և ժամանակացույցը` ըստ մարզերի, վերակազմակերպման և լուծարման ենթակա դպրոցների ընտրության չափանիշները, ռացիոնալացման հետևանքով աշակերտների տեղափոխության, ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության կարգերը.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.12.00 N 819)
դ) նշանակել փորձնական ծրագրի պատասխանատու-համակարգող.
ե) բարելավել փորձնական ծրագրի իրականացման լուսաբանումը և քարոզչական աշխատանքները.
զ) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
է) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2001 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված փորձնական ծրագրի հետագա ընդլայնման վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 09.12.00 N 819, 21.02.01 N 121)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել փորձնական ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցների ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու կարգ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ձեռնարկել միջոցներ` երկամսյա ժամկետում դպրոցների շենքերի և շինությունների օգտագործման իրավունքի պետական գրանցման համար:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)`
ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մարզային խորհրդի (Երևանի խորհրդի) նիստերում քննարկել հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի կատարման ընթացքը և արդյունքների մասին համապատասխան տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
բ) վերահսկողություն սահմանել ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքների նկատմամբ ու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, իրականացնել միջոցառումներ 2000/2001 ուսումնական տարվա սեպտեմբերին միջդպրոցական ռացիոնալացումն ապահովելու ուղղությամբ:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների վերադաս մարմինների ղեկավարների և պատասխանատու աշխատողների մասնակցությամբ մեկամսյա ժամկետում նշված փորձնական ծրագրի իրականացման հարցերին նվիրված տարածաշրջանային սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու գործում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում լրացուցիչ ընդգրկված դպրոցների
Երեվանի Կենտրոն թաղային համայնքի դպրոցներ
1. Ս. Շահումյանի անվան N 1 դպրոց 2. Խ. Աբովյանի անվան N 2 դպրոց 3. Մ. Աբեղյանի անվան N 3 դպրոց 4. Լ. Շանթի անվան N 4 դպրոց 5. Մուշեղ Իշխանի անվան N 5 դպրոց 6. Վ. Մայակովսկու անվան N 7 դպրոց 7. Ա. Պուշկինի անվան N 8 դպրոց 8. Խրիմյան Հայրիկի անվան N 10 դպրոց 9. Է. Թելմանի անվան N 13 դպրոց 10. Նար-Դոսի անվան N 14 դպրոց 11. Պ. Պռոշյանի անվան N 15 դպրոց 12. Ն. Աղբալյանի անվան N 19 դպրոց 13. Ջ. Կիրակոսյանի անվան N 20 դպրոց 14. Հ. Աճառյանի անվան N 72 դպրոց 15. Շ. Ռուսթավելու անվան N 23 դպրոց 16. Ս. Սպանդարյանի անվան N 24 դպրոց 17. Ա. Մռավյանի անվան N 25 դպրոց 18. Ա. Շավարշյանի անվան N 40 դպրոց 19. Ալ. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոց 20. Տ. Շևչենկոյի անվան N 42 դպրոց 21. Վ. Թոթովենցի անվան N 57 դպրոց 22. Ե. Չարենցի անվան N 67 դպրոց 23. Գ. Էմինի անվան N 182 դպրոց 24. Ա. Խանջյանի անվան N 53 դպրոց 25. Ս. Սահակյանի անվան N 73 դպրոց 26. Տիմոշենկոյի անվան N 39 դպրոց 27. Մ. Նալբանդյանի անվան N 33 դպրոց 28. Վ. Վաղարշյանի անվան N 80 դպրոց 29. N 81 դպրոց 30. Ն. Ստեփանյանի անվան N 71 դպրոց
Վայոց ձորի մարզի դպրոցներ
1. Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոց 2. Եղեգնաձորի N 2 միջնակարգ դպրոց 3. Եղեգնաձորի N 3 միջնակարգ դպրոց 4. Աղավնաձորի միջնակարգ դպրոց 5. Արենիի միջնակարգ դպրոց 6. Արփիի միջնակարգ դպրոց 7. Բարձրունու միջնակարգ դպրոց 8. Գետափի միջնակարգ դպրոց 9. Գլաձորի միջնակարգ դպրոց 10. Գողթանիկի 8-ամյա դպրոց 11. Ելփինի միջնակարգ դպրոց 12. Խաչիկի միջնակարգ դպրոց 13. Հերմոնի միջնակարգ դպրոց 14. Մալիշկայի N 1 միջնակարգ դպրոց 15. Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոց 16. Մոզրովի 8-ամյա դպրոց 17. Չիվայի միջնակարգ դպրոց 18. Ռինդի միջնակարգ դպրոց 19. Վարդահովտի 8-ամյա դպրոց 20. Վերնաշենի միջնակարգ դպրոց |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |