ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1670-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 706 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման N 6 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները`
1) «ինքնաթիռների և ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահպանությունն իրականացնող հերթափոխի սպաները և ենթասպաները» բառերով.
2) «N 23524 զորամաս` 6 մարդ» բառերից հետո լրացնել «, ոստիկանության զորքերի N 1043 զորամաս` 30 մարդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|