ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2016 թ. |
N 885-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 85/1-7 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
110 տեղ,
ավագ տարիքային փուլ
80 տեղ
2) «Երևանի հ. 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
100 տեղ,
ավագ տարիքային փուլ
60 տեղ
3) «ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան համայնքի «Սաթենի» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
50 տեղ,
ավագ տարիքային փուլ
50 տեղ
4) ՀՀ Արարատի մարզի «Այգեզարդի մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
30 տեղ,
ավագ տարիքային փուլ
30 տեղ
5) ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտ համայնքի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
35 տեղ,
ավագ տարիքային փուլ
60 տեղ
6) «Կապանի հ. 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ
միջնակարգ հանրակրթական`
450 տեղ
7) «ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
տարրական հանրակրթական
445 տեղ
հիմնական հանրակրթական
455 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Նախարարի պաշտոնակատար |
Լ. Մկրտչյան |