Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2010-08.12.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.970
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1055-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1317-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 84-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1535-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 119-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(ներառյալ սփյուռքը)» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) մշակում է մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում առաջարկություններ.

2) մշակում է մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը` նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր ու զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, իրականացնում է դրանց դիտանցում (մոնիթորինգ).

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) մշակում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման ու համալրման սկզբունքները, կանոնները, չափանիշները (նորմատիվներ) և չափորոշիչները.

5) հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

7) կանոնակարգում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

8) սահմանում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, համալրման, ուսումնասիրման, ներկայացման և հանրահռչակման կանոնակարգերը.

9) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

10) սահմանում է պետական թանգարաններում թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգը (ռեժիմ).

11) սահմանում է իր ենթակայության և համայնքային գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու պայմանակարգ (ռեժիմ) և գրադարանային հավաքածուների պահպանվածության կանոնակարգը.

12) մշակում է տեղեկատվության ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը պետական աջակցության ծրագրեր.

13) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրեր.

14) մշակում է ժողովրդական ստեղծագործության պահպանման, տարածման ու զարգացման, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովման ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում (մոնիթորինգ).

15) կրթության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է ներկայացնում մշակույթի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման և տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ.

16) կրթության ոլորտի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մշակում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչները.

17) օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը մշակույթի բնագավառում, մշակում և կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր.

18) համագործակցում և մասնակցում է միջազգային մշակութային կազմակերպությունների աշխատանքներին.

19) սահմանում է մշակույթի բնագավառում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.

20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) սահմանում է մշակույթի բնագավառում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները.

22) պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստանում է համապատասխան տեղեկատվություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տեղեկություններից.

23) մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.

24) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

25) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը.

26) մշակում է զանգվածային տեղեկատվության միջոցներով մշակութային քաղաքականության քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում (մոնիթորինգ).

27) մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.

28) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական մշակութային տարածքային քաղաքականությունը.

29) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

30) մշակում է գրքի, տպագիր արտադրանքի, հրատարակչական գործի զարգացմանը պետական աջակցության ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում (մոնիթորինգ).

31) ապահովում է աշխատակազմում անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան».

3) որոշման N 1 հավելվածի VII բաժնի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ` իրականացնելով «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:»։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի`

1) մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչությունը վերանվանել մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն.

2) ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչությունը վերանվանել ժամանակակից արվեստի վարչություն.

3) մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչությունը վերանվանել մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչություն.

4) միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությունը վերանվանել արտաքին կապերի վարչություն.

5) իրավաբանական և վերահսկողության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր իրավաբանական վարչություն և ներքին աուդիտի բաժին.

6) ֆինանսական վարչությունը վերանվանել ֆինանսատնտեսագիտական վարչություն.

7) հրատարակչական գործի գործակալությունը լուծարել:

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի`

1) I բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վարչություններ`

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն

Ժամանակակից արվեստի վարչություն

Մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Գործերի կառավարման վարչություն»,

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Ներքին աուդիտի բաժին»,

3) II բաժնից հանել «Հրատարակչական գործի գործակալություն» բառերը:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին ամրացված` Կառավարական N 3 շենքի 7-րդ հարկի տարածքներից 44 քառ. մետր մակերեսով տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին.

2) (2-րդ ենթակետը չեղյալ է ճանաչել 18.11.10 N 1486-Ն)

2.1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 5-օրյա ժամկետում կազմել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը: «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագծով «Տեղեկատվական-վերլուծական և հանրային իրազեկման ծառայություններ», «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ու «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին: Վերանայել նշված ծրագրերի ծախսերի նախահաշիվները, և հաշվարկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2.2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան առաջարկություն:

3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։

(4-րդ կետը փոփ., լրաց. 18.11.10 N 1486-Ն)

5. Ստեղծել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

1) սահմանել, որ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

բ. ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը.

2) թույլատրել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. հրատարակչական գործունեություն` ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում,

բ. գրքի շնորհանդեսների, ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպում.

3) Երևան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 108 քառ. մետր և 4-րդ հարկից 55 քառ. մետր մակերեսով տարածքներն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 12.08.10 N 1370-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում լուծարել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքների կատարումը.

2) սահմանել, որ պարտատերերի պահանջների բավարարումից հետո «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող մնացած գույքը որպես սեփականություն հանձնվում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

7. «Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

1) սահմանել, որ «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

2) թույլատրել «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. հրատարակչական գործունեություն` թատերահանդեսային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում,

բ. գովազդային գործունեություն` կապված իր հիմնական գործունեության հետ,

գ. թատերական և համերգային դահլիճներում իրականացվող գործունեություն.

3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 6 հասցեում գտնվող շենքի 592.4 քառ. մետր (1-ին հարկից` 57.6, 4-րդ հարկից` 488.1 և 5-րդ հարկից` 46.7 քառ. մետր) ընդհանուր մակերեսով տարածքները հետ վերցնել ու անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

8. «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն», «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» և «Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

1) ընդունել ի գիտություն, որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 8ուղղ -րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան.

2) սահմանել, որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. կամերային երաժշտության ոլորտում պետական ծրագրերի իրականացումը,

բ. կամերային երաժշտության` կատարողական արվեստի քարոզչությունը,

գ. ազգային ու համաշխարհային դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը.

3) թույլատրել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. հրատարակչական գործունեություն` թատերահանդեսային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում,

բ. համերգային, թատերական և գովազդային գործունեություն,

գ. թատերական և համերգային դահլիճներում իրականացվող գործունեություն,

դ. ստեղծագործական արհեստանոցների, ձևավորող կազմակերպությունների գործունեություն,

ե. զվարճահարմարանքներով զբոսայգիների և հանգստյան այգիների գործունեություն,

զ. ցուցահանդեսների կազմակերպում,

է. իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով տեսագրությունների ու ձայնագրությունների պատրաստում և իրացում:

9. «Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ» և «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

1) ընդունել ի գիտություն, որ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 9ուղղ-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան.

2) սահմանել, որ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. ժողովրդական երաժշտության ոլորտում միասնական մշակութային գործունեության իրականացումը,

բ. ժողովրդական երաժշտության` կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,

գ. հայ հնագույն և ժամանակակից ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը.

3) թույլատրել «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. հրատարակչական գործունեություն` համերգային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում,

բ. գովազդային գործունեություն` կապված իր հիմնական գործունեության հետ,

գ. իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրաների ստեղծում և հրատարակում, համերգների կազմակերպում:

10. «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

1) ընդունել ի գիտություն, որ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 10ուղղ-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան.

2) սահմանել, որ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. ժողովրդական ստեղծագործության և ավանդական ժողովրդական արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը և հանրահռչակումը,

բ. ժողովրդական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը.

3) թույլատրել «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. հրատարակչական գործունեություն` ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում` կապված իր հիմնական գործունեության հետ,

բ. ժողովրդական վարպետների ստեղծագործությունների առևտրային ցուցահանդեսների կազմակերպում:

11. «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

1) ընդունել ի գիտություն, որ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:

12. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն», «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն», «Կամերային երաժշտության ազգային կենտրոն», «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն», «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

13. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում հաստատել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, սեփականության իրավունքով նրան հանձնվող գույքի կազմը և արժեքը, ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր կանոնադրությունը և ապահովել կանոնադրության գրանցումը, հաստատել սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը և արժեքը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում հաստատել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն», «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն», «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, սեփականության իրավունքով նրանց հանձնվող և անհատույց oգտագործման իրավունքով յուրաքանչյուրին ամրացվող գույքի կազմը և արժեքը.

4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի կազմը և արժեքը սահմանելիս` հաշվի առնել, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով չեն հանձնվում շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը։ Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը պետական ոչ առևտրային կազմակերպություններին են հանձնվում անհատույց օգտագործման իրավունքով.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում ապահովել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն», «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և փոխանցման ակտի հաստատումը.

6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել կանոնադրության պետական գրանցումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

7) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում ապահովել գործունեությունը դադարեցնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` վերակազմակերպված համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում` սույն որոշման 5ուղղ-րդ և 7ուղղ-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 5ուղղ-րդ և 7ուղղ-րդ կետերի 3-րդ ենթակետերով նախատեսված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին, 2-րդ, 5-րդ կետերից և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնների ցանկի վերնագրից հանել «, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնների ցանկի 12-րդ կետում «Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոն» բառերը փոխարինել «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» բառերով.

3) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության համերգային կազմակերպությունների ցանկը և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված համերգային կազմակերպությունների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

16. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 22-ի N 51 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1317-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 84-Ն, 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1535-Ն և 2005 թվականի փետրվարի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 119-Ն որոշումները:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 17-ի N 419 որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

2.

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

3.

Հայաստանի պարի պետական անսամբլ

4.

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ

5.

Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն

6.

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

7.

Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ

8.

Հայաստանի երգի պետական թատրոն

9.

Հայ հոգևոր երաժշտության կենտրոն

10.

Կոմիտասի անվան պետական քառյակ

11.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

12.

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

2.

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

3.

Հայաստանի պարի պետական անսամբլ

4.

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ

5.

Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն

6.

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

7.

Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ

8.

Հայաստանի երգի պետական թատրոն

9.

Հայ հոգևոր երաժշտության կենտրոն

10.

Կոմիտասի անվան պետական քառյակ

11.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

12.

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2012, N 1425-Ն 08.12.2012, N 1055-Ն
18.11.2010, N 1486-Ն 11.12.2010, N 1055-Ն
12.08.2010, N 1370-Ն 20.11.2010, N 1055-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան