ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 835-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց» բառերով.
2) որոշման 6-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց» բառերով,
բ. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «ինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված» բառերով,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետը «թվականը» բառից հետո լրացնել «, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը» բառերով,
դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ:»,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է`
1) բռնագաղթած անձանց դեպքում` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի.
2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|