Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
08.09.2015
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ ԵՎ այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ, ապրանքների օրինական շրջանառությունն ապահովելու նպատակով համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմինը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է ապահովելու`

հսկողությունն այն ապրանքների շրջանառության նկատմամբ, որոնց վերաբերյալ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում է ընդունվել.

հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային համակարգի աշխատանքը.

անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում.

«հսկիչ (նույնականացման) նշան»՝ կեղծումից պաշտպանող տարրերով (միջոցներով) խիստ հաշվետվության ձևաթուղթ (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը նախատեսված է ապրանքների դրոշմավորման համար։ Թույլատրվում է կիրառել ռադիոհաճախականության ներկառուցված տարբերանշաններ պարունակող հսկիչ (նույնականացման) նշաններ.

«հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում»՝ հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա.

«ապրանքների շրջանառություն»՝ ապրանքների պահպանումը, փոխադրումը, արտադրությունը, ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, դրանց ձեռքբերումն ու իրացումը (վաճառքը) անդամ պետությունների տարածքներում.

«մեծածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ անձնական, ընտանեկան, կենցաղային ևնմանատիպ այլ օգտագործման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

«մանրածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային ևայլ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու համար.

«ապրանքներ»՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ ևայլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված արտադրանք, որի վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում.

«առևտրային գործունեություն»՝ ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակ.

«ապրանքների անդրսահմանային առևտուր»՝ ապրանքների՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվող մեծածախ առևտուրը։

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվում է հսկիչ (նույնականացման) նշաններով (այսուհետ՝ հսկիչ նշաններ) ապրանքների դրոշմավորման ներդրման կարգը՝ 2015-2016 թվականներին «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ ևայլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով այն ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրն իրականացնելիս, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում։

2. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ ևայլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված այն ապրանքների շրջանառության հետ, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում, ինչպես նաևայն իրավաբանական անձանց ևֆիզիկական անձանց վրա, որոնք գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում նման ապրանքների շրջանառություն և(կամ) օգտագործում իրականացնող անհատ ձեռնարկատերեր։

 

Հոդված 3

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։

2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ է մտնում նման որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 16-րդ կետով նախատեսված կարգով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված)։

3. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միություն) ներմուծվող (ներմուծված) և(կամ) անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորումը Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։

4. Ցանկը հաստատելու և(կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) արգելվում է անդամ պետությունների տարածքներում Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումն ու վաճառքը իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից առանց հսկիչ նշանների կամ սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններ՝ Ցանկում ընդգրկված ապրանքների տրանսպորտային փոխադրման ևնման շինություններում նշված ապրանքների պահպանման։

բ) Ցանկում ներառված ապրանքների՝ «վերաներմուծում» և«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է այդպիսի ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ ևսույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Հսկիչ նշաններով դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում, եթե նման դրոշմավորման հնարավորությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

5. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորման մասին պահանջները չեն տարածվում հետևյալ դեպքերում.

ա) մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,

բ) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների տրանսպորտային փոխադրում,

գ) փորձարկումների անցկացման համար նախատեսված անհրաժեշտ քանակությամբ ապրանքների փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում ևպահպանում՝ ստանդարտացման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի ևնորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով,

դ) միջազգային ցուցահանդեսների ևտոնավաճառների կազմակերպիչների ու մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ ևցուցանմուշներ ներմուծված ապրանքների պարագայում,

ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքների պարագայում,

զ) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ևգնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում ևպահպանում, որոնք իրականացվում են անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,

է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),

ը) մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում՝ մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում ևմաքսային պահեստներում,

թ) ապրանքների պահպանում ևօգտագործում դրանց արտադրողների կողմից,

ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդպիսի ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,

ժա) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների ևայնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում ևվաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է անդամ պետությունների հարկային ևմաքսային օրենսդրությամբ նախատեսված չկատարված պարտավորությունների հաշվին,

ժբ) անձնական օգտագործման համար ներմուծված ևմանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում ևօգտագործում ֆիզիկական անձանց կողմից։

 

Հոդված 4

 

Ցանկը հաստատելու և(կամ) Ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված ևիրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերը.

բ) Ցանկում ներառված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք և(կամ) արտադրությունն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները դրոշմավորում են հսկիչ նշաններով ևհսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

դ) Ցանկում ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և(կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի ապրանքների մնացորդները՝ հսկիչ նշաններով, դրոշմավորում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, ևապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

ե) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր և(կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, դրոշմավորում են այդ ապրանքները հսկիչ նշաններով ևհսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։

 

Հոդված 5

 

1. Անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններն անդամ պետությունների իրավապահ ևհսկողություն իրականացնող այլ մարմինների հետ համատեղ ապահովում են Ցանկում ներառված ապրանքների շրջանառության հսկողությունը։

2. Սույն Համաձայնագրի կատարման դիտանցում ևհսկողություն, Ցանկում ներառված ապրանքների շրջանառության հսկողություն իրականացնելու նպատակով անդրսահմանային առևտրի ժամանակ ապահովվում է անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների, ինչպես նաևանդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի միջևտեղեկատվական փոխգործակցությունը։

3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ պատասխանատվություն կնախատեսեն սույն Համաձայնագրով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կտեղեկացնեն անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների մասին։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի.

ա) հսկիչ նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը, ինչպես նաևայն տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք ներառված են լինելու հսկիչ նշաններում.

բ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները.

գ) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, ինչպես նաևայդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները.

դ) Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, ինչպես նաևայդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները.

ե) անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաևսույն Համաձայնագրի կատարման դիտանցման ևհսկողության, ինչպես նաևՑանկում ներառված ապրանքների շրջանառության ու դրանց օգտագործման հսկողության ապահովման նպատակներով անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի միջևփոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ու ձևաչափին ներկայացվող պահանջները։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն հսկիչ նշանների իրացման ևհաշվառման կարգը։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կապահովեն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումն ու իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։

6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը՝ ներքին սպառման, ինչպես նաևվերաներմուծման համար դրանց բացթողումից հետո, և(կամ) կորոշեն այդ պահեստային շինությունների ցանկը։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և(կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

Ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ ևփոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի համաձայն։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է ևՄիության իրավունքի մաս է կազմում։

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Կատարված է Գրոդնո քաղաքում, 2015 թվականի սեպտեմբերի 8–ին, մեկ օրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, լինելով սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան