ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2014 թվականի N 192-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մարտի 20-ը հաստատել ոլորտում գործող գերատեսչությունների ու կազմակերպությունների գործառույթների, տեղեկատվական հոսքերի, դերերի ու պատասխանատվությունների ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տեխնիկական բնութագիրը և մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը իրականացնել տեխնիկական բնութագրին համապատասխան ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված միջոցառումներ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2014 թ. մարտի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 17-ի N 192-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Վ. Տերտերյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ս. Պապյան | -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
| Լ. Հունանյան | -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
| Շ. Կիրակոսյան | -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
| Կ. Արեյան | -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |