Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր, համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան
համաձայնեցին հետեւյալի մասին՝
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
1. Նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «հաշվի առնելով «Տնտեսական միության ստեղծման մասին» 1993 թվականի սեպտեմբերի 24-ի պայմանագրի, Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1995 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների հիմունքների, «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի արձանագրության, «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի եւ «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի դրույթները»։
2. 3-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը լրացնել «բացառությամբ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերով։
3. 7-րդ հոդվածի «գ» կետը հանել։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից։
Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] [վերապահումով] |
[ստորագրություն] |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Տաջիկստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Թուրքմենստանի կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
------------- |
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
-------------- |
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ուկրաինայի կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
|
Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից՝ |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 31 արձանագրության վերաբերյալ
Ադրբեջանի Հանրապետությունը «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից չի հանդիսանում:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ՝ |
[ստորագրություն] |
Նովրուզ Մամեդով |