ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-862 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
5 հոկտեմբերի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-228-Ն |