«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010495
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 316-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ««Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը հաստատելու մասին» թիվ 408-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/07) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 2 կետում՝
ա. 2-րդ ենթակետում «գնահատումը:» բառը փոխարինել «գնահատումը,» բառով,
բ. լրացնել 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը:»:
2) Կանոնակարգը լրացնել 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված պահանջները չեն տարածվում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գործառույթի պատվիրակման նկատմամբ: Սույն կետով նախատեսված պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը սույն կանոնակարգի ուժով համարվում է տրված:»:
3) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում «ձև 1» բառերը փոխարինել «Հավելված 1» բառերով:
4) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում`
ա. «ա» պարբերությունում «ձև 2» բառերը փոխարինել «Հավելված 2-ի» բառերով,
բ. հանել «բ» և «ե» պարբերությունները:
5) Կանոնակարգը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Ապահովագրական ընկերությունը կոնտրագենտի հետ ապահովագրական գործառույթի պատվիրակման պայմանագրի դադարեցման դեպքում պայմանագիրը դադարեցնելուց հետո 3 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:»:
6) Կանոնակարգի Հավելվածի Ձև 1-ում «ապահովագրության օբյեկտի զննումը և (կամ) ապահովագրական պատահարի տեղի ունենալու հնարավորության գնահատումը.» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ. «ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունը.»:
7) Կանոնակարգի «Ձև 1 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերը փոխարինել «Հավելված 1 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերով:
8) Կանոնակարգի «Ձև 2 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերը փոխարինել «Հավելված 2 «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը Հավելվածի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. դեկտեմբերի 3 |