ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2009 թվականի N 959-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՆԱՏՖՈՒԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2009 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2011 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի օգոստոսի 10-ը:
(1-ին կետը փոփ. 16.09.10 N 1205-Ա, 13.01.11 N 7-Ա)
2. Հավանություն տալ «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 24 Երևան |
|
| |
* - Ծանոթություն - |
Հավելված N 1-ը չի բերվում: |
(Հավելված N 1-ում 21.01.10 N 52-Ա և 16.09.10 N 1205-Ա որոշումներով նախատեսված փոփոխությունները կատարված չեն, քանի որ հավելվածը չի բերվում)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 959-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՆԱՏՖՈՒԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
----- -------------- 2009 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ի դեմս ---------------------- -ի, մի կողմից, և «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության, ի դեմս ------------------- -ի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 959-Ա որոշումը «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր, որը ներկայացված է սույն պայմանագրի N 1 հավելվածում) իրականացման նպատակով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
11. Պայմանագրով «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է ապահովել ծրագրի դրույթների կատարումը:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է`
2.1.1. Իր իրավասությունների սահմաններում աջակցել «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրի իրականացման գործընթացում:
2.1.2. Կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.1.3. Իրականացնել ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ:
2.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն կատարելու:
2.2.2. Իրենց գործունեության շրջանակներում պահանջելու «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է`
2.3.1. Կառուցել ժամանակակից, տարածաշրջանում առաջատար դիրք ունեցող մսամթերքի վերամշակման գործարան` HACCP սննդի արտադրության անվտանգության և հիգիենայի ստանդարտներին համապատասխան, ներդնել կառավարման ISO համակարգ, որոնք էլ իրենց հերթին արտահանման հնարավորություն կտան ընկերությանը` հաշվի առնելով միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտությունը:
2.3.2. Ավարտել նշված գործարանի կառուցումը 2010 թվականին և արտադրության ծավալը 2011 թվականին հասցնել օրական 10 տոննայի, իսկ 2012 թվականին` օրական 20 տոննայի:
2.3.3. Աշխատողների տարեկան միջին թվաքանակը ներկա` 44-ից հասցնել 2010-2011 թվականների ընթացքում 180-ի:
2.3.4. Միջին աշխատավարձը բարձրացնել ներկա 69000 դրամից մինչև 96000 դրամ 2010-2011 թվականների ընթացքում` այնուհետև ապահովելով աշխատավարձի 5 տոկոս տարեկան աճ:
2.3.5. Հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան:
2.3.6. Կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները:
2.3.7. Իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. Ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները:
2.4.2. Ծրագրի իրականացման գործում ներգրավել այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրելով ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր և նյութեր:
3.3. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում առաջարկություններ:
3.4. Մոնիթորինգի իրականացման ընթացքում «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ձևով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (այդ` թվում նաև ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունը սույն պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու սույն պայմանագիրը և «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու դատարան` քննության:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը կատարված է համարվում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.01.2011, N 7-Ա | 18.01.2011, N 959-Ա | |
16.09.2010, N 1205-Ա | 23.09.2010, N 959-Ա | |
21.01.2010, N 52-Ա | 03.02.2010, N 959-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|