Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1276
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկություններ ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման նախաբանը «օրենքի 7-րդ հոդվածին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 2-րդ կետը «N 1 ձևով» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «պատճենները» բառից առաջ` «էլեկտրոնային» բառով,

բ. 3-րդ կետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «տեղեկությունները» բառով, և կետը «հարկային մարմինը» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

գ. 5-րդ կետը «N 2 ձևով» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «պատճենները» բառից առաջ` «էլեկտրոնային» բառով,

դ. 6-րդ կետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «տեղեկությունները» բառով, և կետը «հարկային մարմինը» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել կարգի 11-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան