ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
31 օգոստոսի 2010 թ. |
թիվ 228-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓԵԹԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի օգոստոսի 25-ի թիվ 36 արձանագրություն) և քննարկելով «Փեթակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի օգոստոսի 2-ի հայտը, 2010 թվականի օգոստոսի 10-ի, 2010 թվականի օգոստոսի 12-ի և 2010 թվականի օգոստոսի 26-ի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Փեթակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Արշակունյաց 17ա մասնաշենք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. սեպտեմբերի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|