ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1343-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների տարեկան նորմաների մասին» N 49-Ա որոշման հավելվածի ցանկի բջջային հեռախոս տողի «Քանակը» սյունակում «9» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «Տարեկան նորման` ամբողջ քանակի համար» սյունակում «ըստ սակագնի 40000 րոպե» բառերը` «ըստ սակագնի 44444 րոպե» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 19 Երևան |