Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 7
Սույն արձանագրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 հոդվածով՝
«Հոդված 71
Սույն արձանագրությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։
Եվրասիական տնտեսական միությանը նոր պետությունների անդամակցելու դեպքում դրանց միացումը սույն արձանագրությանն իրականացվում է առանձին արձանագրությանը համապատասխան։».
նշված արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածների համարակալված վերնագրերում «մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում ««Մաքսային միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաջորդ օրը։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա հաստատված պատճենը։
Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
