ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2010 թվականի N 1234-Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվող 5,0 հազ. տոննա պարենային ցորենի և 1,0 հազ. տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխման և պահեստավորման հետ կապված 12,28 մլն դրամի չափով ծախսերի ֆինանսավորումը թույլատրել իրականացնել 2010 թվականի երկրորդ կիսամսյակում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը 2010 թվականի համար նախատեսված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման գումարների հաշվին` «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում» ծրագրով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ծախսերի ֆինանսավորումը կատարել N N 1 և 2 հավելվածների մասով` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ N 3 հավելվածի մասով` կանխավճարային կարգով.
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նշված գործարքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա «ՀԿԵ» փակ բաժնետիրական ընկերությունից մրցակցությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ N 3 հավելվածում նշված գործարքներն իրականացվում են 22-րդ հոդվածի «ա» կետի հիման վրա` պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել բեռի ընդունման, տեղափոխման, պահեստավորման, պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N 4 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN |
Աշխատանքների և ծառայությունների անվանումները |
Չափի միավորը |
Քանակը |
Դրույքը |
Գումարը (դրամ) |
Ցորեն=5000 տն/60=84 վագոն/2=42 վազք |
|||||
1. |
Ջերմաքարշի պատվիրում |
42 |
42750 |
1795500.00 | |
Ցորենատարերի տեղափոխում |
|||||
2. |
2 ցորենատարով 2-3 կմ (42*16640) |
վազք |
16640 |
698880 | |
Ցորենատարի օգտագործում |
|||||
1-ին օրվա համար (260*24*84 ցորենատար) |
ժամ |
260 |
524160 | ||
2-րդ օրվանից 5-րդ օրերի համար ցորենատարի օգտագործում |
ժամ |
312 |
|||
2-րդ օրվա համար (312*24*66 ցորենատար ) |
494208 | ||||
3-րդ օրվա համար (312*24*48 ցորենատար) |
359424 | ||||
4-րդ օրվա համար (312*24*30 ցորենատար) |
224640 | ||||
5-րդ օրվա համար (312*24*12 ցորենատար) |
89856 | ||||
3. |
Ընդամենը |
1692288 | |||
4. |
Ընդամենը (տ.1+տ.2+տ.3) |
4186668.00 | |||
Այլ չնախատեսված ծախսեր 20% |
837333.6 | ||||
Ընդամենը |
5024001.60 | ||||
ԱԱՀ |
1004800.32 | ||||
Ընդամենը |
6028801.92 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN |
Աշխատանքների և ծառայությունների անվանումները |
Չափի միավորը |
Քանակը |
Դրույքը |
Գումարը (դրամ) |
Ձեթ=1000տն/50=20 վագոն/2=10 վազք |
|||||
1. |
Ջերմաքարշի պատվիրում |
10 |
42750 |
427500 | |
Վագոնների տեղափոխում |
|||||
2. |
2 վագոնով մինչև 1 կմ (10 վազք) |
10 |
10491 |
104910 | |
3. |
Վագոնի օգտագործում |
ժամ |
240 |
||
1-ին օրվա համար (240*24*20 վագոն) |
115200 | ||||
2-րդ օրվա համար (240*24*14 վագոն) |
80640 | ||||
3-րդ օրվա համար (240*24*7 վագոն) |
40320 | ||||
Ընդամենը |
236160 | ||||
4. |
Այլ չնախատեսված ծախսեր 20% |
153714 | |||
5. |
Ընդամենը (տ.1+տ.2+տ.3 +4տ) |
922284 | |||
6. |
ԱԱՀ |
184456.8 | |||
Ընդամենը (5տ. +6տ) |
1106740.8 | ||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎՈՂ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN |
Աշխատանքների և ծառայությունների անվանումները |
Չափի միավորը |
Քանակը |
Դրույքը |
Գումարը |
1. |
Բեռնաթափում վագոններից և բեռնում մեքենաների վրա |
տն |
1000 |
1000 |
1000000 |
2. |
Բեռնաթափում մեքենաներից և պահեստավորում |
տն |
1000 |
1000 |
1000000 |
3. |
Աշխատավարձից սոց. վճար |
480000 | |||
Ընդամենը |
2480000 | ||||
Մեքենաներով փոխադրում |
885000 | ||||
Ընդամենը |
3365000 | ||||
Վերադիր ծախսեր 5.3% |
178345 | ||||
Ընդամենը |
3543345 | ||||
Չնախատեսված 10% |
354335 | ||||
Ընդամենը |
3897680 | ||||
Շահույթ 10% |
389768 | ||||
Ընդամենը |
4287447 | ||||
ԱԱՀ 20% |
857489 | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
5144937 | ||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականիսեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի համարը |
Գնման ձևը |
Պայմանագրերի |
Գումարը | ||
կնքման ժամկետը |
կատարման վերջնաժամ- | |||||||
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
12.280.00 | |||||||
Բաժին N 04 Խումբ N 09 Դաս N 01 |
||||||||
08. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում |
12.280.00 | |||||||
Ծառայությունների մատուցում |
դրամ |
1 |
486100 |
ՆՄ |
սեպտեմբեր |
դեկտեմբեր |
12.280.00 | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |