«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2010 թ. |
թիվ 241-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ձև թիվ 19 (օրական) հաշվետվությունը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող վարկային կազմակերպությունները: Թիվ 19 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ընթացքում, ինչպես նաև հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:
Ֆայլի անվանումը պետք է ունենա թվային «թթթթթ_19.xls» ֆորմատը, որտեղ թթթթթ -ն հաշետվությունն ուղարկող վարկային կազմակերպության կոդն է, 19-ը՝ թիվ 19 հաշվետվության նույնացուցիչը:
Թիվ 19 (օրական) հաշվետվությունը կազմելիս պետք է հետևել աղյուսակում բերված կանոններին.
N |
Անվանում |
Տեսք |
Նշումներ |
1 |
Վարկային կազմակերպության կոդը և անվանումը |
5n և 50x |
Վարկային կազմակերպության կոդը մուտքագրվում է C6 հասցեում, իսկ անվանումը՝ D6 |
2 |
Ամսաթիվը |
2n/2n/4n |
Մուտքագրվում է C7 հասցեում |
3 |
Գրառման համարը (N) |
2n |
Մուտքագրվում է աղյուսակի A սյունակում` սկսած 11-րդ տողից |
4 |
Գործարքի տեսակը |
1n/1n/1n/1n |
Մուտքագրվում է աղյուսակի B սյունակում` սկսած 11-րդ տողից |
5 |
Գործարքի արժույթները (սակարկվող/գնանշվող) |
3a/3a |
Մուտքագրվում է աղյուսակի C սյունակում` սկսած 11-րդ տողից |
6 |
Առքի ծավալը (արտարժույթով) |
թվային |
Մուտքագրվում է աղյուսակի D սյունակում` սկսած 11-րդ տողից |
7 |
Առքի միջին կշռված փոխարժեքը |
թվային |
Մուտքագրվում է աղյուսակի E սյունակում` սկսած 11-րդ տողից |
8 |
Վաճառքի ծավալը (արտարժույթով) |
թվային |
Մուտքագրվում է աղյուսակի F սյունակում` սկսած 11-րդ տողից |
9 |
Վաճառքի միջին կշռված փոխարժեքը |
թվային |
Մուտքագրվում է աղյուսակի G սյունակում` սկսած 11-րդ տողից |
Աղյուսակում ընդունված են հետևյալ նշանակումները.
x-տառաթվային, n-թվային, a-տառային, n-տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:
Ամսաթիվը պետք է լրացված լինի «օր/ամիս/տարի» տեսքով: Այն դեպքերում, երբ վարկային կազմակերպությունն աշխատել է հանգստյան օրերին, ապա այդ օրերին իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են որպես հանգստյան կամ տոն օրվան նախորդող աշխատանքային օրվա ժ.14:30-ից հետո իրականացված գործարքներ:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է չորս պարամետրերից և ունի հետևյալ տեսքը՝ «1n/1n/1n/1n», որտեղ առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները.
«1» - գործառնություններ ռեզիդենտ վարկային կազմակերպությունների միջև,
«3» - գործառնություններ վարկային կազմակերպությունների տարածքում, ինչպես նաև գործառնությունների ոչ ռեզիդենտ վարկային կազմակերպության հետ:
Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները.
«1» - Սփոթ (SPOT) տեսակի գործառնություններ,
«2» - Սվոփ (SWAP) տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):
Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար, «2» - ոչ ռեզիդենտների համար:
Չորրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի իրականացման ժամկետը՝
«1» - նախորդ օրվա ժամը 14:30-ից մինչև տվյալ օրվա ժամը 14:30-ը,
«2» - նախորդ օրվա ընթացքում իրականացված:
Օրինակ՝ 3/2/1/2՝ ռեզիդենտների հետ իրականացված վարկային կազմակերպության տարածքում կնքված սվոփ (SWAP) տիպի գործարք՝ իրականացված նախորդ օրվա ընթացքում:
«3/1/1/1» կոդի տակ պետք է ներկայացնել նաև ներքին արժութային շուկայում բաժնետոմսերի միջոցով իրականացված փոխարկումների ծավալները:
«Գործարքի արժույթներ» սյունակը պետք է լրացվի տարադրամների ISO կոդերի տեսքով, անգլերեն տառերով՝ օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ առանց չակերտների, օրինակ՝ ՍSD/AMD, ընդ որում համարիչում գրվում է սակարկվող արժույթի նշանը, հայտարարում՝ գնանշվող:
«Առքի ծավալ» և «Վաճառքի ծավալ» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:
«Առքի միջին կշռված փոխարժեք» և «Վաճառքի միջին կշռված փոխարժեք» սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները՝ յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),
ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn), որտեղ՝
ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,
ԱԾi (ՎԾi) - «i »-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,
ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,
«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:
Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:
Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն՝ ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ՝ անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:
Մուտքագրվող տեղեկությունները չպետք է ընդհատվեն և պարունակեն դատարկ տողեր կամ 0:
Սփոթ տիպի գործարքները հաշվետվության մեջ գրանցվում են գործարքի կնքման օրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
2010 թ. սեպտեմբերի 22 |