ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2010 թվականի N 649-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներգրավված, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունների հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավել բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի:
3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Վ. Վարդանյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար |
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Կ. Մարգարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ |
Ե. Աթայան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչության պետ |
Ա. Գիլոյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
-Համաշխարհային բանկի և այլ միջազգային փորձագետներ | |
Ա. Եգանյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ (քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |