Գլխավոր տեղեկություն
Համար
N 1353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1353-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ» ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի միջև վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 1-ի կետով նախատեսված վարկային համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 27

 Երևան 

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2010 թվականի
 հոկտեմբերի 7-ի N 1353-Ա որոշման

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

 

5,080, 629.52 ԵՎՐՈ

 

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

 

 

կնքված ……….

 

 

 

Հայաստանի Հանրապետության, ի դեմս Ֆինանսների նախարարության

 

Փոխառու»)

 

 

և

 

 

«ՔԵՅ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ԵՆ ՎԻ»-ի

 

(KBC BANK NV)

 

(«Վարկատու»)

 

 

միջև

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 ՀՈԴՎԱԾ 1: ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 2: ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՉԱՓԸ

 

 ՀՈԴՎԱԾ 3: ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

3.1. ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ԲԱՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

3.2. ՎԱՐԿԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 4: ՓՈԽԱՐԺԵՔ – ՎՃԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

 ՀՈԴՎԱԾ 5: ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

 ՀՈԴՎԱԾ 6: ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄԸ

 

 ՀՈԴՎԱԾ 7: ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

 

 ՀՈԴՎԱԾ 8: ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

 ՀՈԴՎԱԾ 9: ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 10: ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

 

10.1. ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

10.2. ԱՆԿԱՆԽԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔ (ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ)

 

10.3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 11: ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 12: ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

 ՀՈԴՎԱԾ 13: ՀԱՐԿԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 14: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

14.1 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

14.2 ՈՒԺԸ ՉԿՈՐՑՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

 ՀՈԴՎԱԾ 15: ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 16: ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

 ՀՈԴՎԱԾ 17: ՀԱՇՎԱՆՑՈՒՄ

 

 ՀՈԴՎԱԾ 18: ԾԱԽՍԵՐ

 

18.1. ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՃԱՐՆԵՐ

 

18.2. ԿԻՐԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

18.3. ԴՐՈՇՄԱՏՈՒՐՔ

 

 ՀՈԴՎԱԾ 19: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 ՀՈԴՎԱԾ 20: ՂԵԿԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

 ՀՈԴՎԱԾ 21: ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

 ՀՈԴՎԱԾ 22: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՈՒՄ

 

 ՀՈԴՎԱԾ 23: ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 ՀՈԴՎԱԾ 24: ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1: ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2: ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կնքվել է _______թ-ին

 

Հայաստանի Հանրապետության, ի դեմս Ֆինանսների նախարարության, որը գտնվում է __________ հասցեում, որի անունից հանդես է գալիս _________(այսուհետ` «Փոխառու») և ՔԵՅ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ԵՆ ՎԻ (KBC BANK NV), որը գտնվում է Հավենլան 2,1080 Բրյուսել, Բելգիա, ՎԻ ԵՅ ԹԻ ԲԻ Ի 0460,292,226, ԱՐ ԵԼ ՓԻ Բրյուսել, ՍԻ ԲԻ ԷՖ ԵՅ 026256 (Havenlaan 2, 1080 Brսssels, Belgiսm, VAT BE 0460.292.226, RLP Brսssels, CBFA) հասցեում, որի անունից հանդես է գալիս Առևտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար պարոն Գիրթ Ութերսը, միջև (այսուհետ` «Վարկատու») ՔԱՆԶԻ.

 

_______թ-ին Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս իր Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` «Գնորդ») ստորագրել է ընդհանուր թվով 4,808,142 (չորս միլիոն ութ հարյուր ութ հազար մեկ հարյուր քառասուներկու) եվրո գումարի (այսուհետ` «Պայմանագրի Գին») պայմանագիր (այսուհետ` «Պայմանագիր») «Այոմ Բիմ Ապլիքեյշնս Սի Եյ» (Ion Beam Applications SA) -ի հետ, որը գտնվում է 4 էյնսթեյն ավենյու,1348 լուվեյն լա Նյով, Բելգիա (4 Avenue Einstein, 1348 Louvain-la-Neսve, Belgiսm) հասցեում (այսուհետ` «Մատակարար»):

 

Պայմանագիրը նախատեսում է ցիկլոտրոնի միջոցով ռադիո-իզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծում` Գիտության ազգային լաբորատորայի տարածքում:

 

Բելգիայի Իշխանությունները որոշել են աջակցել այս ծրագրին` տոկոսադրույքի սուբսիդիա տրամադրելու միջոցով:

 

Տվյալ տոկոսադրույքի սուբսիդիան ներառում է.

 

Բելգիայի Իշխանությունների կողմից 226,172 (երկու հարյուր քսանվեց հազար հարյուր յոթանասուներկու) եվրո չափով ուղղակիորեն տրամադրվող գումար, որը հանդիսանում է Մատակարարին ուղղակիորեն վճարվելիք կանխավճարի մի մասը, հետևյալի հետ միասին.

 

Պայմանագրի Գնի 4,581,970 (չորս միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո չափով ֆինանսավորման գումար` գումարած Վարկերի Ազգային Գործակալության (այսուհետ` ՎԱԳ) (ONDD) 100% (մեկ հարյուր տոկոս) ապահովագրավճարը,

 

ազատում տոկոսադրույքի վճարումից, այնպես որ խնդրարկված ֆինանսավորման համար վճարվելիք տոկոսադրույքը նվազեցվի մինչև 0% (զրո տոկոս):

 

Սույն Պայմանագրի կապակցությամբ Փոխառուն ցանկանում է ստանալ ֆինանսական միջոցներ` հետևյալը ֆինանսավորելու նպատակով.

 

Պայմանագրի Գնի 95.30%-ը (իննսունհինգ ամբողջ երեսուն տոկոսը), այսինքն 4,581,970 (չորս միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո, և

 

Արտահանվող ՎԱԳ-ի (ONDD) վճարվելիք վարկի ապահովագրավճարի 100%-ը (մեկ հարյուր տոկոսը)` գնահատված 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրո:

 

Վարկատուն համաձայնվել է տրամադրել նշված ֆինանսական միջոցները սույն Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով (այսուհետ` «Համաձայնագիր»):

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1.  ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով և ի հավելումն սույն Համաձայնագրի Նախաբանում (Preamble) սահմանված տերմինների, մեծատառերով գրված ներքոգրյալ տերմինները ու արտահայտություններն ունեն հետևյալ իմաստները,

 

Կիրառվող Համաձայնագիր

Նշանակում է 2007թ. հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու կանխելու» կոնվենցիա

 

«Թույլտվություն»`

 

Նշանակում է թույլտվություն, համաձայնություն, հաստատում, որոշում, լիցենզիա, որոշ պարտականություններից ազատում, փաստաթղթերի ներկայացում, նոտարական վավերացում կամ գրանցում,

 

«Բելգիայի Իշխանություններ»

 

Նշանակում է Արտահանվող Վարկերի Ազգային Գործակալությունը` Բելգիայի արտահանվող վարկերի ապահովագրության ոչ առևտրային կազմակերպությունը «ՎԱԳ» («ONDD») և Բելգիայի արտահանման ֆինանսական աջակցության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողով` («ԲԱՖԱՀ»), («FINEXPO»), արտահանվող վարկերի տոկոսադրույքերի կայունացում ապահովող Բելգիայի միջգերատեսչական հանձնաժողով:

 

«Փոխառուի Պետությունը»

 

Նշանակում է Հայաստանի Հանրապետությունը

 

«Աշխատանքային Օր»

 

Նշանակում է Բրյուսելում այն աշխատանքային օրերը (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) որոնց ընթացքում բանկերը բաց են ընդհանուր գործարարության համար,

 

«Գնորդի պետություն»

 

Նշանակում է Հայաստանի Հանրապետություն,

 

«Պաշտոնական ուղենիշային առևտրային տոկոսադրույք (ՊՈւԱՏ) (CIRR)»

 

Նշանակում է ամենամսյա կտրվածքող որոշվող տոկոսադրույք` համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) (OECD) Արտահանվող վարկերի պաշտոնական աջակցման ուղեցույցի մասին համաձայնագրի,

 

«Վարկ»

 

Նշանակում է առավելագույնը Պայմանագրի Գնի 95.30%-ի (իննսունհինգ ամբողջ երեսուն տոկոսի) և ՎԱԳ-ին (ONDD) վճարվելիք վարկի ապահովագրավճարի 100%-ի (հարյուր տոկոսի) չափով ֆինանսավորում` գնահատված 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսուն ինը ամբողջ հիսուներկու) եվրո,

սույն Համաձայնագրի համաձայն` առավելագույնը մինչև 5,080, 629.52 (հինգ միլիոն ութսուն հազար վեց հարյուր քսանինը ամբողջ հիսուներկու) եվրո,

 

«Վարկային Գծի Բացման Օր»

 

Նշանակում է այն օրը, երբ բացվում է Վարկային գիծը,

 

«Վարկի Մասնաբաժին»

 

Նշանակում է Վարկի այն մասնաբաժինը, որը Վարկատուն դարձնում է հասանելի Փոխառուի համար` Մասնաբաժնի Տրամադրման Օրը,

 

«Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Օր»

 

Նշանակում է Վարկի Մասնաբաժնի տրամադրման օրը,

 

«Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետ»

 

Նշանակում է այն ժամանակահատվածը, որը սկսվում է Վարկային Գծի Բացման Օրվանից և ավարտվում է Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետին,

 

Եվրոպական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույք «ԵՄՎՄՏ» (EURIBOR)

 

Նշանակում է Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Օրվան, Վճարման Օրվան, կամ Միջանկյալ Վճարումների Օրվան նախորդող երկրորդ (2-րդ) Աշխատանքային Օրվա, Բրյուսելի ժամով առավոտյան ժամը 11:00-ին, Ռոյթերսի ԵՄՎՄՏ 01 EURIBOR01 էջում (կամ հաջորդող էջերում) նշված տարեկան տոկոսադրույքը,

 

«Վճարի նամակ»

 

Նշանակում է սույն Համաձայնագրի կնքման օրը կամ կնքման օրվան մոտ օրերին Վարկատուի կողմից Փոխառուին ուղարկված և Հոդված 9-ում (ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ) նշված ապահովագրավճարները և այլ վճարները սահմանող նամակ կամ նամակներ,

 

«Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետ»

 

Նշանակում է Վարկային Գծի Բացման Օրվանից 42 (քառասուներկու) ամիս հետո Վարկի Մասնաբաժին Տրամադրելու վերջին օրը,

 

«Ֆինանսավորման Փաստաթուղթ»

 

Նշանակում է սույն Համաձայնագիրը, Վճարի Նամակը, և Վարկատուի կողմից, որպես նման փաստաթուղթ նշված, որևէ այլ փաստաթուղթ,

 

«Ֆինանսական Պարտավորություն»

 

Նշանակում է ներկայումս կամ ապագայում, փաստացի կամ պայմանի կատարմամբ, որևէ գումարի վճարման կամ մարման պարտավորություն (անկախ նրանից մայր գումար է, թե` երաշխավորման գումար),

 

«Միջանկյալ Վճարումների Օր»

 

Նշանակում է Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի ընթացքում` յուրաքանչյուր Վճարման Ժամկետի վերջին օրը, իսկ Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի ընթացքում, վերջին Վճարման Ժամկետի առումով` Սկզբնաժամկետը,

 

«Վճարման Օր»

 

Նշանակում է Մարման Ժամկետի ընթացքում յուրաքանչյուր Վճարման Ժամկետի վերջին օրը,

 

«Վճարման Ժամկետ»

 

Նշանակում է, Հոդված 8-ի համաձայն, Մարման Վերջնաժամկետից մինչև առաջին Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Օրը հետադարձ հաշվարկով հաշվարկված յուրաքանչյուր հաջորդող վեց (6) ամիսների ժամանակահատվածը, որից առաջին ժամանակահատվածը կարող է լինել վեց (6) ամսից պակաս և պայմանով որ.

 

ա) յուրաքանչյուր հաջորդ Վճարման Ժամկետը պետք է սկսվի նախորդ Վճարման Ժամկետի վերջին օրը,

 

բ) եթե Վճարման Ժամկետի ավարտման օրն Աշխատանքային Օր չէ, ապա այն պետք է ավարտվի այդ օրվան հաջորդող Աշխատանքային Օրը,

 

գ) եթե Վճարման Ժամկետը երկարաձգվել է վերոգրյալ (բ) կետի կիրառմամբ, ապա հաջորդող Վճարման Ժամկետը (առանց սահմանափակելու կամ ազդելու վերոգրյալ (բ) կետի կիրառման վրա) պետք է ավարտվի այն օրը, որով կավարտվեր, եթե նախորդող Վճարման Ժամկետը չերկարաձգվեր,

 

դ) վերջին Վճարման Ժամկետը պետք է ավարտվի Մարման Վերջնաժամկետի օրը,

 

«Մարման Վերջնաժամկետ»

 

Նշանակում է Սկզբնաժամկետից հետո 132-րդ (հարյուր երեսուներկուերորդ) ամիսը լրանալու օրը,

 

«Կողմ»

 

Նշանակում է սույն Համաձայնագրի կողմը,

 

«Կարգավորում (Իրավական Ակտ)»

 

Նշանակում է որևէ կառավարության, վերպետական մարմնի, գործակալության, մարմնի (նախարարության) կամ կարգավորող մարմնի, ինքնակառավարման կամ այլ իշանության (պետական մարմնի) կամ կազմակերպության կարգավորման իրավական ակտ (որոշում), կարգ, պաշտոնական հրահանգ (հրաման), խնդրագիր կամ ուղեցույց (անկախ օրենքի ուժ ունենալու կարգավիճակից)

 

«Մարման Ժամկետ»

 

Նշանակում է Սկզբնաժամկետի և Մարման Վերջնաժամկետի միջև ընկած ժամանակահատվածը,

 

«Ստորագրման Օր»

 

Նշանակում է սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի կողմից ստորագրված լինելու օրը,

 

«Սկզբնաժամկետ»

 

Նշանակում է Վարկային Գծի Բացման Օրվանից հետո 42-րդ (քառասուներկուերորդ) ամիսը լրանալու օրը,

 

«Հարկ(եր

 

Նշանակում է որևէ հարկ, տուրք, գանձում, պարտադիր վճար կամ նման բնույթի պահումներ (ներառյալ որևէ տույժ, տուգանք կամ որևէ գումար վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ուշացնելու պատճառով առաջացած որևէ տոկոսներ),

 

«Չվճարված Գումար»

 

Նշանակում է Փոխառուի կողմից Ֆինանսավորման Փաստաթղթերի հիման վրա վճարման ենթակա, սակայն չվճարված որևէ գումար:

 

1. Սույն Համաձայնագրում, եթե այլ բան նախատեսված չէ.

 

1) որևէ հղում կատարված որևէ Հոդվածին կամ Հավելվածին համարվում է հղում կատարված սույն Համաձայնագրի Հոդվածին կամ Հավելվածին,

 

2) որևէ հղում կատարված որևէ Հոդվածի կամ Հավելվածի վերնագրերին կատարվում է բացառապես հարմարության համար և չպետք է հաշվի առնվի սույն Համաձայնագիրը մեկնաբանելու դեպքում,

 

3) որևէ այլ Ֆինսավորման Փաստաթղթում կամ տրամադրված որևէ ծանուցագրում, կամ որևէ Ֆինսավորման Փաստաթղթի վերաբերյալ օգտագործված որևէ տերմին ունի սույն Համաձայնագրում սահմանված իմաստը, բացառությամբ, եթե առկա է որևէ հակասող նշում,

 

4) որևէ հղում կատարված եզակիին ներառում է նաև հոգնակին (և հակառակը):

 

2. Եթե որևէ հակասող նշում առկա չէ, ապա սույն Համաձայնագրի որևէ հղում կատարված.

 

1) «Ֆինանսավորման Փաստաթղթին» կամ որևէ այլ համաձայնագրին կամ պայմանագրին` համարվում է հղում կատարված այդ նույն Ֆինանսավորման Փաստաթղթին կամ որևէ այլ համաձայնագրին կամ պայմանագրին և դրանց բոլոր փոփոխություններին, լրացումներին, վերախմբագրումներին;

 

2) որևէ «անձի»` ներառում է որևէ անձ, կազմակերպություն, ընկերություն, հիմնարկ, կառավարություն, պետություն կամ պետական գործակալություն կամ դրանց որևէ խումբ (անկախ առանձին իրավաբանական անձ հանդիսանալու կարգավիճակից);

 

3) որևէ օրենքի դրույթի` հանդիսանում է հղում կատարված Բելգիայի օրենքի տվյալ դրույթին, դրա փոփոխությանը կամ վերախմբագրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 2: ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՎԱՐԿԻ ՉԱՓԸ

 

2.1 Բելգիայի Իշխանությունների կողմից հաստատվելուց հետո և Ֆինանսավորման Փաստաթղթերին համապատասխան, Վարկատուն Փոխառուի համար կընձեռի առավելագույնը մինչև 5,080,629.52 (հինգ միլիոն ութսուն հազար վեց հարյուր քսանինը ամբողջ հիսուներկու) եվրո Վարկ ստանալու հնարավորություն, բացառապես վճարելու.

 

1) Մատակարարին` Պայմանագրի Գնի 95.30%-ը (իննսունհինգ ամբողջ երեսուն տոկոսը), այսինքն 4,581,970 (չորս միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո, և

 

2) ՎԱԳ-ին` վարկի ապահովագրավճարի 100%-ը (մեկ հարյուր տոկոսը), գնահատված 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրո:

 

2.2 Վարկը պետք է բացառապես ֆինանսավորի բելգիական ծագում ունեցող նյութեր/ապրանքներ և ծառայություններ, սակայն Բելգիայի Իշխանությունների կողմից ընդունելի սահմանափակումներով և պայմաններով, և Ֆինանսավորման Փաստաթղթերին համապատասխան Վարկով կարող են ֆինանսավորվել նաև ոչ բելգիական ծագում ունեցող նյութեր/ապրանքներ և ծառայություններ:

 

ՀՈԴՎԱԾ 3: ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ


3.1 Վարկ
ային Գծի Բացման նախապայմաններ

 

1. 1. Վարկային Գիծը Փոխառուի համար կբացվի միայն ներքոգրյալ նախապայմանները բավարարելիս.

 

1) Վարկատուն ստացել է բոլոր ներքոգրյալ փաստաթղթերը և այլ ապացույցները` վերջինիս բավարարող ձևով և բովանդակությամբ.

 

2) Բելիգիական Իշխանությունների կողմից վերջնական և հատուկ ձևով հաստատված սույն Համաձայնագիրը, և

 

3) Գնորդի և Մատակարարի միջև կնքված/ստորագրված Պայմանագրի կրկնօրինակը, և

 

4) Պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ, Հավելված 2-ում նշված ձևով («Պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ նամակի նմուշը»), Մատակարարի կողմից տրամադրված նամակը,

 

5) Մատակարարի կողմից պատշաճ ձևով ստորագրված պայմանագիրը, որում պետք է սահմանված լինեն Համաձայնագրի շրջանակներում Վարկատուի նկատմամբ Մատակարարի ունեցած պարտավորությունները, և

 

6) Վարկավորման Կազմակերպման և Վարկային Գծի Բացման Վճարի (9.1 Հոդվածով սահմանված կարգով) և որևէ այլ վճարի (Վճարի Նամակով սահմանված կարգով) ստացականը, և

 

7) Պայմանագրի Գնի կանխավճարի մի մասը կազմող 226,172 (երկու հարյուր քսանվեց հազար հարյուր յոթանասուներկու եվրո) գումարն ուղղակիորեն Բելգիայի Իշխանությունների կողմից Մատակարարին փոխանցված լինելը հաստատող ստացականը:

 

2. Փոխառուն պետք է.

 

1) Վարկատուին տրամադրած լինի Հավելված 3-ի («Հաստատման Նամակի Նմուշ») նմուշին համապատասխան Հաստատման Նամակը, որում պետք է նշված լինի, որ Համաձայնագրի համար Փոխառուի Պետության լիազորված և իրավասու մարմինների կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ հավանությունները/հաստատումները (եթե դրանց կարիքը կա), և

 

2) Վարկատուին տրամադրած լինի Հայաստանի օրենսդրության համաձայն, Վարկատուին բավարարող ձևով և բովանդակությամբ, գործելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության իրավաբանական խորհրդատու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պատրաստված իրավաբանական կարծիք, և

 

3) Վարկատուին տրամադրած լինի Լիազորագրերը, ինչպես նաև սույն Համաձայնագիրը, Վարկի Մասնաբաժինների փոխանցման փաստաթղթերը և սույն Համաձայնագրով նախատեսված այլ փաստաթղթերը ստորագրելու համար Փոխառուի կողմից լիազորված ներկայացուցիչների ստորագրությունների նմուշները:

 

3. Վարկային Գիծը Բացելու համար սույն Հոդված 3.1-ով նախատեսված անհրաժեշտ նախապայմանները Վարկատուին բավարարող ձևով կատարելուց անմիջապես հետո, Ֆինանսավորման Փաստաթղթերի դրույթներին համապատասխան Փոխառուն կարող է Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի Աշխատանքային Օրերի ընթացքում, սակայն ոչ ուշ քան Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետը, դիմել և ստանալ Վարկի Մասնաբաժիններ:

 

4. Այն բավարարելուց հետո Վարկատուն պետք է արագ գրավոր ձևով տեղեկացնի այդ մասին Փոխառուին, Մատակարարին և Գնորդին:

 

5. Վարկատուի կողմից տրամադրված այս նամակի ամսաթիվը պետք է համարվի որպես Վարկային Գծի Բացման Օր:

 

6. 6. Սույն Համաձայնագրի Ստորագրման Օրվանից հետո երեք (3) ամսվա ընթացքում սույն 3.1 Հոդվածով նախատեսված նախապայմանները բավարված չլինելու դեպքում, Վարկատուն կարող է պատվիրված նամակով կամ այլ հատուկ սուրհանդակային ծառայության միջոցով (օր.` DHL, TNT, FedEx և այլն) ծանուցում ներկայացնելով լուծել Համաձայնագիրը, որի ուժով Համաձայնագիրը կճանաչվի առոչինչ` նման ծանուցումը ստանալու օրվանից:

 

7. Կողմերը համաձայնվում են, որ անկախ Համաձայնագրի լուծումից, Հոդված 9-ով նախատեսված Վարկավորման Կազմակերպման և Վարկային Գծի Վճարները, ապահովագրավճարները և այլ վճարները (Վճարի Նամակի համաձայն) և Հոդված 18-ով նախատեսված կարգով հատուցված այլ տեսակի ծախսերը ենթակա են վճարման Վարկատուին և վերջինիցս ետ վճարում չեն պահանջում:

 

3.2 Վարկի մասնաբաժինների վճարման նախապայմաններ

 

Եթե.

 

1) Հոդված 14-ում նշված հայտարարությունները և երաշխավորումները ճշմարիտ են և անսխալ յուրաքանչյուր Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Օրը, այնպես ինչպես դրանք կատարված կլինեին` հաշվի առնելով տվյալ օրվա դրությամբ առկա փաստերը և հանգամանքները,

 

2) սույն Համաձայնագրի Հոդված 10-ով սահմանված Խախտման Դեպք տեղի չի ունեցել և շարունակվել կամ առաջացել Վարկի տրամադրման արդյունքում, և

 

3) Փոխառուի ֆինանսական կարողություններում որևէ էական բացասական փոփոխություն տեղի չի ունեցել,

 

4. Ֆինանսավորման Փաստաթղթերի դրույթներին համապատասխան Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի Աշխատանքային Օրերի ընթացքում, սակայն ոչ ուշ քան Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետը, Փոխառուն կարող է դիմել և ստանալ Վարկի Մասնաբաժիններ:

 

ՀՈԴՎԱԾ 4: ՓՈԽԱՐԺԵՔ – ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

4.1 Վարկը Փոխառուին տրամադրվում է եվրոյով (եվրո):

Սույն Վարկի շրջանակներում Վարկատուի նկատմամբ ունեցած որևէ վճարային պարտավորություն Փոխառուի կողմից պետք է կատարվի եվրոյով:

 Վճարումները պետք է կատարվեն Բելգիայում Վարկատուի Քեյ Բի Սի Բանկի Բի Ի (BE) 89 7308 6411 4085 հաշվեհամարին` Քեյ Բի Սի Բրյուսել անունով և Բի Եյչ Էմ (BHM) 4/09-101 նշումով:

 

4.2 Փոխառուն ճանաչում և ընդունում է, որ Ֆինանսավորման Փաստաթղթերն իրավաբանորեն անկախ են և որևէ կերպ կապված չեն Գնորդի և Մատակարարի միջև կնքված Պայմանագրի հետ, որից հետևապես, Փոխառուն անհետկանչելիորն և առանց որևէ նախապայմանի պարտավորվում է վճարել Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված բոլոր գումարները` դրանց վճարման ժամկետը վրա հասնելուն պես:

 

ՀՈԴՎԱԾ 5: ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

5.1 Հոդված 3-ում նշված նախապայմանները բավարարվելուց հետո և Մատակարարի կողմից Վարկատուին Հավելված 4-ում թվարկված փաստաթղթերը («Վարկատուին տրամադրվելիք փաստաթղթերի ցանկը») տրամադրելուց հետո, Վարկատուն Փոխառուի դիմումի հիման վրա, վերջինիս անունով և ի դեմս Փոխառուի, մինչև 4,581,970 (չորս միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն) եվրո վճարումներով կտրամադրի Վարկի գումարը Մատակարարին` և 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրո գնահատված վարկի ապահովագրավճարը կտրամադրի ՎԱԳ-ին:

 

5.2 Փոխառուն սույնով անհետկանչելիորեն կարգադրում է Վարկատուին Փոխառուի անունից և ի դեմս Փոխառուի Մատակարարին և ՎԱԳ-ին վճարել վերևում նշված գումարները:

Վարկի Մասնաբաժինների տրամադրման համար կարող է Մատակարարից պահանջվել Վարկատուին տրամադրել Բելգիայի Իշխանությունների կողմից պահանջվող համապատասխան փաստաթղթեր:

Նման պահանջների անհրաժեշտության դեպքում Վարկատուն պետք է նախապես տեղեկացնի Փոխառուին:

 

5.3 Վարկի Մասնաբաժնի Տրամադրման որևէ խնդրանք չի կարող ներկայացվել Վարկատուին Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետից հետո:

Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի երկարաձգում կարող է թույլատրվել միայն Վարկատուի և Փոխառուի փոխադարձ համաձայնությամբ և Բելգիայի Իշխանությունների հաստատմամբ/թույլտվությամբ:

 

5.4 Վարկի Մասնաբաժնի Տրամադրման որևէ խնդրանք չի կարող ներկայացվել Փոխառուի կողմից Վարկատուին, եթե Վարկատուն Փոխառուի կամ Մատակարարի կողմից ստորագրված պատվիրված նամակով կամ հատուկ սուրհանդակային ծառայության միջոցով (օր.` DHL, TNT, FedEx և այլն) ծանուցվել է Պայմանագրի ժամանակավոր կամ այլ կերպ դադարեցման կամ լուծման մասին:

 

5.5 Այն դեպքում, եթե Վարկը, որևէ պատճառով, ամբողջությամբ չի օգտագործվել, ապա չօգտագործված գումարների չափով կնվազեցվի տրամադրման ենթակա վերջին մասնաբաժինը (ները):

Վարկատուն կուղարկի մարման ճշգրտված ժամանակացույցը` օգտագործված բոլոր գումարների չափին համապատասխան:

Հաշվի առնելով ֆինանսական շուկաների նկատմամբ Վարկատուի ունեցած պարտավորությունները, Փոխառուն կհատուցի Վարկատուին` Վարկն ամբողջությամբ չօգտագործելու համար:

Փոխառուն կհատուցի Վարկատուին վերջինիս կողմից կատարված հաշվարկումների և հատուցման վճարի չափի մասին տեղեկություն պարունակող ծանուցումը ստանալու օրվանից 21 Աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հատուցման չափը պետք է հավասար լինի Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Վերջնաժամկետի օրվա դրությամբ, Ստորագրման Օրը 11 (տասնմեկ) տարի ուժի մեջ գտնվող CIRR եվրոյի ներկա զուտ արժեքին, որը կուղղվի Վարկի չօգտագործված գումարների հատուցմանը` Հոդված 6-ում նշված Մարման Ժամանակացույցի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6: ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄԸ

 

Փոխառուն պարտավորվում է Վարկը մարել Մարման Ժամկետի ընթացքում` 22 (քսաներկու) հավասար և հաջորդական կիսամյակային մասնաբաժիններով:

Առաջին մասնաբաժինը պետք է ենթակա լինի վճարման Սկզբնաժամկետից 6 (վեց) ամիս հետո:

Սկզբնաժամկետից 15 (տասնհինգ) օր հետո Վարկատուն ֆաքսով Փոխառուին կուղարկի մարման ժամանակացույցը` Հավելված 1-ի համաձայն («Մարման Ժամանակացույց»):

 

ՀՈԴՎԱԾ 7: ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

 

Սույն Վարկի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը Բելգիայի Իշխանությունների կողմից ազատված տոկոսադրույքն է:

Այս ազատված տոկոսադրույքը ֆիքսված է որպես տարեկան 0% (զրո տոկոս)` Վարկի ողջ ժամանակահատվածի համար:

Սույն ազատված տոկոսադրույքը ենթակա է վերջնական հաստատման Բելգիայի Իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8: ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

8.1 Յուրաքանչյուր Վարկի Տրամադրված Մասնաբաժնի դիմաց վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժնի չափի մասին Փոխառուն կծանուցվի Հավելված 1-ի համաձայն Վարկատուի կողմից ֆաքսով ուղարկված Մարման Ժամանակացույցով` Սկզբնաժամկետից 15 (տասնհինգ) օր հետո:

 

8.2 Այն պահից, երբ Վարկի Տրամադրված Մասնաբաժնի(ների) ընդհանուր գումարը հասել է Հավելված 1-ում նշված առաջին մարման ենթակա գումարին, Վարկի հաջորդ Մասնաբաժնի (Մասնաբաժինների) նկատմամբ կկիրառվի հաջորդ մարման վերջնաժամկետը` մինչև դրանց ընդհանուր չափը հասնի հաջորդ վճարման ենթակա գումարին:

 

ՀՈԴՎԱԾ 9: ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

 

9.1 Ներքոգրյալ բոլոր կոմիսսիոն, ապահովագրական և այլ վճարներն առանց որևէ պահումների կամ նվազեցումների, պետք է Փոխառուի կողմից փոխանցվեն Վարկատուին` վերջինիս առաջին պահանջի ներկայացման դեպքում, եթե սույնով այլ բան նախատեսված չէ.

 

Վարկավորման Կազմակերպման Վճար

 

Վերադարձման ոչ ենթակա 40,000 (քառասուն հազար) եվրո Վարկավորման Կազմակերպման Վճար, որը ենթակա է վճարման Համաձայնագրի Ստորագրման Օրվանից հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում:

Վարկավորման Կազմակերպման Վճարի և դրա վճարման կարգը ու պայմանները սահմանվում են առանձին Վճարի Նամակով:

 

Վարկային Գծի Բացման Վճար

 

Վերադարձման ոչ ենթակա 50,000 (հիսուն հազար) եվրո Վարկային Գծի Բացման Վճար, որը ենթակա է վճարման Համաձայնագրի Ստորագրման Օրվանից հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում:

 

Վարկային Գծի Բացման Վճարի և դրա վճարման կարգը ու պայմանները սահմանվում են առանձին Վճարի Նամակով:

 

Պարտավորության Վճար

 

Ստորագրման Օրվանից մինչև Վարկի վերջին Մասնաբաժնի Տրամադրման Օրը Վարկի չօգտագործված մնացորդի նկատմամբ տարեկան 0,35% (զրո ամբողջ երեսունհինգ տոկոս ) pro rata temporis կարգով հաշվարկվող Պարտավորության Վճար:

 

Կուտակված Պարտավորության Վճարները վճարվում են հետևյալ կերպ.

 

Ստորագրման Օրվանից մինչև Վարկային Գծի Բացման Օրը` յուրաքանչյուր հաջորդող 3 (երեք) ամսյա ժամանակահատվածի վերջին օրը, ընդ որում վերջին ժամանակահատվածը կարող է լինել 3 (երեք) ամսից պակաս,

 

Վարկային Գծի Բացման Օրվանից ` յուրաքանչյուր Միջանկյալ Վճարումների Օրը, իսկ Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի ընթացքում վերջին Վճարման Ժամկետի կուտակված վճարները` Սկզբնաժամկետի Օրը:

 

Իրացվելիության Վճար

 

Վարկային Գծի Բացման Օրվանից մինչև Վարկի Մարման Վերջնաժամկետը չմարված Վարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տարեկան 0.72% (զրո ամբողջ յոթանասուներկու տոկոս) Իրացվելիության վճար:

Կուտակված Իրացվելիության Վճարը ենթակա է վճարման Վարկի Մասնաբաժնի Տրամադրման Ժամկետի ընթացքում` մինչև յուրաքանչյուր Միջանկյալ Վճարումների Օրվա վերջը և Վճարման Ժամկետի ընթացքում` մինչև յուրաքանչյուր Վճարման Օրվա վերջը:

 

Վարկի ապահովագրավճար

 

ՎԱԳ-ին վճարման ենթակա Վարկի ապահովագրավճարը Փոխառուի անունից և ի դեմս Փոխառուի պետք է վճարվի Վարկատուի կողմից ՎԱԳ-ին` համաձայն վերոգրյալ Հոդված 5-ի դրույթների և Հավելված 4-ում սահմանված կարգով` Վարկի Մասնաբաժինները Տրամադրելու միջոցով:

Եթե ՎԱԳ-ի դեբիտորական ավիզոյի գումարի չափն ավելի բարձր կամ ցածր է քան սույն Համաձայնագրով նախատեսված վարկի ապահովագրավճարի գնահատված գումարը, այսինքն` 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրոն, Վարկատուն, նախապես ծանուցելով, համապատասխանաբար կավելացնի կամ կնվազեցնի Վարկի գումարի չափը:

 

9.2 Վարկատուն իրավունք ունի, Փոխառուին համապատասխան դիմում ներկայացնելով, խնդրելու կատարել վերոգրյալ վճարումները և ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 10: ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

 

10.1 Ներքոգրյալ որևէ կամ մի քանի Խախտման Դեպքեր տեղի ունենալու դեպքում, Վարկատուն իրավունք ունի դադարեցնել Վարկի Մասնաբաժինների Վճարումը և/կամ խնդրել Փոխառուից մարել վճարված մայր գումարները և Վարկի շրջանակներում բոլոր այլ Չվճարված Գումարները`

 

 

1) Փոխառուն չի վճարում Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված` Փոխառուի կողմից վճարման ենթակա որևէ գումար,

 

2) Որևէ Ֆինանսավորման Փաստաթղթի կապակցությամբ Փոխառուի կողմից կատարված հայտարարությունները կամ երաշխավորումները սխալ են կամ ապակողմնորոշիչ կամ ապացուցվել են, որ սխալ կամ ապակողմնորոշիչ էին կատարման ժամանակ,

 

3) Փոխառուն չի կատարում Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իր որևէ պարտավորություն և շարունակում է չկատարել այդ պարտավորությունները` դրանք կատարելու պահանջի մասին ծանուցումը ստանալուց հետո տասնչորս (14) օրվա ընթացքում,

 

4) Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված որևէ կամ բոլոր պարտավորությունների կատարումը որևէ պահին դառնում է ապօրինի/անօրինական:

 

5) Բելգիայի Իշխանությունների պարտավորությունը, պատասխանատվությունը, աջակցությունը կամ ապահովագրությունն ամբողջությամբ ուժի մեջ չի գտնվում,

 

6) Տեղի է ունեցել որևէ դեպք կամ դեպքեր, որոնք Վարկատուի ողջամիտ կարծիքով կարող են Էական Բացասական Ազդեցություն ունենալ, որոնք, իրենց հերթին, կարող են էապես ազդել Փոխառուի կողմից Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իր պարտավորությունների կատարման կարողության վրա, և եթե այդ դեպքը կամ դեպքերը չեն վերացվել դրանք տեղի ունենալուց հետո տասնչորս (14) օրվա ընթացքում:

 

7) Փոխառուն հրաժարվում է Ֆինանսավորման Փաստաթղթից կամ մտադրություն է ցուցաբերում հրաժարվելու Ֆինանսավորման Փաստաթղթից:

 

Վարկատուն կծանուցի Փոխառուին դադարեցման/լուծման ամսաթվի մասին ֆաքսիմիլային հաղորդագրությամբ, պատվիրված նամակով կամ հատուկ սուրհանդակային ծառայության միջոցով (օր.` DHL, TNT, FedEx և այլն):

 

10.2 Անկանխելի հանգամանք (Անհաղթահարելի ուժ / Ֆորս-մաժոր)

 

1. Ներքոգրյալ որևէ դեպքը կամ մի քանի դեպքերը տեղի ունենալու և շարունակվելու դեպքում, Վարկատուն իրավունք ունի դադարեցնել Վարկի Մասնաբաժինների Վճարումը.

 

1) եթե որևէ Կողմի համար սույն Համաձայնագրի կնքումը/ստորագրումը անհնարին է դարձել «անկանխելի հանգամանքի» պատճառով, որի լուծումը չի գտնվել և համաձայնեցվել Փոխառուի և Վարկատուի կողմից նման դեպքից ավելի քան երեսուն (30) օր հետո,

 

2) արտերկրում վճարումների դադարեցումը կամ արգելումը, Փոխառուի Պետության կառավարության որոշմամբ արտաքին պարտքի վրա մորատորիումի տարածում, ապրանքների ազգայնացում, Փոխառուի Պետության կողմից որևէ միջոցների ձեռնարկում կամ որևէ պատահար, որը կարող է խոչընդոտել Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի պարտավորությունների կատարմանը:

 

2. Անկանխելի հանգամանքը որևէ դեպքում չի կարող հետաձգել Սկզբնաժամկետը:

 

10.3 Փոխհատուցումներ

 

1 Հաշվի առնելով Վարկատուի կողմից ֆինանսական շուկաների նկատմամբ ունեցած պարտավորությունները, Փոխառուն Վարկատուին նաև կհատուցի սույն Համաձայնագրի 10.1. կամ 10.2. Հոդվածների համաձայն Վարկի դադարեցման կամ անհապաղ վճարման դեպքերում:

Փոխառուն կհատուցի Վարկատուին վերջինիս կողմից կատարված հաշվարկումների և հատուցման վճարի չափի մասին` տեղեկություն պարունակող ծանուցումը ստանալու օրվանից 21 (քսանմեկ) Աշխատանքային օրվա ընթացքում:

Հատուցման չափը կհաշվարկվի հետևյալ կերպ.

 

1) Վարկի չօգտագործված մասի համար հատուցման չափը կհաշվարկվի Համաձայնագրի Հոդված 5.5-ում նախատեսված կարգով,

 

2) Վարկի դադարեցված մասի կամ Վարկի այն մասի համար, որն անհապաղ ենթակա է մարման, հատուցման չափը պետք է հավասար լինի Վարկի դադարեցման կամ անհապաղ մարման օրվա դրությամբ, Ստորագրման Օրը 11 (տասնմեկ) տարի ուժի մեջ գտնվող ՊՈւԱՏ (CIRR) եվրոյի ներկա զուտ արժեքին, որը կիրառելի է Վարկի կանխավճարային գումարին` Հոդված 6-ում նշված Մարման Ժամանակացույցի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11: ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Մարման վերջնաժամկետի դրությամբ Փոխառուի մայրգումարի որևէ չվճարված մասի նկատմամբ, ինքնաբերաբար, առանց որևէ պաշտոնական ծանուցման, կուտակվում են տոկոսներ` տվյալ ժամանակահատվածի համար EURIBOR-ի ներկա 3 (երեք) ամիսների տարեկան տոկոսադրույքի նկատմամբ 1% (մեկ տոկոս) ավել տոկոսադրույքով, որը ենթակա է վերանայման յուրաքանչյուր 3 (երեք) ամիսը մեկ և նվազագույնը Ստորագրման Օրը 11 (տասնմեկ) տարի ուժի մեջ գտնվող ՊՈւԱՏ (CIRR) եվրոյից տարեկան 1% (մեկ տոկոս) ավել տոկոսադրույքով:

 

2. Սույն Հոդվածի դրույթները որևէ կերպ չպետք է մեկնաբանվեն որպես Վարկատուի կողմից հրաժարում Վարկի Մասնաբաժիններ Տրամադրելն ընդհատելու/դադարեցնելու կամ նմանատիպ դեպքերում, Հոդված 10-ով սահմանված կարգով, Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու իր իրավունքներից: Դրանք որևէ կերպ չպետք է մեկնաբանվեն նաև որպես որևէ Չվճարված Գումարի վճարման ժամկետը հետաձգելու Փոխառուին տրված թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 12: ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Եթե Ֆինանսավորման Փաստաթղթերով այլ բան նախատեսված չէ, ապա Վարկատուի կողմից Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված կարգով իր իրավունքները կիրառելու արդյունքում Փոխառուից ստացված բոլոր գումարները պետք է ուղղվեն ի ապահովումն Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի պարտավորությունների կատարմանը` հետևյալ հերթականությամբ.

1) առաջին հերթին` պրո ռայա (pro raya) (հավասարաչափ) ուղղվում է Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված և Վարկատուին չվճարված որևէ վճարի կատարմանը, գումարի վճարմանը կամ ծախսի հատուցմանը, բացառությամբ տոկոսների և մայր գումարի,

2) երկրորդ հերթին` պրո ռայա (pro raya) (հավասարաչափ) ուղղվում է ուշացված և չվճարված գումարների նկատմամբ Հոդված 11-ի համաձայն կուտակված տոկոսների մարմանը,

3) երրորդ հերթին, պրո ռայա (pro raya) (հավասարաչափ) ուղղվում է Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն վճարման ենթակա, սակայն չվճարված որևէ մայր գումարի մարմանը, յուրաքանչյուր դեպքում գումարն ուղղելով ամենավաղ պարտքի մարմանը:


    ՀՈԴՎԱԾ 13:    ՀԱՐԿԵՐ

13.1 Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն, դրանցից առաջացող և Բելգիայում վճարման ենթակա որևէ Հարկ կվճարվի Վարկատուի կողմից:

 

13.2 Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն, դրանցից առաջացող և Բելգիայից դուրս վճարման ենթակա որևէ Հարկ պետք է վճարվի Փոխառուի կողմից:

 

13.3 Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն Փոխառուի կողմից Վարկատուին կատարվող վճարումներ կամ վճարման ենթակա որևէ գումար պետք է կատարվի համաձայն Կիրառվող Համաձայնագրի:
Համաձայն Կիրառվող Համաձայնագրի, որևե բնույթի հարկեր, գանձումներ կամ պահումներ, որոնք այժմ և այսուհետ չեն կիրառվում պայմանագրով նախատեսված և Փոխառուի կողմից կատարվող որևե վճարումների:

Այնուամենայնիվ, եթե վճարումների վերաբերող, կիրառվող համաձայնագրի կամ որևե ներկա կամ ապագա օրենքների կիրառումը կհանգեցնի անհրաժեշտությանը Փոխառուի համար կատարել այդպիսի վճարումներ որոնք ենթակա են որևե հարկի, ապա, նման դեպքերում.

 

1. այդպիսի պահանջների մասին տեղեկանալուն պես Փոխառուն պետք է արագ ծանուցի Վարկատուին, և

 

2. Փոխառուն պետք է տվյալ Հարկերն արագ վճարի համապատասխան հարկային մարմիններին` մինչև դրանց կապակցությամբ որևէ տույժի/տուգանքի առաջացման օրը, և

 

3. այդպիսի վճարումները պետք է ավելացվեն այն չափով որն անհրաժեշտ է Վարկատուին վճարման ենթակա զուտ գումարը վճարելու համար` բոլոր նման Հարկերի գումարները հանելուց կամ ետ պահելուց հետո, որը պետք է հավասար լինի այն լրիվ գումարին, որը Վարկատուն կստանար, եթե տվյալ գումարները Հարկման ենթակա չլինեին, և

 

4. Փոխառուն պետք է պաշտպանի Վարկատուին նման հարկերի կապակցությամբ առաջացած որևէ պարտավորությունից/պատասխանատվությունից:

 

Յուրաքանչյուր նման Հարկերի գումարները հանելուց կամ ետ պահելուց հետո ոչ ուշ քան երեսուն օրվա ընթացքում Փոխառուն պետք է Վարկատուին տրամադրի վերջինիս բավարարող ձևով ապացույց առ այն, որ այդ Հարկերը վճարվել են համապատասխան հարկային մարմիններին:

 

13.4 Փոխառուն և Վարկատուն համաձայնվում են միմյանց կամ համապատասխան պետության համապատասխան մարմիններին փոխանցել բոլոր այն ձևաթղթերը, փաստաթղթերը կամ տեղեկանքները, որոնք պահանջվում են կամ ողջամտորեն խնդրարկվել են որպեսզի Փոխառուն կատարի Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իր վճարումներն առանց նվազեցված Հարկերի կամ Հարկերի վճարման համար ետ պահված գումարների, կամ եթե կատարի դրանց հետ միասին, ապա` նվազեցված տոկոսադրույքով:

 

ՀՈԴՎԱԾ 14: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

14.1 Հայտարարություններ և երաշխավորումներ

 

Փոխառուն կատարում է հետևյալ հայտարարությունները և երաշխավորումներն հօգուտ Վարկատուի և գիտակցում է որ Վարկատուն կնքել է Ֆինանսավորման Փաստաթղթերը լիովին վստահելով/հիմնվելով Փոխառուի կողմից կատարված ներքոգրյալ հայտարարությունների և երաշխավորումների վրա, և Փոխառուն սույնով երաշխավորում է Վարկատուին, որ ներքոգրյալը ճշմարիտ է և անսխալ.

 

1. Լիազորություններ և իրավասություններ

 

Փոխառուն իրավունք ունի և իրավասու է կնքել/ստորագրել Ֆինանսավորման Փաստաթղթերը և դրանով նախատեսված գործարքները, և օգտվել իր իրավունքներից, կատարել դրանցով նախատեսված իր պարտավորությունները, և ձեռնարկել է բոլոր միջոցները, որոնք պահանջվում են իր կողմից Ֆինանսավորման Փաստաթղթերը կնքելու/ստորագրելու լիազորություններ և իրավասություններ տրամադրելու, և Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար:

 

Փոխառուն ձեռնարկել է բոլոր պահանջվող միջոցները` Ֆինանսավորման Փաստաթղերով նախատեսված կարգով և պայմաններով Վարկի Մասնաբաժինների ստացումը լիազորելու համար:

 

2. Այլ պարտավորությունների հետ հակասության բացակայում

 

Ֆինանսավորման Փաստաթղթերի կնքումը/ստորագրումը և կատարումը որևէ կերպ չի խախտի որևէ օրենքի դրույթ, Իրավական Ակտ, կամ որևէ պետական, դատական, հանրային/հասարակական մարմնի որոշում/հրաման, կամ Փոխառուին հիմնադրող և ստեղծող որևէ օրենք կամ փաստաթուղթ, կամ որևէ գրավի/հիփոթեքի կամ որևէ այլ պայմանագիր, համաձայնագիր որին Կողմ է հանդիսանում Փոխառուն, կամ որը պարտադիր է Փոխառուի կամ իր գույքի համար, կամ ստեղծում է որևէ ծանրաբեռնվածություն Փոխառուի որևէ գույքի նկատմամբ, կամ որևէ նման պայմանագրի կամ համաձայնագրի համաձայն կհանդիսանա խախտման դեպք կամ պայմանագրի լուծման հիմք (կախված դրանցում առկա սահմանումներից):

 

3. Օրինականություն

 

Ֆինանսավորման Փաստաթղթերը և դրաց առնչվող բոլոր այլ փաստաթղթերը և պարտավորությունները, որոնք պետք է ստանձնի Փոխառուն յուրաքանչյուր Ֆինանսավորման Փաստաթղթով (հաշվի առնելով վարկատուների իրավունքները սահմանափակող իրավունքի ընդհանուր սկզբունքները), հանդիսանում են Փոխառուի համար պարտադիր կատարման ենթակա և վերջինիս նկատմամբ` դրանցում նախատեսված պայմաններով, գործադրելի/կիրարկելի օրինական պարտավորություններ:

 

4. Թույլտվություններ և ընդունելի ապացույցներ

 

Եթե որևէ Թույլտվություն, որևէ Հարկի վճարում և որևէ այլ գործողություն, որը պատշաճ ձևով և անվերապահորեն չի կատարվել, ձեռնարկվել, ստացվել կամ ձեռք բերվել Փոխառուի կողմից, ապա Փոխառուի Պետության օրենքներով դրա անհրաժեշտությունը կամ կարիքը չի եղել, որպեսզի Փոխառուն օրինական ձևով կնքի/ստորագրի Ֆինանսավորման Փաստաթղթերը (որի կողմ է հանդիսանում Փոխառուն), օգտվի դրանցով նախատեսված իր իրավունքներից կամ կատարի դրանցով նախատեսված իր պարտավորությունները, և իր հիմնադրման վայրի օրենքների համաձայն` Ֆինանսավորման Փաստաթղթերը (որի կողմ է հանդիսանում Փոխառուն) ճանաչվեն որպես ընդունելի ապացույց:

 

5. Խախտման բացակայություն

 

Չկա որևէ Խախտման Դեպք, որը շարունակվում է կամ որի առաջացումը կարող է ողջամտորեն ակնկալվել որևէ Վարկի Մասնաբաժնի Տրամադրումից կամ որևէ Ֆինանսական Փաստաթղթի կամ դրանով նախատեսված որևէ գործարքի կնքումից/ստորագրումից կամ կատարումից:

 

Որևէ դեպք չի պատահել, որն հանդիսանում է, կամ որը, ծանուցելով և/կամ ծանուցման ժամկետն անցնելուց հետո և/կամ համապատասխան որոշման կայացմամբ կարող է խախտել որևէ պայմանագիր կամ համաձայնություն, որը կարող է ազդել Փոխառուի կամ վերջինիս որևէ գույքի վրա կամ որը կարող է Էական Բացասական Ազդեցություն ունենալ Փոխառուի, վերջինիս գույքի վրա, կամ Էական Բացասական Ազդեցություն ունենալ Ֆինանսավորման Փաստաթղթերով կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերով նախատեսված Փոխառուի պարտավորությունները կատարելու կամ դրանց կատարումը վերահսկելու պարտավորության վրա:

 

6. Հարկային պարտավորություններ

 

Բոլոր անհրաժեշտ Հարկային փաստաթղթերը Փոխառուի կողմից կամ անունից ներկայացվել են համապատասխան հարկային մարմիններ և Փոխառուն թույլ չի տվել որևէ Հարկային պարտավորության խախտում, և Հարկերի հետ կապված որևէ բողոք չի ներկայացվել:

 

7. Հարկերի բացակայում

 

Ֆինանսավորման Փաստաթղթերը Փոխառուի Պետությունում Հարկման ենթակա չեն:

 

8. Բացահայտում

 

Փոխառուն, գրավոր կերպով, Վարկատուին ամբողջությամբ բացահայտել է Փոխառուին վերաբերող բոլոր այն փաստերը, որոնց Փոխառուն տիրապետում է կամ պետք է ողջամտորեն իմանա և որոնք Ֆինանսավորման Փաստաթղթերի համատեքստում Վարկատուի համար էական են:

 

9. Օրենքի խախտման բացակայություն

 

Փոխառուն չի խախտել որևէ օրենք կամ Իրավական Ակտ, որի խախտումը կարող է Էական Բացասական Ազդեցություն ունենալ:

 

10. Դրոշմատուրքերի կամ գրանցման հարկերի/տուրքերի բացակայություն

 

Փոխառուի Պետության օրենքներով Ֆինանսավորման Փաստաթղթերի գրանցում, որևէ դատարանի կամ այլ մարմնի տրամադրում, ինչպես նաև Ֆինանսավորման Փաստաթղթերի կամ դրանցով նախատեսված գործարքների կապակցությամբ որևէ դրոշմատուրքի, գրանցման կամ այլ նամանատիպ հարկի կամ տուրքի վճարում չի պահանջվում:

 

14.2 Ուժը չկորցնող դրույթներ

 

Հոդված 14-ում նախատեսված հայտարարությունները և երաշխավորումները շարունակում են մնալ ուժի մեջ սույն Համաձայնագրի ստորագրումից և Վարկային Գծի Բացումից հետո և պետք է համարվեն որպես Փոխառուի կողմից շարունակաբար կատարվող հայտարարություններ և երաշխավորումներ, որոնք պետք է շարունակեն լինել ճշմարիտ և անսխալ Վարկի յուրաքանչյուր Մասնաբաժինների Տրամադրման օրվա և յուրաքանչյուր Վճարման Ժամկետի առաջին օրվա դրությամբ առկա փաստերի կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15: ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

 

15.1 Փոխառուն հայտարարում է, որ իր գործունեությունը համապատասխանում է Փոխառուի Պետությունում ներկայումս ուժի մեջ գտնվող բոլոր օրենքներին և Իրավական Ակտերին` կապված արտերկրից ձեռքբերված վարկերի և դրանց շրջանակներում տրված երաշխավորումների հետ:

 

15.2 Փոխառուն պարտավորվում է իր գործունեությունը համապատասխանեցնել նաև ապագայում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ուժի մեջ մտնող բոլոր օրենքներին և Իրավական Ակտերին:

Քանի դեռ Փոխառուն ունի Ֆինանսավորման Փաստաթղթերով ստանձնած ֆինանսական պարտավորություն, պարտավորվում է անմիջապես Վարկատուին տեղեկացնել Փոխառուի կամ վերջինիս գույքի նկատմամբ սկսված որևէ գործընթացի մասին, որը կարող է հանգեցնել Փոխառուի միջոցների կտրուկ նվազեցման:

 

15.3 Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի վճարային պարտավորությունները, համեմատած իր բոլոր այլ վարկատուների չապահովված կամ ոչ ստորադաս պահանջների հետ, պետք է առնվազն դասակարգվեն որպես pari passս (հավասար պարտավորություն) և Փոխառուի որևէ ներկա կամ ապագա վարկերից ձևավորված վճարային որևէ պարտավորություն չպետք է ունենա կատարման նախապատվություն Փոխառուի այլ վճարային պարտավորությունների նկատմամբ:

 

15.4 Ի հավելումն, Փոխառուն հավաստիացնում է, որ սույն Համաձայնագրի Ստորագրման Օրվա դրությամբ և քանի դեռ համաձայն որևէ Ֆինանսավորման Փաստաթղթի առկա է չվճարված որևէ գումար, Փոխառուն պետք է.

 

1. կատարի բոլոր այն գրանցումները և ձեռք բերի բոլոր այն Թույլտվությունները, որոնք կարող են պահանջվել սույնով նախատեսված իր որևէ պարտավորության կատարման համար, որը, մասնավորապես, ներառում է Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն որևէ գումարի (մայր գումար, տոկոս, կոմիսիոն կամ որևէ այլ վճար) վճարման համար պահանջվող արտարժույթի փոխանակման բոլոր անհրաժեշտ թույլտվությունները,

 

2. արագ տեղեկացնի Վարկատուին սույնով նախատեսված որևէ Խախտման Դեպքի, կամ Փոխառուի կամ իր գույքի նկատմամբ հարուցված որևէ դատավարության, արբիտրաժի, վարչական վարույթի մասին, որը կարող է էապես ազդել Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի պարտավորությունների կատարման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 16: ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Եթե.

 

1. սույն Վարկի շարունակումը կամ ֆինանսավորումը Վարկատուի համար դառնում է անօրինական, կամ չի համապատասխանում կիրառելի օրենքներին կամ որևէ իրավասու մարմնի Իրավական Ակտերին (անկախ դրանց օրենքի ուժ ունենալու փաստից), կամ

 

2. սույն Համաձայնագիրը Ստորագրելու Օրը կամ դրանից հետո ընդունված որևէ օրենքին կամ Իրավական Ակտին կամ որևէ իրավասու մարմնի կողմից դրանց որևէ փոփոխությանը կամ լրացմանը, կամ դրանց մեկնաբանությանը որևէ փոփոխության արդյունքում սույն Վարկի շարունակումը կամ ֆինանսավորումը Վարկատուի համար դառնում է ավելի ծախսատար կամ ավելի նվազ եկամտաբեր, ապա, Փոխառուն, Վարկատուի խնդրանքով պետք է անմիջապես մարի մայր գումարի չվճարված ողջ մնացորդը` բոլոր Չվճարված Գումարների հետ միասին, որոնք Փոխառուն պարտավոր է վճարել Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն:

 

3. Վերոգրյալ կետ (2)-ի դեպքում Վարկատուն կարող է Փոխառուին առաջարկել Վարկի շարունակում` պայմանով, որ Փոխառուն Վարկատուին կվճարի որևէ և բոլոր այն գումարները, որոնք Վարկատուն ժամանակ առ ժամանակ կպահանջի և կծանուցի որպեսզի Փոխառուն փոխհատուցի Վարկատուին իր հավելյալ ծախսերի կամ Վարկի նվազ եկամտաբերության համար:

Վարկատուի կողմից որոշված վերոհիշյալ գումարների չափը պարտադիր է Կողմերի համար, բացառությամբ Վարկատուի կոպիտ անփութության կամ դիտավորյալ սխալի դեպքերի:

 

4. Ի հավելումն, հաշվի առնելով ֆինանսական շուկաների նկատմամբ Վարկատուի ունեցած պարտավորությունները, Փոխառուն կհատուցի Վարկատուին Հոդված 10.3-ում կատարված հաշվարկի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17: ՀԱՇՎԱՆՑՈՒՄ

 

Փոխառուն թույլատրում է Վարկատուին, օրենքով թույլատրելի սահմաններում, Վարկին վերաբերվող Փոխառուի կողմից վճարման ենթակա որևէ գումար ուղղել Վարկատուի որևէ գրասենյակին կամ մասնաճյուղին` որևէ արտարժույթով կամ ի ապահովումն որևէ Չվճարված Գումարի (մայր գումար, տոկոս կամ այլ):

 

Սույն նպատակով,Վարկատուն իրավունք ունի Վարկին վերաբերվող վճարման ենթակա գումարներով գնել որևէ այդպիսի միջոցներ, այդպիսի այլ արտարժույթի , որն անհրաժեշտ է վերոնշյալն իրագործելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 18: ԾԱԽՍԵՐ

 

18.1 Նախնական և հատուկ վճարներ

 

1. Փոխառուն, պահանջի դեպքում, պետք է անմիջապես Վարկատուին վճարի կանխիկ գումարով կատարված բոլոր վճարումները/ծախսերը (ներառյալ, բայց չսահմանափակվելով իրավաբանական վճարներով և ճանապարհածախսով), որոնք ողջամտորեն առաջացել են կապված.

 

1) Ֆինանսավորման Փաստաթղթերի և սույն Համաձայնագրով նախատեսված որևէ այլ փաստաթղթերի շուրջ տեղի ունեցած բանակցությունների, դրանց պատրաստման, տպագրման և կնքման/ստորագրման հետ, և/կամ

 

2) Փոխառուի կամ վերջինիս անունից խնդրարկված և Ֆինանսավորման Փաստաթղթերին կամ Համաձայնագրում նշված փաստաթղթին առնչվող որևէ փոփոխության, հրաժարման, համաձայնության կամ իրավունքի դադարեցման (կամ դրանցից որևէ մեկի առաջարկության) հետ, որի վճարը կազմում է նվազագույնը 5,000 (հինգ հազար) եվրո, և/կամ

3) Ֆինանսավորման փաստաթղթերից առաջացող կամ դրանց հետ կապված, Փոխառուի և Վարկատուի միջև համաձայնեցված գումարի սահմաններում, ոչ առօրյա վարչական բնույթի որևէ այլ խնդրի հետ:

 

18.2 Կիրարկման վճարներ

 

Փոխառուն, Վարկատուից գրավոր պահանջ ստանալուց հետո, պետք է 5 (հինգ) Աշխատանքային Օրվա ընթացքում Վարկատուին վճարի Ֆինանսավորման Փաստաթղթերի և որևէ այլ փաստաթղթի պահպանման կամ կիրարկման համար վերջինիս կողմից կատարված բոլոր վճարները և ծախսերը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով իրավաբանական ծախսերով):

 

18.3 Դրոշմատուրք

 

Փոխառուն պետք է վճարի բոլոր դրոշմատուրքերը, ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված և այլ նմանատիպ տուրքերը, վճարումները և հարկերը, որոնք կարող են կիրառելի լինել Ֆինանսավորան Փաստաթղթերի կամ դրանց հետ փոխկապված որևէ այլ փաստաթղթերի նկատմամբ, և պետք է ամբողջությամբ հատուցի և պաշտպանի Վարկատուին որևէ կորուստներից կամ պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ որևէ նման տուրքի, վճարի կամ հարկի վճարումն ուշացնելու կամ բաց թողնելու հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 19: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

19.1 Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ փոփոխություն կամ լրացում իրավական ուժ չի ունենա և չի կարող կիրառվել որևէ Կողմի նկատմամբ, բացառությամբ եթե դրանց կապակցությամբ Կողմերը տվել են իրենց գրավոր համաձայնությունը և եթե դրանք ստորագրվել/կնքվել են Ֆինանսավորման Փաստաթղթերի Կողմերի լիազոր ներկայացուցիչների և Բելգիայի Իշխանությունների կողմից:

 

19.2 Առանց Վարկատուից նախապես գրավոր թույլտվություն ստանալու, Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իրավունքները և պարտավորությունները չեն կարող Փոխառուի կողմից փոխանցվել երրորդ անձանց:

 

19.3 Վարկատուն իրավունք ունի, Փոխառուին ծանուցում ներկայացնելով, ցանկացած ժամանակ, որևէ կերպ զիջել կամ փոխանցել սույնով նախատեսված իր իրավունքները և պարտավորությունները երրորդ անձանց, առանց Փոխառուից նախապես գրավոր թույլտվություն ստանալու:

Իրավունքների/պարտավորությունների զիջման/փոխանցման օրվանից.

 

1. զիջողը/փոխանցողը դադարում է ունենալ դրանով նախատեսված իրավունքներ և/կամ կրել պարտավորություններ,

 

2. ստացողը/ընդունողը պետք է դառնա Համաձայնագրի Կողմ և որպես Վարկատու ունենա սույնով նախատեսված իրավունքներ և/կամ կրել պարտավորություններ, որոնք կարող են տարբերվել սույնով նախատեսված պարտավորություններից միայն, եթե դրանք փոխանցվել են ստացողին/ընդունողին և/կամ այնքանով որքանով դրանք պարտադիր են ստացողի/ընդունողի համար` որպես փոխանցողին/զիջողին փոխարինող:

 

19.4 Որևէ Կողմի նախաձեռնությամբ, սույն Համաձայնագրով նախատեսված որևէ իրավունքից հրաժարում, պարտավորության չկատարում կամ խախտում չպետք է մեկնաբանվի/համարվի որպես հրաժարում սույնով նախատեսված որևէ այլ իրավունքից, պարտավորությունից կամ խախտումից, անկախ դրանց նմանությունից կամ այլ հանգամանքներից:

 

19.5 Եթե, որևէ ժամանակ, Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ տերմին կամ դրույթ Կողմերի Պետությունների օրենքների կամ Իրավական Ակտերի համաձայն, որևէ կերպ, դառնում է անօրինական, անվավեր կամ անգործադրելի (կիրարկման ոչ ենթակա), ապա դրանք որևէ կերպ չեն ազդի որևէ Պետության օրենքների կամ Իրավական Ակտերի համաձայն մնացած բոլոր այլ դրույթների օրինականության, վավերականության և գործադրելիության վրա, և Կողմերը կբանակցեն փոխարինող դրույթի շուրջ, որը պետք է հնարավորին չափով պահպանի Ֆինանսավորման Փաստաթղթերի իմաստը և նպատակը/մտադրությունը:

 

19.6 Որևէ վճարում, որի վճարման օրը Աշխատանքային Օր չէ, պետք է վճարվի տվյալ օրվան հաջորդող Աշխատանքային Օրը:

Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն առաջացող որևէ տոկոս, կոմիսիոն կամ այլ վճար կուտակվում է յուրաքանչյուր օրվա համար և հաշվարկվում է լրացած փաստացի օրերի քանակով և տարին ընդունելով 360 օր:

 

19.7 Սույն Համաձայնագիրը պատրաստվել է անգլերեն լեզվով:

Ֆինանսավորման Փաստաթղթերին վերաբերող բոլոր հաղորդագրությունները պետք է կատարվեն և փաստաթղթերը պատրաստվեն անգլերեն լեզվով: Այլ լեզուների դեպքում, և եթե պահանջվել է Վարկատուի կողմից, ապա պետք է զուգորդվի հավաստագրված անգլերեն թարգմանությամբ, և այդ դեպքում, անգլերեն թարգմանությունը պետք է գերակայի:

 

19.8 Փոխառուն սույնով համաձայնվում և թույլատրում է, որ Վարկատուն օգտագործի սույն Համաձայնագրով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող մանրամասներն ու դրույթները (օր.` գումարի չափը և ֆինանսավորման նպատակը) այնպիսի կոմերցիոն նպատակներով, որոնք ներառում են, սակայն սահմանափակված չեն, Վարկատուի կողմից առևտրի ֆինանսավորման իր գործունեության մասին հրատարակվող գովազդային փաստաթղթերում, գրանցամատյաններում, և/կամ գրքույկներում (բրոշյուրներ) նշելով:

 

Նախորդ պարագրաֆում նշված նույն նպատակներով Փոխառուն սույնով նաև համաձայնվում է և Վարկատուին թույլատրում է վերևում նշված տեղեկատվությունը տրամադրել նաև Քեյ Բի Սի խմբին պատկանող բոլոր ընկերություններին` անկախ նրանից դրանք գտնվում են Բելգիայում թե այլ երկրներում:

Նշված տեղեկատվությունը պետք է պահպանվի անվտանգ/ապահով կերպով և ստացվի ու օգտագործվի միայն այն անձանց կողմից, ովքեր դրա իրավունքը ստացել են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով, սահմանափակված են մասնագիտական հայեցողության պարտավորություններով, և գործում են ղեկավարող օրենսդրությանը համապատասխան:

Ի հավելումն, Վարկատուին թույլատրվել է բացահայտել իր խորհրդատուներին (օր.` իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական և այլն) Փոխառուի և/կամ սույն Համաձայնագրի վերաբերյալ և/կամ դրանց հետ կապված որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ:

Բացի այդ, նշված տեղեկատվությունը կարող է փոխանցվել հայեցողության պարտավորությամբ սահմանափակված հնարավոր մասնագետների, որոնց կարող է վարկը/Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ փոխանցվել (որևէ կերպ), կամ որոնց մասնակցությունը Համաձայնագրի շրջանակներում (ռիսկի ստանձնման տեսանկյունից) նախատեսված է:

Բացի այդ, Վարկատուն կարող է Բելգիայի Իշխանություններին փոխանցել Փոխառուի տվյալները (ներառյալ, սակայն չսահմանափակվելով Փոխառուի անունով, գրանցված գրասենյակներով կամ գործունեության վայրերով, սույն Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման մանրամասներով (օր.` վարկի չափով և նպատակով)) կամ սույն Համաձայնագրի վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն կամ դրա հետ կապ ունեցող որևէ փաստաթուղթ:

Վարկատուին թույլատրվել է Բելգիայի Իշխանություններին բացահայտել սույն Համաձայնագրին (կամ դրա կողմերին), կամ Բելգիայի Իշխանությունների կողմից վերահսկվող կամ Պայմանագրի (կամ դրա կողմերի) հետ առնչություն ունեցող որևէ այլ պայմանագրին կամ վարկավորման համաձայնագրին (որին մասնակից են Մատակարարը կամ Փոխառուն) (կամ դրանց կողմերին) վերաբերող որևէ փաստ և իրավիճակ:

Վարկատուն, ցանկացած ժամանակ, կարող է նաև Բելգիայի Իշխանություններին տրամադրել Փոխառուին ներկայացված կամ ներկայացվելիք պահանջների / դեբիտորական պարտքերի վերաբերյալ, սույն Համաձայնագրի կամ որևէ այլ պայմանագրի կամ վարկավորման համաձայնագրի համար տրամադրված որևէ տեղեկատվություն::

Փոխառուն ճանաչում և ընդունում է, որ Վարկատուն կարող է տրամադրել ցանկացած տեղեկատվություն փաստաթուղթ Բելգիայի Իշխանությունների կողմից ապահովագրված իրավունքների վերաբերյալ:

Վերևում նշված բոլոր տեղեկատվությունների տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է Վարկատուի բացառիկ հայեցողությամբ, առանց որևէ պատասխանատվություն կրելու Բելգիայի Իշխանությունների կողմից դրանց որևէ կերպ օգտագործման համար:

 

19.9 «Ճանաչիր քո հաճախորդին» ստուգումներ

 

Եթե սույն Համաձայնագրի Ստորագրման Օրվանից հետո ընդունվել է որևէ նոր օրենք կամ Իրավական Ակտ կամ դրանցում կատարվել է որևէ փոփոխություն / լրացում (կամ տրվել/փոխվել է որևէ մեկնաբանություն, վերահսկման կամ կիրառման կարգ), կամ որոնք պարտավորեցնում են որ Վարկատուի գործունեությունը համապատասխանեցվի «Ճանաչիր քո հաճախորդին» կամ նմանատիպ այլ նույնականացման գործընթացներին, այն դեպքերում երբ անհրաժեշտ տեղեկատվությունը Վարկատուի մոտ դեռևս առկա չէ, Փոխառուն պետք է, Վարկատուի խնդրանքով, արագ տրամադրի կամ ապահովի այն բոլոր փաստաթղթերի տրամադրումը, որոնք կարող են ողջամտորեն խնդրարկվել Վարկատուի կողմից, որպեսզի Վարկատուն իր գործունեությունը համապատասխանեցնի Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված գործարքներին վերաբերող օրենքներով և Իրավական Ակտերով նախատեսված «Ճանաչիր քո հաճախորդին» կամ նմանատիպ այլ ստուգումների բոլոր պահանջներին:

 

19.10 Արտարժույթի փոխհատուցում

 

1. Եթե Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն Փոխառուի կողմից վճարման ենթակա որևէ գումար («Գումար»), կամ նման Գումարի առնչությամբ կայացված որևէ որոշում, վճիռ կամ դատավճիռ, համաձայն որի Գումարը պետք է մեկ արտարժույթից («Առաջին Արտարժույթ») փոխանակվի մեկ այլ արտարժույթով («Երկրորդ Արտարժույթ»).

 

1) Փոխառուի դեմ հայցի կամ ապացույցի ներկայացման նպատակով,

 

2) որևէ դատավարության կամ արբիտրաժի հետ կապված որոշման, դատավճռի կամ վճռի ձեռք բերման կամ կիրարկումն ապահովելու նպատակով,

 

2. Այս դեպքում Փոխառուն, որպես իր համար առանձին / անկախ պարտավորություն, պետք է Վարկատուի կողմից պահանջը ներկայացնելու օրվանից հետո 3 (երեք) Աշխատանքային Օրվա ընթացքում հատուցի Վարկատուին արտարժույթի փոխանակման ընթացքում կամ դրա հետևանքով առաջացած որևէ վճարումների, կորուստների կամ պատասխանատվության համար, ներառյալ (ա) Գումարն Առաջին Արտարժույթից Երկրորդ Արտարժույթով փոխանակելու համար կիրառված տարադրամի փոխարժեքի, և (բ) այդ Գումարը ստանալու դրությամբ, Վարկատուի համար նախատեսված տարադրամի փոխարժեքի տարբերության դեպքում:

 

3. Փոխառուն հրաժարվում է Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված արտարժույթից բացի այլ արտարժույթով որևէ գումար վճարելու, որևէ օրենքով ունեցած, իր իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 20: ՂԵԿԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագիրը, յուրաքանչյուր Ֆինանսավորման Փաստաթուղթ և դրանց համաձայն կնքված բոլոր այլ փաստաթղթերը ղեկավարվում և մեկնաբանվում են համաձայն Բելգիայի օրենքների:

 

2. Անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերում այլ բան նախատեսված լինելուց, Կողմերը սույնով համաձայնվում են գործադրել իրենց ողջամիտ ֆինանսական բոլոր ջանքերը` Ֆինանսավորման Փաստաթղթերի հետ որևէ կերպ կապված որևէ տարաձայնություն կամ վեճ կարգավորելու համար ` մեկ Կողմից մյուս Կողմին վեճի էությունը բնութագրող գրավոր ծանուցումը տրամադրելուց հետո ոչ ուշ քան երեսուն (30) օրվա ընթացքում:

 

3. Այն դեպքում, երբ տարաձայնությունը կամ վեճը չի լուծվել այդ ժամանակահատվածում, ապա Կողմերը համաձայնվում են տվյալ տարաձայնությունը կամ վեճը այդ ժամկետի ավարտից հետո առաջին երեսուն (30) օրվա ընթացքում ներկայացնել արբիտրաժ` համաձայն տվյալ ժամանակ ուժի մեջ գտնվող Միջազգային Առևտրի Պալատի Արբիտրաժի Կանոնների («Արբիտրաժի Կանոններ»)

 

4. Սա նշանակում է, որ Ֆինանսավորման Փաստաթղթերից առաջացող կամ դրանց հետ կապված բոլոր վեճերը պետք է վերջնականորեն լուծվեն համաձայն Արբիտրաժի Կանոնների և այդ Կանոնների համաձայն նշանակված երեք (3) արբիտրների կողմից:

 

5. Յուրաքանչյուր արբիտրաժի վարույթի անցկացման վայրը պետք է լինի [Բրյուսելը]/[Փարիզը/[Վիեննան]]: Արբիտրաժի լեզուն անգլերենն է:

 

6. Արբիտրաժի Կողմերը պետք է գործադրեն իրենց ողջամիտ ջանքերը որևէ տարաձայնության կամ վեճի կապակցությամբ առաջացած արբիտրաժն ավարտել տարաձայնությունը կամ վեճը արբիտրաժին ներկայացնելուց հետո ոչ ուշ քան հարյուր քսան (120) օրվա ընթացքում:

 

7. Արբիտրներն իրենց որոշման մեջ պետք է նշեն, որ պարտվող Կողմը պետք է մյուս Կողմին վճարի բոլոր ողջամիտ վճարները, ներառյալ իրավաբանական ծախսերը, որոնք առաջացել են արբիտրաժի ժամանակ, եթե դա չի հակասում Արբիտրաժի Կանոններին:

 

8. Անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ այլ դրույթների, սույն Համաձայնագրի որևէ Կողմ իրավունք ունի, մինչև արբիտրաժի վերջնական որոշման կայացումը, նախնական դատական արգելանքի միջոցներ կիրառելու նպատակով դիմել համապատասխան իրավասություն ունեցող դատարան:

 

9. Փոխառուն զիջում է իր որևէ անձեռնմխելիության իրավունք և նախապես հրաժարվում է օգտվել որևէ անձեռնմխելիության իրավունքից, որից նա կարող է օգտվել (շահել) ապագայում:

 

ՀՈԴՎԱԾ 21: ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

Որևէ գումար որը Պայմանագրի համաձայն Մատակարարի կողմից ենթակա է վճարման Փոխառուին, անկախ դրա վճարման հիմքից պետք է Փոխառուի հաշվին վճարվի Վարկատուին` անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված կարգով և պայմաններով Վարկատուի համար առկա և Փոխառուի նկատմամբ կիրառելի որևէ այլ միջոցների: Գումարները պարտադիր օգտագործվելու (կամ պարտադիր պետք է օգտագործվեն) են որպես վարկի մասնակի մարում:

 

 
ՀՈԴՎԱԾ 22: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՈՒՄ

 

1. Եթե սույնով այլ բան նախատեսված չէ, Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված բոլոր հաղորդակցությունները պետք է կատարվեն գրավոր ձևով և, եթե այլ բան նախատեսված չէ, կարող են կատարվել ֆաքսով, նամակով կամ էլ-փոստով ներքոգրյալ հասցեներից կամ հասցեներին.

 

2. Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված որևէ տիպի հաղորդագրության կամ փաստաթղթի ուղարկման համար, յուրաքանչյուր կողմի փոստային հասցեն, էլ-փոստի հասցեն և ֆաքսի համարը (և բաժինը կամ աշխատակիցը, եթե հայտնի է, ում անունով պետք է հաղորդագրությունը հասցեագրվի) հետևյալն է.

 

1) Փոխառուի համար`

 

[ՀԱՍՑԵ + ՀԵՌԱԽՈՍ + ՖԱՔՍ + ԷԼ-ՓՈՍՏ]

 

2) Վարկատուի համար`

 

Քեյ Բի Սի Բանկ Էն Վի (KBC BANK NV )

Գռուպ Թրեյդ Ֆայննս (Group Trade Finance)

Էմ Էլ Թի Էքսպորտ Ֆայննս- Բի Էյչ Էմ (MLT Export Finance - BHM )

Հավինլան 2 (Havenlaan 2)

Բի-1080 Բրյուսել (B-1080 Brսssels)

Ֆաքս` +32 2 429 38 45

Էլ-փոստ` mlt.export.finance@kbc.be

 

կամ որևէ այլ փոխարինող փոստային հասցե, էլ-փոստի հասցե, ֆաքսի համար կամ բաժին կամ աշխատակից, որի մասին Կողմը կարող է ծանուցել Վարկատուին (կամ Վարկատուն կարող է ծանուցել այլ Կողմերին, եթե փոփոխությունը կատարվել է Վարկատուի կողմից) ոչ պակաս քան 5 (հինգ) Աշխատանքային Օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 23: ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

23.1 Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված որևէ հաղորդագրություն կամ փաստաթուղթ, որը ուղարկվել է մեկ անձի կողմից մյուս անձին, կհամարվի պատշաճ ուղարկված և ստացված, միայն.

 

1. երբ ստացվել է ընթեռնելի վիճակում` ֆաքսով ուղարկվելու դեպքում, կամ

 

2. երբ փաստացի ստացվել է ընթեռնելի վիճակում` էլ-փոստով ուղարկվելու դեպքում, կամ

 

3. երբ թողնվել է համապատասխան հասցեում, կամ դրվել է ծրարի մեջ, վճարվել է, նշվել է տվյալ հասցեն և հանձնվել փոստին հինգ (5) Աշխատանքային Օր հետո` նամակով ուղարկելու դեպքում:

 

Վարկատուին ուղարկված կամ մատակարարված որևէ հաղորդագրություն կհամարվի պատշաճ ուղարկված և ստացված միայն, եթե այն հասցեագրված է կոնկրետ բաժնին կամ աշխատակցին` Հոդված 22-ում նշված ձևով (կամ Վարկատուի կողմից, տվյալ դեպքի համար մատնանշված որևէ այլ բաժնին կամ աշխատակցին):

23.2 Յուրաքանչյուր Կողմ համաձայնվում է, որ էլեկտրոնային բոլոր հաղորդագրությունները (անկախ նրանից ուղարկվել է էլ-փոստով թե ֆաքսով) և այդ հաղորդագրությունների տպված օրինակները համարվում են, որպես ապացույց դատարանների համար և հանդիսանում են սույնով նախատեսված փաստերի ապացույց:

Եթե ֆաքսով կամ էլ-փոստով ուղարկված հաղորդագրություններում չկան համապատասխան ստորագրություններ, ապա յուրաքանչյուր Կողմ կարող է ողջամտորեն ենթադրել, որ հաղորդագրությունը ուղարկված է մյուս Կողմից (օրինակ հիմք ընդունելով ֆաքսի համարը կամ էլ-փոստի հասցեն), և յուրաքանչյուր Կողմից ստացված նման հաղորդագրությունը կհանդիսանա որպես տվյալ ամսաթվին և տվյալ բովանդակությամբ ստացված հաղորդագրության ապացույց:

 

23.3 Յուրաքանչյուր Կողմ համաձայնվում է, որ պետք է արագ գրավոր ծանուցի մյուս Կողմին, եթե փոխվել են իրենց այն էլ-փոստերը, ֆաքսի կամ հեռախոսի համարները, կամ որևէ այլ կոնտակտային տեղեկությունը, որոնք տրամադրվել են վերջիններիս կողմից և պարտադիր են հաղորդագրությունների ուղարկման և ստացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 24: ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Սույն Համաձայնագրին կցված Հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 – ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ, Կողմերը ստորագրեցին սույն Համաձայնագիրը երկու բնօրինակներով` յուրաքանչյուր Կողմին տրամադրելով մեկական օրինակ:

 

Սույն Համաձայնագիրը, դրա ստորագրման/կնքման պահից, կհանդիսանա օրինական և Փոխառուի համար պարտադիր կատարման ենթակա պարտավորություն և սույնով նախատեսված պայմաններով վերջինիս նկատմամբ կիրառման ենթակա փաստաթուղթ:

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ստորագրման Օրը:

 

Փոխառու

 

Ստորագրություն_________________________

 

Վարկատու

 

Ստորագրություն __________________________


ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ամիսը

Մայր գումարը

T + 6(*)

230,937.71 եվրո

T + 12

230,937.71 եվրո

T + 18

230,937.71 եվրո

T + 24

230,937.71 եվրո

T + 30

230,937.71 եվրո

T + 36

230,937.71 եվրո

T + 42

230,937.71 եվրո

T + 48

230,937.71 եվրո

T + 54

230,937.71 եվրո

T + 60

230,937.71 եվրո

T + 66

230,937.71 եվրո

T + 72

230,937.71 եվրո

T + 78

230,937.71 եվրո

T + 84

230,937.71 եվրո

T + 90

230,937.71 եվրո

T + 96

230,937.71 եվրո

T + 102

230,937.71 եվրո

T + 108

230,937.71 եվրո

T + 114

230,937.71 եվրո

T + 120

230,937.71 եվրո

T + 126

230,937.71 եվրո

T + 132

230,937.71 եվրո

T = Սկզբնաժամկետը

 

(*) = Ամիսները T-ից հետո

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2: ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 (ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿՎԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՁԵՎԱԹՂԹՈՎ)

 

To:

KBC Bank NV

Group Trade Finance

MLT Export Finance - BHM

Havenlaan 2

B - 1080 Brսssels

Belgiսm

 

[ամիս, ամսաթիվ, տարեթիվ]

 

Հարգելի _____,

 

Re: - Պայմանագիր թիվ [_____] ստորագրված [ամիս, ամսաթիվ, տարեթիվ] [_______]-ի և [________]-ի միջև ընդհանուր [___] գումարի, [___]-ի վերաբերյալ (այսուհետ` «Պայմանագիր»)

 

- Վարկավորման Համաձայնագիր, ստորագրված [____], [____]-ի և KBC Bank NV-ի միջև [____]
թ-ին (այսուհետ` «Համաձայնագիր»), ընդհանուր [___] գումարի

 

Վերևում նշված Համաձայնագրի Հոդված 3-ի համաձայն, մենք սույնով հաստատում ենք, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ բոլոր նախապայմանները, բացառությամբ Վարկային Գծի Բացմանը, բավարարվել են [____]թ-ին:

 

Սույն նամակի բոլոր տերմինները և արտահայտություններն ունեն Համաձայնագրում սահմանված նույն իմաստը:

 

Հարգանքով

 

Մատակարար

 

(լիազորված ստորագրողներ)

 

Ստորագրություն` ____________________

Անուն`____________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

 (ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿՎԻ ՓՈԽԱՌՈՒԻ ՁԵՎԱԹՂԹՈՎ)

 

To:

KBC Bank NV

Group Trade Finance

MLT Export Finance - BHM

Havenlaan 2

B - 1080 Brսssels

Belgiսm

 

[ամիս, ամսաթիվ, տարեթիվ]

 

Հարգելի _____,

 

Re: - Պայմանագիր թիվ [_____] ստորագրված [ամիս, ամսաթիվ, տարեթիվ] [_______]-ի և [________]-ի միջև ընդհանուր [___] գումարի, [___]-ի վերաբերյալ (այսուհետ` «Պայմանագիր»)

 

- Վարկավորման Համաձայնագիր, ստորագրված [____], [____]-ի և KBC Bank NV-ի միջև [____]
թ-ին (այսուհետ` «Համաձայնագիր»), ընդհանուր [___] գումարի

 

Վերևում նշված Համաձայնագրի Հոդված 3-ի համաձայն, մենք սույնով հաստատում ենք, որ Համաձայնագրի կապակցությամբ անհրաժեշտ բոլոր թույլտվությունները ստացվել են Փոխառուի Պետության լիազորված և իրավասու մարմինների կողմից:

 

Սույն նամակի բոլոր տերմինները և արտահայտություններն ունեն Համաձայնագրում սահմանված նույն իմաստը:

 

Հարգանքով

 

Փոխառու

 

(լիազորված ստորագրողներ)

 

Ստորագրություն` ____________________

Անուն`____________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1) Պայմանագրի Գնի առավելագույնը 25.30%-ը (քսանհինգ ամբողջ երեսուն տոկոսը), այսինքն 1,216,270.60 (մեկ միլիոն երկու հարյուր տասնվեց հազար երկու հարյուր յոթանասուն ամբողջ վաթսուն) եվրո Վարկի գումարից պետք է վճարվի Վարկատուի կողմից Մատակարարին` վերջինիս կողմից Վարկատուին հետևյալ փաստաթղթերի կրկնօրինակները ներկայացնելու դեպքում.

- Մատակարարի կողմից Պայմանագրի Գնի 30% (երեսուն տոկոսի) ստացման համար ստորագրված հաշիվ ապրանքագիրը,

- Կանխավճարի պարտավորագիրը:

Պայմանագրի Գնի 4.70% (չորս ամբողջ յոթանասուն տոկոսը) գումարն ուղղակիորեն կվճարվի Բելգիայի Իշխանությունների կողմից:

 

2) Ապահովագրավճարի 100%-ը (հարյուր տոկոսը), այսինքն 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրոն Վարկի գումարից պետք է վճարվի Վարկատուի կողմից ՎԱԳ-ին` Վարկատուի կողմից Փոխառուին դեբիտորական ավիզոն ներկայացնելու դեպքում:

 

ՎԱՐԿԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

3) Պայմանագրի Գնի 70%-ը (յոթանասուն տոկոսը), այսինքն 3,365,699.40- (երեք միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր իննսունինը հարյուր ամբողջ քառասուն) եվրոն, առաքմանը և/կամ մատուցված ծառայությանը համաչափ (pro rata), պետք է Վարկատուի կողմից վճարվեն Մատակարարին Վարկի գումարներից, Մատակարարի կողմից Վարկատուին հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում.

- Մատակարարի կողմից ստորագրված հաշիվ ապրանքագիր

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան