«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2010 թ. |
թիվ 255-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշմամբ հաստատված «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգի 2.3 կետի 8-րդ ենթակետը «Սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների ներմուծման դեպքում» բառերից առաջ լրացնել նոր նախադասություններով հետևյալ բովանդակությամբ. «Սույն կարգի 2.1 կետում նշված գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա վճարային արժեթղթերի արտահանման դեպքում` արտահանման երկիրը: Այստեղ նշվում է այն երկիրը, որտեղ մեկնում է վճարային արժեթղթեր արտահանող անձը, ուղարկվում է բեռը կամ փոստը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Վ. Գաբրիելյան |
2010 թ. հոկտեմբերի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|