ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2010 թվականի N 490-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը |
1. «Պետական թանգարաններից և պահոցներից թանգարանային առարկաները ժամանակավոր օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել և հաստատել հստակ չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հավաքածուի ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունվել: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
2. 1) «ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
1. Կարգի 10-րդ կետը խմբագրել` լրացնելով պետական պատվերով հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության անվճար բաշխման վերաբերյալ հստակ չափանիշները և հաշվետվության ներկայացման ժամկետը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ |
3. «Գրադարանների և թանգարանների իրենց տարեկան ծրագրերի և հաշվետվությունների ներկայացման և քննարկման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Սահմանել թանգարանների և գրադարանների կողմից իրենց տարեկան ծրագրերի ներկայացման ժամկետները և ձևաչափը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
4. «Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը միասնական շտեմարանում կենտրոնացնելու նպատակով սահմանել ՀՀ մշակույթի նախարարության ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների կողմից հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը և ժամկետները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
5. «Մշակութային միջոցառումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել մշակութային միջոցառումների կազմակերպման գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ, որով հստակ կներկայացվի ամբողջ ընթացակարգը` ըստ հաջորդական քայլերի սահմանելով ժամկետները և պատասխանատուներին: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
6. «Հոբելյանական միջոցառումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Հաշվի առնելով հոբելյանական միջոցառումների կազմակերպման ընթացակարգի առանձնահատկությունները, մշակել և հաստատել հոբելյանների կազմակերպման ներքին ընթացակարգ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
7. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների շնորհման համար ընտրության ներքին ընթացակարգ հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի նախագծի մշակում |
1. Սահմանել հայտերին կից պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը` հայտի հետ միասին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
8. «ՀՀ մշակույթի նախարարության պատվերով մշակութային ծրագրերի իրականացման գործընթացում նախարարության աշխատակազմի գործառույթների մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Գործող կարգում հստակեցնել և տարանջատել ստորաբաժանումների մասնակցությունը մշակութային ծրագրերի իրականացման համար սուբսիդիայի պայմանագրի կնքման գործընթացի իրականացմանը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
9. «Մշակութային ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
10. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի աշխատողներին հատկացվող թղթի և գրենական պիտույքների տրամադրման կարգը և չափաքանակները հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` պարտադիր սահմանելով պատասխանատուներին, ժամկետները, պահանջագրերի օրինակելի ձևերը, սահմանել նաև ստորաբաժանումների համար տարվա կտրվածքով հատկացվելիք առարկաների չափաքանակները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
11. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
12. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
13. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: 2.Առաջնորդվել հետևյալ առաջարկությունով` գույքի դուրսգրման թույլտվություն ստանալու նպատակով նախարարություն դիմել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանի 13-րդ կետով սահմանված դեպքերում: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
14. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1.Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: 2.Տարանջատել սույն գործընթացը գույքի դուրսգրման գործընթացից: 3.Մշակել որոշակի չափորոշիչներ, որոնք հիմք կծառայեն օտարման վերաբերյալ որոշում ընդունելու համար: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
15. «Պայմանագրերի մշակման, կնքման և պահպանման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
16. «ՀՀ մշակույթի նախարարի 2010թ. մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Սահմանել պատասխանատուներին, ժամկետները, բլանկերի հաշվառման, տրամադրման, բլանկավորված գրության (հրամանի) և նախագծի նույնականացման մեխանիզմները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 2-ին տասնօրյակ |
17. «Գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Կարգում ամրագրել առաջնահերթությունների որոշման հիմքերը, օրինակ` տարբեր իրավական ակտեր, սահմանված պահանջներ, նախորդ տարիների փորձ, արդիականություն, խնայողատարություն և այլն: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
18. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում գույքագրման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
19. «ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
1. Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժնի դրական եզրակացության դեպքում, մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության հիման վրա, նախապատրաստել եզրակացություն (որոշում) և ներկայացնել գործակալության պետի հաստատմանը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
20.1) «ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
1. Կարգերում սահմանել պահանջվող լուսանկարի վերաբերյալ չափորոշիչներ (ո՞վ է լուսանկարում, արդյո՞ք գունավոր լուսանկար է անհրաժեշտ և այլն): |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
21. «Բռնագրավված մշակութային արժեքները պետական պահոցներին հանձնելու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Բռնագրավված մշակութային արժեքների ժամանակավոր պահպանության համար սահմանել ներքին ընթացակարգ` անվտանգության նկատառումներից ելնելով: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
22. «Մշակութային արժեքների պետության անունից գնման նախապատվության իրավունքի իրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
1. Մշակել և հաստատել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները` հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից մշակութային արժեքների գնման վերաբերյալ առաջարկությունների քննարկման և որոշման ընդունման հետ կապված անհրաժեշտ ժամանակահատվածը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
23. «Պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների կամավոր սկզբունքով գրանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Ներկայումս գործող ՀՀ մշակույթի նախարարի 2005 թ. օգոստոսի 11-ի N 389-Ն և N 390-Ն հրամանների փոխարեն մշակել և հաստատել սույն գործընթացի իրականացման մեկ միասնական կարգ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
24. «ՀՀ մշակույթի նախարարի 2005թ. հուլիսի 25-ի «Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանելու մասին» N 348-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման գործընթացում ներգրավել նաև մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվության համար փորձագիտական եզրակացություն ներկայացրած փորձագետին կամ առնվազն որպես պարտադիր պայման սահմանել վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կամ անհամապատասխանության մասին ակտում փորձագետի ստորագրության առկայությունը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
25. «ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հուլիսի 23-ի «Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի` նվագարանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 431-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Գործող կարգի N 1 հավելվածով հաստատված «Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի» վարձակալության կարգում հստակեցնել նվագարանների տրամադրման չափանիշները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
26. «Հուշարձանների հայտնաբերման և պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
1. Մշակել պատմության և մշակույթի հուշարձանների պետական հաշվառման կարգը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
27.«Պատմամշակութային հուշարձանների օգտագործման հանձնման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Հուշարձանների օգտագործման հանձնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել ներքին ընթացակարգ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
28. «Պատմամշակութային տարածքների պահպանական գոտիների համաձայնեցման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Պատմամշակութային տարածքների պահպանական գոտիների հաստատման գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել ներքին ընթացակարգ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
29. «Քաղաքաշինական, շինարարական և այլ աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել ներքին ընթացակարգ` սահմանելով շինարարական և այլ աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ընթացակարգը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
30. «Պատմամշակութային հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել պատմամշակութային հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, վերականգնողական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների նկատմամբ մոնիթորինիգի իրականացման ընթացակարգը: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
31.1) «Հողերի կատեգորիաների փոփոխության համաձայնեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
Հողերի կատեգորիաների փոփոխության գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել համապատասխան կարգ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
32. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել ներքին ընթացակարգ` մանրամասն սահմանելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու չափանիշները: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2010 թվականի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2011, N 89-Ա | 08.02.2011, N 490-Ա | |
29.10.2010, N 922-Ա | 30.10.2010, N 490-Ա | |
27.10.2010, N 914-Ա | 28.10.2010, N 490-Ա | |
28.09.2010, N 770-Ա | 29.09.2010, N 490-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|