«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. |
թիվ 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 18-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման ժամկետը |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում ____________________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ ___________________________________ Գտնվելու վայրը ____________________________ ____________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը ____________ Համայնքը _____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» |
Չլրացնել ò | |
ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
201___թ. _____________ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամիսը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ |
նախորդ |
հաշվետու տարվա |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել են բեռներ, ընդամենը |
110 |
հազար տոննա |
||||
որից` Հանքային շինարարական նյութեր |
110.1 |
”-” |
||||
Ցեմենտ |
110.2 |
”-” |
||||
Քարածուխ |
110.3 |
”-” |
||||
Կոքս |
110.4 |
”-” |
||||
Նավթ և նավթամթերք |
110.5 |
”-” |
||||
Հանքաքար գունավոր մետաղներ |
110.6 |
”-” |
||||
Սև մետաղներ |
110.7 |
”-” |
||||
Սև մետաղների ջարդոն |
110.8 |
”-” |
||||
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
110.9 |
”-” |
||||
Անտառային բեռներ |
110.1.1 |
հազար տոննա |
||||
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
110.1.2 |
”-” |
||||
Ներկրվել են բեռներ |
115 |
”-” |
||||
որից` Հանքային շինարարական նյութեր |
115.1 |
”-” |
||||
Ցեմենտ |
115.2 |
”-” |
||||
Քարածուխ |
115.3 |
”-” |
||||
Կոքս |
115.4 |
”-” |
||||
Նավթ և նավթամթերք |
115.5 |
”-” |
||||
Հանքաքար երկաթ և մանգան |
115.6 |
”-” |
||||
Սև մետաղներ |
115.7 |
”-” |
||||
Սև մետաղների ջարդոն |
115.8 |
”-” |
||||
Քիմիական հանքային պարարտանյութեր |
115.9 |
”-” |
||||
Անտառային բեռներ |
115.1.1 |
”-” |
||||
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
115.1.2 |
”-” |
||||
Ներհանրապետական փոխադրումներ |
120 |
”-” |
||||
Բեռնաշրջանառություն |
125 |
հազար տոննա-կմ |
||||
Վագոնի պտույտը |
130 |
օր |
||||
Վագոնների միջին օրական բեռնումը |
135 |
վագոն |
||||
Վագոնների միջին օրական բեռնաթափումը |
140 |
”-” |
||||
Փոխադրվել են ուղևորներ |
145 |
հազար |
||||
այդ թվում` մեկնել են |
145.1 |
”-” |
||||
ժամանել են |
145.2 |
”-” |
||||
Ուղևորաշրջանառություն |
150 |
հազար |
||||
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
155 |
հազար դրամ |
||||
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
160 |
”-” |
||||
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
165 |
”-” |
||||
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը |
170 |
”-” |
Ղեկավար |
_________ |
_________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________ (Ազգանուն, անուն) |
_________ |
______________ |
« __ » _______201___թ. |
Էլեկտրոնային փոստ |
_____@_______ |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 18-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Առաքվել են բեռներ (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից՝ դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
5. 110–110.1.2 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
6. Ներկրվել են բեռներ (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
7. 115-115.1.2 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. Ներհանրապետական փոխադրումներ (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
9. Բեռնաշրջանառություն (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
10. Վագոնի պտույտ (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
11. Վագոնների միջին օրական բեռնում (տող 135) և բեռնաթափում (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
12. Փոխադրվել են ուղևորներ (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
13. Ուղևորաշրջանառություն (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
15. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով :
16. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 170) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: