«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 սեպտեմբերի 2010 թ. |
թիվ 247-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն», որը ներառում է.
ա. Ուղերձի խոսք
բ. Կառավարում և հաշվետվողականություն
գ. Ռազմավարական ուղղությունների ամփոփում
դ. Դրամավարկային քաղաքականություն
ե. Ֆինանսական կայունություն, կարգավորում և վերահսկողություն
զ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
է. Կառավարում և կազմակերպչական զարգացում
ը. Հասարակայնության հետ կապեր
թ. Ռիսկի կառավարում և աուդիտ
ժ. Տարեկան ֆինանսական հաշվետվություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2010 թ. սեպտեմբերի 29 |