Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 դեկտեմբերի 2013 թվականի N 52
59. «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ II, ՓՈՒԼ 3-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
Ֆինանսավորման Համաձայնագիր
Ամսաթիվ`
KfW, Ֆրանկֆուրտ Մայն
(«KfW»)
և
Հայաստանի Հանրապետության
(«Ստացող»)
միջև
ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության
սույն Ֆինանսավորման համաձայնագրի կնքման վերաբերյալ
(«ՀՀ ֆիննախ»)
և
ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության
Ջրային տնտեսության պետական կոմիտեի
Ծրագրի իրականացման մասով
(«ՋՏՊԿ» կամ «Ծրագրի իրականացման գրասենյակ»)
2,500,000 եվրո գումարի
Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումներ
(BMZ-Nr. 2013.7017.0)
2013թ.-ի սեպտեմբերի 13-ի թիվ 144/2013 բանավոր նշման հիման վրա, որը տրվել էր Երևանում Գերմանիայի Դեսպանության կողմից Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը, և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2013թ. («Կառավարության Համաձայնագիր») համաձայնագրի հիման վրա, որը դեռ պետք է ստորագրվի, Ստացողը և KfW սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման Համաձայնագիրը.
Հոդված 1
Ֆինանսական աջակցության գումարը և նպատակը
1.1 KfW բանկը կերկարաձգի ֆինանսական աջակցությունը Ստացողի հանդեպ` չգերազանցելով
2,500,000 եվրոն
Այս ֆինանսական աջակցությունը վճարման կամ հատուցման ենթակա չէ, եթե այլ բան նախատեսված չէ Հոդված 3.2-ով:
1.2 Ստացողը կօգտագործի ֆինանսական աջակցություն բացառապես փորձագիտական ծառայությունների նպատակով Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումների շրջանակում («Փորձագիտական ծառայություններ»), հատկապես ֆինանսավորելու Կառավարման Պայմանագիրը նշված ընկերությունների համար`
- Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
և առաջին հերթին վճարելու արտարժույթի ծախսերը: Ստացողը և KfWբանկն առանձին համաձայնագրով կսահմանեն ֆինանսական աջակցությամբ ֆինանսավորվելիք Փորձագիտական ծառայությունների մանրամասները և ծավալը:
1.3 Ստացողը և KfW բանկը մանրամանս կերպով կսահմանեն համապատասխան (զուգահեռ) ներդրումները, որոնք կտրամադրվեն Ստացողին առանձին համաձայնագրով: Ստացողը կտրամադրի համապատասխան (զուգահեռ) ներդրումներն ամբողջությամբ և ճիշտ ժամանակին: Ստացողը, ըստ պահանջի, KfW բանկին կտրամադրի փաստարկ, որն ապացուցում է, որ ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են օգտագործվել:
1.4 Ստացողի կողմից առաջացող հարկերը և հանրային ծախսերը և ներմուծման գծով տուրքերը չեն ֆինանսավորվի ֆինանսական աջակցության կողմից:
Հոդված 2
Վճարում
2.1 KfW բանկը կհատկացնի ֆինանսական աջակցություն համաձայն Փորձագիտական ծառայությունների առաջընթացի և համաձայն Ստացողի պահանջի: Առանձին համաձայնագրով Ստացողը և KfW բանկը կսահմանեն վճարումների ընթացակարգը, մասնավորապես այն վկայությունը, որն ապացուցում է, որ հատկացված միջոցներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար:
2.2 KfW բանկը իրավունք ունի հրաժարվել վճարումներ կատարելուց 2016թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո:
Հոդված 3
Մասհանումների և մարման կասեցում
3.1 KfW բանկը կկասեցնի վճարումները, եթե.
ա) Ստացողը ձախողում է կատարել KfW բանկի հանդեպ իր պարտավորությունները` ժամանակին կատարել վճարումները,
բ) Սույն Համաձայնագրին առնչվող սույն Համաձայնագրով կամ առանձին պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտվել են,
գ) Ստացողը չի կարող ապացուցել, որ ֆինանսական ներդրումներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար, կամ
դ) Արտակարգ հանգամանքներ են առաջացել, որոնք խանգարում կամ լուրջ վտանգի տակ են դնում Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը:
3.2 KfW բանկը կարող է պահանջել ֆինանսական աջակցության անհապաղ մարում, եթե Հոդված 3.1 բ) և գ) կետերում նշված որևէ իրավիճակ է տեղի ունեցել և չի վերացվել KfW բանկի կողմից սահմանված ժամկետի ընթացքում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1 գ) կետում նշված դեպքում, մարումը կսահմանափակի այդքան գումարներով, քանի որ Ստացողը չի կարող ապացուցել, որ գումարներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար:
Հոդված 4
Ծախսեր և հանրային վճարներ
Ստացողը պատասխանատու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս բոլոր հարկային պարտավորությունների և հանրային վճարների համար` որոնք կապված են սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ, ինչպես նաև բոլոր փոխանցման և փոխարկման ծախսերի համար, որոնք կապված են ֆինանսական միջոցների մասհանման հետ:
Հոդված 5
Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորագիր
5.1 ՀՀ Ֆինանսների նախարարը և իր կողմից KfW բանկին ներկայացված անձինք, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված ստորագրությունների նմուշներով, լիազորված կլինեն վերջինիս կողմից հանդես գալու որպես Ստացողի ներկայացուցիչ սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և իր կողմից KfW բանկին ներկայացված անձինք, Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ստորագրությունների նմուշներով, լիազորված կլինեն վերջինիս կողմից հանդես գալու որպես Ստացողի ներկայացուցիչ առանձին Համաձայնագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի Փորձագիտական Ծառայությունների իրականացման ժամանակ:
Ներկայացուցչական լիազորագիրը ուժի մեջ կլինի մինչև KfW բանկը ստանա համապատասխան ժամանակահատվածում Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից ուղարկված վաղաժամկետ բացարկը:
5.2 Սույն Համաձայնագրի շրջանակներում փոփոխություններն ու լրացումները և պայմանագրի կողմերից ներկայացված ցանկացած տեղեկություններն ու տեղեկանքները պետք է տրամադրվեն գրավոր: Ցանկացած տեղեկություն կամ տեղեկանք կհամարվի ստացված հասնելով պայմանագրի համապատասխան կողմի հետևյալ հասցեյով, կամ պայմանագրի կողմի ցանկացած այլ հասցեյով, որի մասին կտեղեկացվի պայմանագրի մյուս կողմը.
KfW բանկի համար. |
KfW Postfach 11 11 41 60046 Frankfurt am Main Federal Republic of Germany Fax: +49 69 7431-2944 | |
Ստացողի համար. |
ՀՀ Ֆինանսների նախարարություն @Հասցե Մելիք-Ադամյան 1 @Ֆաքս 060 700 358 Ջրային տնտեսության պետական կոմիտե @Հասցե @Ֆաքս |
Հոդված 6
Փորձագիտական Ծառայություններ
6.1 Ստացողը պետք է
a) պատրաստի և իրականացնի փորձագիտական ծառայությունները համապատասխան հիմնավոր ֆինանսական և ճարտարագիտական պրակտիկայի, և, մասնավորապես, համապատասխան կոնցեպցիաների, որոնց շուրջ համաձայնություն է ձերք բերվել Ստացողի և KfW բանկի միջև, և այս նպատակով ներգրավի անկախ, որակավորված խորհրդատու ճարտարագետների ծառայությունները:
b) ապահովել փորձագիտական ծառայությունների ամբողջական ֆինանսավորումը և ըստ պահանջի KfW բանկին ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ բոլոր այն ծախսերը, որոնք չեն ծածկվի սույն ֆոնդից, այնուամենայնիվ չվճարվեն:
c) պահպանել կամ նպաստել այն գրառումների պահպանմանը, որոնք հստակորեն ներկայացնում են փորձագիտական ծառայությունների հետ կապված բոլոր ծախսերը և պարզ բացահայտում են այն ծառայությունները, որոնք ֆինանսավորվել են սույն ֆինանսական ներդրումներից:
d) հնարավորություն ստեղծի KfW բանկի ներկայացուցիչների համար ցանկացած ժամանակ վերստուգելու վերոհիշյալ գրքերը, գրառումները և ցանկացած այլ փաստաթղթերը` կապված փորձագիտական ծառայությունների իրականացման հետ:
e) տրամադրել KfW բանկին ցանկացած և ողջ տեղեկատվությունը և հաշվետվությունները փորձագիտական ծառայությունների և դրանց հետագա զարգացումների վերաբերյալ` ըստ KfW բանկի պահանջի:.
f) իր իսկ կամքով անմիջապես տեղեկացնի KfW բանկին ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք կխոչընդոտեն կամ իրական վտանգի կենթարկեն փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ ծառայությունների նպատակը:
6.2 Ստացողը և KfW բանկն առանձին Համաձայնագրով պետք է սահմանեն 6.1 Հոդվածում ակնարկված ծառայությունների շրջանակը:
Հոդված 7
Այլ դրույթներ
7.1 Ստացողը պետք է ապահովի, որպեսզի անձինք, ում սույն Համաձայնագրով հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել փորձագիտական ծառայությունները, ֆինանսավորվող փորձագիտական ծառայությունների ցանկացած պայմանագրի շնորհումը և ֆինանսական միջոցների մասհանման ներկայացումը, չպահանջեն, չենթադրեն, չփոխհատուցեն, չնվիրեն, չխոստանան կամ ձեռք չբերեն անօրինական վճարումների կամ այլ առավելությունների խոստում` կապված այս աշխատանքների հետ:
7.2 Եթե Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է ճանաչվում, մնացած բոլոր դրույթները պետք է մնան անփոփոխ: Այդ կապակցությամբ ստեղծված բացթողումը պետք է լրացվի սույն Համաձայնագրին համապատասխան դրույթով:
7.3 Ստացողը չի կարող նշանակել կամ փոխանցել, կամ գրավադնել սույն Համաձայնագրի որևէ դրույթ:
7.4 Այս Համաձայնագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքով: Իրականացման վայրն է Ֆրանկֆուրտ Մայնը, Գերմանիա:
7.5 KfW բանկի և Ստացողի միջև սույն Համաձայնագրով ստեղծված իրավական կապերը կդադարեն վերջին մասհանումից վեց տարի հետո:
7.6 Սույն Ֆինանսական Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ Միջկառավարական Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որի վրա էլ այն հիմնված է:
Պատրաստված է երեք (3) բնօրինակից անգլերեն լեզվով: | ||
Ֆրանկֆուրտ Մայն, Գերմանիա Ամիս, ամսաթիվ, 2013 KfW բանկ |
Երևան, Ամիս, ամսաթիվ, 2013 Հայաստանի Հանրապետություն, ներկայացված Ֆինանսների Նախարարության կողմից
Հայաստանի Հանրապետություն, ներկայացված ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
Վարկային և Ծրագրային համաձայնագիր
Ամսաթիվ`
KfW, Ֆրանկֆուրտ ամ Մայն
(“KfW”)
և
Հայաստանի Հանրապետության
(«Վարկառու»)
ի դեմս Ֆինանսների նախարարության
և
Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության
և
Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության
և
Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերության
և
Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության
միջև
(«Ծրագիրն իրականացնող ընկերություններ»)
30,000,000 Եվրո արժողությամբ
Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II – Փուլ 3
- Հայաստանի Ջրամատակարարման և Ջրահեռացման Ենթակառուցվածք
(BMZ 2013.6634.35)
Բովանդակություն
Նախաբան
1. Վարկ
2. Վարկի ուղղումը Ծրագիրն իրականացնող ընկերություններին
3. Մասհանումներ
4. Վճարներ
5. Տոկոս
6. Մարում և Վաղաժամկետ մարում
7. Հաշվարկներն ու վճարումներն ընդհանուր առմամբ
8. Դաշնային երաշխիք
9. Գրավի մերժում և հավասար պայմաններ
10. Ծախսեր և հանրային վճարներ
11. Հատուկ պարտավորություններ
12. Դադարեցման պատճառներ
13. Ներկայացում և հայտարարություններ
14. Ընդհանուր դրույթներ
Հավելվածներ
Հավելված 1 Մասհանման ժամանակացույց
Հավելված 2 Վարկային և Ծրագրային համաձայնագրի իրավաբանական եզրակացության օրինակ (կառավարություն)
Նախաբան
2013թ.-ի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը տրված թիվ 144/2013 հայտագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2013թ. («Միջպետական Համաձայնագիր») համաձայնագրի, որը դեռ պետք է ստորագրվի հիման վրա, Ստացողը և KfW սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման համաձայնագիրը.
Պայմանով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կտրամադրի տոկոսադրույքային սուբսիդիաներ և որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը վարկի համար կտրամադրի երաշխիք, KfW բանկը կտրամադրի Վարկը ենթակա սույն վարկային և ծրագրային համաձայնագրի դրույթներին և պայմաններին: Վարկի ժամկետները և պայմանները համապատասխանում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀՁԿ) պահանջներին սույն վարկային և ծրագրային համաձայնագրի ստորագրման ամսաթվով կիրառելի` ի ճանաչումն որպես Պաշտոնական Զարգացման Աջակցություն (ՊԶԱ):
1. Վարկ
1.1 Գումար` KfW բանկը կտրամադրի Վարկառուի վարկը, որը չի գերազանցում ընդհանուր
30,000,000 Եվրոն--
(«Վարկ»):
1.2 Ուղղում և վարկի նպատակ` Վարկառուն ամբողջությամբ կուղղի Վարկը Ծրագիրն իրականացնող ընկերություններին՝ համաձայն Հոդված 2-ում սահմանված պայմանների: Ծրագիրն իրականացնող ընկերությունները Վարկը կօգտագործեն բացառապես Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքի հետագա վերականգնումը ֆինանսավորելու համար, ներառյալ խորհրդատվական ծառայությունները (Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II – Փուլ 3) («Ծրագիր») և առաջնային կերպով վճարելու արտարժույթի ծախսերը: Ծրագիրն իրականացնող ընկերությունները և KfW բանկը կսահմանեն Ծրագրի մանրամասները, ինչպես նաև Վարկով ֆինանսավորվող ապրանքները և ծառայություններն առանձին համաձայնագրում:
1.3 Հարկեր, վճարներ, մաքսային պարտավորություններ` Վարկառուի կամ Ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից պարտավորված հարկերը և այլ հանրային վճարները, ինչպես նաև մաքսային պարտավորությունները, չեն կարող ֆինանսավորվել Վարկային միջոցներից:
2. Վարկի ուղղումը Ծրագիրն իրականացնող ընկերություններին
2.1 Առանձին Վարկային Համաձայնագիր` Վարկառուն կտրամադրի Վարկը Ծրագիրն իրականացնող ընկերություններին առանձին վարկային համաձայնագրերի ներքո հետևյալ կերպ.
- Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերությանը
XXX միլիոն Եվրո
- Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերությանը
XXX միլիոն Եվրո
- Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերությանը
XXX միլիոն Եվրո
- Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերությանը
XXX միլիոն Եվրո
Սույն առանձին վարկային պայմանագրերը կկիրառեն սույն Հոդվածներ 5.1-ով և 6.1-ով սահմանված ժամկետները և պայմանները, սակայն վճարումներն այս առանձին համաձայնագրերով միայն վճարման ենթակա կլինեն եթե և այն չափով, որքանով Ծրագիրն իրականացնող ընկերությունները շահույթ են ունեցել (շահագործման և պահպանման ծախսերի նվազեցումից հետո):
2.2 Հավաստագրված թարգմանություն` նախքան Վարկի առաջին մասհանումը, Վարկառուն պետք է ուղարկի առանձին վարկային համաձայնագրերի անգլերեն լեզվով հավաստագրված թարգմանությունները KfW բանկին՝ համաձայն Հոդված 2.1-ի:
2.3 Ծրագիրն իրականացնող ընկերությունների պարտավորություններից հրաժարում` Վարկի տրամադրումը չի ստեղծի Ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից վճարման պարտավորությունների առումով որևէ պարտավորություն KfW բանկի հանդեպ սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում:
3. Մասհանում
3.1 Մասհանման հայտ` հենց որ մասհանման համար նախատեսված բոլոր պայմանները համաձայն Հոդված 3.3-ի իրականացվեն, KfW բանկը կմասհանի վարկային միջոցները` համաձայն Ծրագրի առաջընթացի, Ծրագիրն իրականացնող ընկերությունների պահանջով: Մասհանումը կիրականացվի համաձայն մասհանման ժամանակացույցի՝ սահմանված սույն Վարկային և Ծրագրային պայմանագրի Հավելված 1-ում: KfW բանկը կկատարի մասհանումները միայն յուրաքանչյուր կիսամյակի համար սահմանված գումարի առավելագույնի չափով: Այնքանով, որքանով Ծրագիրն իրականացնող ընկերությունները կպահանջեն ավելի ցածր գումարների մասհանում կիսամյակի ընթացքում, չհատկացված գումարները կարելի է պահանջել հաջորդող կիսամյակների ընթացքում: Բացառությամբ վերջին մասհանման, KfW բանկը չի պարտավորվում կատարել մասհանումներ, որոնց գումարն ավելի պակաս կլինի քան 100,000 Եվրոն:
3.2 Մասհանում պահանջելու վերջնաժամկետ` KfW բանկը կարող է մերժել մասհանումները 2018թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո:
3.3 Մասհանման նախնական պայմաններ` KfW բանկը պարտավորվում է կատարել ցանկացած գումարի մասհանումներ սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում միայն հետևյալ նախապայմանների իրականացման դեպքում՝ KfW բանկի կողմից ընդունելի ձևաթղթով և բովանդակությամբ:
ա) Վարկառուն պետք է ներկայացնի իրավական եզրակացությունն բացառապես այն ձևաթղթով, որը սահմանված է Հավելված 2-ում և ներկայացնի բոլոր փաստաթղթերի հաստատված պատճենները (յուրաքանչյուրը գերմաներեն կամ անգլերեն թարգմանությամբ), որոնց վերաբերում է սույն իրավական եզրակացությունը.
aa) Վարկառուն կատարել է բոլոր պահանջներն իր սահմանադրական իրավունքի և այլ իրավական դրույթների ներքո, և
bb) KfW բանկն ազատված է տոկոսից առաջացած եկամտի բոլոր հարկերից, վճարներից, վարձերից և նմանատիպ ծախսերից Հայաստանում Վարկի շնորհման դեպքում,
բ) Հոդված 13.1-ում նշված ստորագրությունների նմուշները (Վարկառուի և Ծրագիրն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ) ներկայացվել են,
գ) Համաձայն Հոդված 2.2-ի, Հոդված 2.1-ում նշված առանձին վարկային համաձայնագրերը ներկայացվել են,
դ) Հոդված 8-ում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիքն ուժի մեջ է և վավեր առանց որևէ սահմանափակման,
ե) Վարկառուն վճարել է Հոդված 4.2-ում նշված կառավարման վճարը,
զ) Դադարեցման համար որևէ պատճառ չկա կամ չի սպառնում, և
է) Որևէ արտակարգ հանգամանքներ չեն առաջացել, որոնք բացառում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը կամ Վարկառուի կողմից ստանձնած վճարման պարտավորությունների կատարումը սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի շրջանակում:
Նախքան Վարկից մասհանում կատարելը KfW բանկն իրավունք ունի պահանջել նմանատիպ հետագա փաստաթղթեր և փաստեր, ինչպես դա ողջամտորեն անհրաժեշտ է:
3.4 Առանձին համաձայնագիր` առանձին համաձայնագրում Ծրագիրն իրականացնող ընկերությունները և KfW բանկը կնշեն մասհանման ընթացակարգը և մասնավորապես փաստերը, որոնք պետք է տրամադրվեն Ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից` ապացուցելով, որ պահանջվող Վարկի գումարներն օգտագործվում են սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրով ամրագրված նպատակի համար:
3.5 Մասհանման մերժում` ենթակա իր պարտավորությունների իրականացմանը, Հոդված 11-ի շրջանակում Վարկառուն կարող է հրաժարվել Վարկի չվճարված գումարների մասհանումից KfW բանկի հետ համաձայնությամբ՝ վարկի չընդունելու փոխհատուցման վճարման դիմաց՝ համաձայն Հոդված 3.6-ի:
3.6 Վարկը չընդունելու փոխհատուցում` եթե Վարկառուն հրաժարվում է գումար մասհանի վարկի միջոցներից, կամ եթե ընդհանրապես մասհանում չի կատարվել Վարկի գումարից կամ գումար չի մասհանվել մինչ այն վերջնաժամկետը, որը նշվել էր Հոդված 3.2-ում այլ պատճառներով, որոնց համար KfW բանկը չի կարող հաշվետու լինել, Վարկառուն պետք է անմիջապես վճարի KfW բանկին վերջինիս պահանջով մի գումար, որը կփոխհատուցի KfW բանկին կողմից կրած ցանկացած կորուստների, ծախսերի կամ արժեքների համար` վարկի գումարի չընդունման արդյունքում: KfW բանկը կհաշվարկի վարկը չընդունելու փոխհատուցման գումարը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին:
4. Վճարներ
4.1 Պարտավորության վճար` Վարկառուն կվճարի չվերադարձվող պարտավորության վճարը տարեկան 0.25%, որը կհաշվարկվի Վարկի մնացորդային գումարներից: Պարտավորության վճարը կհաշվվի սույն Վարկային և Ծրագրային Համաձայնագրի ստորագրմանը հաջորդող մեկ տարի ժամանակահատվածի ավարտից հետո և Կկատարվի տարեկան մինչև այն ամսաթիվը, երբ Վարկն ամբողջությամբ կմասնահանվի կամ ամբողջությամբ չեղյալ համարված կլինի, եթե նման դեպք տեղի ունենա:
Պարտավորության վճարը ենթակա է վճարման կես տարին մեկ՜ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ի և դեկտեմբերի 30-ի (յուրաքանչյուրը «Վճարման Ամսաթիվ»): Վճարման ենթակա առաջին ամսաթիվը 2015թ.-ի հունիսի 30-ն է, բայց ոչ շուտ քան Վճարման ամսաթիվը, որին հաջորդել է այն ամսաթիվը, երբ սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրն ուժի մեջ է մտել և վավեր է համարվում համաձայն Հոդված 14.11-ի:
4.2 Կառավարման վճար` Վարկառուն Վարկի մայր գումարի մեկանգամյա չվերադարձվող միանվագ 1 % կառավարման վճարը կվճարի KfW բանկին՝ Հոդված 1.1-ում նշված:
Կառավարման վճարը պետք է կատարվի (i) նախկան սույն վարկի առաջին մասնահանումը կամ (ii) KfW բանկի կողմից սույն Վարկային և Ծրագրային Համաձայնագրի ստորագրումից հետո եռամսյա ժամկետի ավարտին կամ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ուժի մեջ մտնելուց և վավեր դարձնելուց հետո մեկամսյա ժամկետում (կախված նրանց թե (ii)-ում նշված ժամկետներից որըն է հանդիսանում ավելի ուշ: Սույն համաձայնագիրը ստորագրելուն պես կառավարման վճարը կվճարվի ամբողջությամբ կավելանա անկախ նրանից, թե Վարկն ամբողջությամբ կվճարվի, անկախ նրանից, թե Վարկն ամբողջությամբ է օգտագործվել կամ բոլորովին չի օգտագործվել
5. Տոկոս
Վարկառուն կվճարի KfW բանկին տոկոս՝ համաձայն սահմանված դրույքաչափի հետևյալ կերպ.
5.1 Տոկոս (հաստատված տոկոսադրույք՝ սահմանված Վարկային պարտավորությամբ)՝ Վարկառուն Վարկի մասով տոկոսը կվճարի տարեկան XXX%-ի չափով («Հաստատված Տոկոսադրույք») մինչև վերջին մարումը ստացված լինի՝ համաձայն Մարման ժամանակացույցի, ինչպես սահմանված է Հոդված 6.1-ում:
5.2 Տոկոսի հաշվարկ և տոկոսի վճարման ամսաթվեր` ՄԱՍՀԱՆՎԱԾ Վարկի տոկոսադրույքը կգանձվի ճներառելով այն ամսաթվը, երբ KfW բանկի համապատասխան հաշվեհամարից իրականացվել է Վարկի տրամադրումը, մինջև այն ամսաթիվը ներառյալ, երբ տվյալկ վարկը վերադարձվել է KfW բանկի համապատասխան հաշվեհամարին, ինչպես նշված է Հոդված 7.3-ում: Տոկոսը կհաշվարկի համաձայն Հոդված 7.1-ի (Հաշվարկ): Տոկոսը կվճարվի Վճարման Ամսաթվերի համաձայն (ինչպես սահմանված է Հոդված 4.1-ում):
6. Մարում և Վաղաժամկետ մարում
6.1 Մարման ժամանակացույց` Վարկառուն կմարի Վարկը հետևյալ կերպ.
Մարում |
Վճարման ամսաթիվ |
Տարի |
Գումար |
|
1 |
հունիսի 30, |
2019 |
1.500.000,00 |
Եվրո |
2 |
դեկտեմբերի 30, |
2019 |
1.500.000,00 |
Եվրո |
3 |
հունիսի 30, |
2020 |
1.500.000,00 |
Եվրո |
4 |
դեկտեմբերի 30, |
2020 |
1.500.000,00 |
Եվրո |
5 |
հունիսի 30, |
2021 |
1.500.000,00 |
Եվրո |
6 |
դեկտեմբերի 30, |
2021 |
1.500.000,00 |
Եվրո |
7 |
հունիսի 30, |
2022 |
1.500.000,00 |
Եվրո |
8 |
դեկտեմբերի 30, |
2022 |
1.500.000,00 |
Եվրո |
9 |
հունիսի 30, |
2023 |
1.500.000,00 |
Եվրո |
10 |
դեկտեմբերի 30, |
2023 |
1.500.000,00 |
Եվրո |
11 |
հունիսի 30, |
2024 |
1.500.000,00 |
Եվրո |
12 |
դեկտեմբերի 30, |
2024 |
1.500.000,00 |
Եվրո |
13 |
հունիսի 30, |
2025 |
1.500.000,00 |
Եվրո |
14 |
դեկտեմբերի 30, |
2025 |
1.500.000,00 |
Եվրո |
15 |
հունիսի 30, |
2026 |
1.500.000,00 |
Եվրո |
16 |
դեկտեմբերի 30, |
2026 |
1.500.000,00 |
Եվրո |
17 |
հունիսի 30, |
2027 |
1.500.000,00 |
Եվրո |
18 |
դեկտեմբերի 30, |
2027 |
1.500.000,00 |
Եվրո |
19 |
հունիսի 30, |
2028 |
1.500.000,00 |
Եվրո |
20 |
դեկտեմբերի 30, |
2028 |
1.500.000,00 |
Եվրո |
6.2 Չմասնահանված վարկային գումարներ` Չմասնահանված վարկային գումարները կհաշվանցվեն համապատասխան վերջին մարման մասնաբաժնի պարտավորության դիմաց, ըստ մարման ժամանակացույցի, եթե KfW բանկն իր հայեցողությամբ չընտրի մեկ այլ հաշվանցման այլընտրանք առանձին դեպքերում:
6.3 Վճարումները մարման մեկնարկից հետո` եթե Վարկի գումարները վճարվում են մարումը սկսելուց հետո, մարման ժամանակացույցը, ինչպես նշված է Հոդված 6.1-ում, կմնա անձեռնմխելի մինչև համապատասխան մարման մասնաբաժնի պարտավորությունը` համաձայն մարման ժամանակացույցի, ավելի քիչ է, քան արդեն վճարված Վարկի գումարները: Եթե վճարման համար մարման մասնաբաժինը գերազանցում է չվճարված Վարկի գումարը, KfW բանկը կնվազեցնի գումարը` մարման մասնաբաժնի մասով տարբերությունը, կբաժանի այն դեռ չհատուցված մարման մասնաբաժինների մնացորդով, և կավելացնի այդ գումարը յուրաքանչյուր չհատուցված մարման մասնաբաժնին: KfW բանկն իրավունք է վերապահում հետաձգել վճարումների դիտարկումը, որոնք կատարվում են 45 օրվա ընթացքում` նախքան համապատասխան Վճարման ամսաթիվը, չմարված Վարկի գումարի սահմանման համար, մինչև վճարմանը հաջորդող երկրորդ Վճարման ամսաթիվը:
6.4 Վաղաժամկետ մարում՝ հետևյալը կկիրառվի վաղ մարումների համար.
ա) Վաղաժամկետ մարում կատարելու իրավունք` Վարկառուն կարող է, ենթակա ստորև (բ)-ից մինչև (ե) ենթապարբերությունները, իրականացնել վաղ մարումներ Վարկի գումարի մասով, պայմանով, որ նման վաղ մարումը կլինի 1,000,000 Եվրո նվազագույն գումարով (տառերով` մեկ միլիոն Եվրո):
բ) Ծանուցում` Վարկի գումարի Վաղաժամկետ մարումը, համաձայն Հոդված 6.4 ա)-ի, ենթակա է Վարկառուի կողմից KfW բանկին ծանուցման, ոչ ուշ քան տասնհինգերորդ Բանկային օրը (ինչպես սահմանված է Հոդված 14.1-ում) Ֆրանկֆուրտ ամ Մայնում, նախքան նախատեսված Վաղաժամկետ մարում ամսաթիվը: Նմանատիպ ծանուցումը անփոփոխ է, այն պետք է նշի ամսաթիվը, երբ պետք է կատարվի Վաղաժամկետ մարումը և մարվող գումարի չափը, և պարտավորեցնում է Վարկառուին վճարել նշված գումարը նշված ամսաթվով KfW բանկին:
գ) Վաղաժամկետ մարման հետ առաջացած հնարավոր կորուստների փողհատուցում` այն դեպքում, երբ Վարկառուն կատարում է ֆիքսած տոկոսադրույքով վարկի վաղաժամկետ մարում նա պարտավորվում է անմիջապես KfW բանկին վճարել այնքան գումար, որը բավարար կլինի փոխհատուցելու հնարավոր կորուստները կամ ծախսերը, որոնք առաջացել են KfW բանկի հանդեպ սույն Վաղաժամկետ մարման արդյունքում: KfW բանկը կվորոշի փոխհատուցմամն գումարի չափը և կներկայացնի այն Վարկառուին:
դ) Ստացման ենթակա գումարներ` Վարկառուն կվճարի հետևյալ գումարները Վաղաժամկետ մարման հետ միասին՝ համաձայն Հոդված 6.4 ա)-ից մինչև գ)-ի:
aa) Վաղաժամկետ մարման արդյունքում առաջացած ծախսերի փոխհատուցում՝ համաձայն Հոդված 6.4 գ)-ի և
bb) բոլոր հաշվեգրված տոկոսները Վաղաժամկետ մարման ամսաթիվը:
ե) Հաշվանցում՝ Հոդված 6.2 (չմասնահանված վարկի գումարներ) կկիրառվեն Վաղաժամկետ մարման հաշվանցման հանդեպ համապատասխան փոփոխություններ կատարելով:
6.5 Մարման վերանայված ժամանակացույց` եթե կիրառվեն Հոդված 6.2-ը (Չվճարված վարկի գումարներ), Հոդված 6.3-ը (Մարման մեկնարկից հետո վճարումներ) կամ Հոդված 6.4-ը (Կանխավճար), ապա KfWբանկը Վարկառուին կուղարկի վերնայված մարման ժամանակացույցը, որը կդառնա սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի անբաժանելի մասը և կփոխարինի մարման ժամանակացույցը՝ վավեր մինչև նման ամսաթիվը:
7. Հաշվարկներն ու վճարումներն ընդհանուր առմամբ
7.1 Հաշվարկ` տոկոս, պարտավորության վճար, ժամկետանց տոկոս համաձայն Հոդված 7.5-ի, միանվագ փոխհատուցում ժամկետանց գումարների համար համաձայն Հոդված 7.6-ի, վարկի չօգտագործման հետ կապված ծախսերի փոխհատուցումը և Վաղաժամկետ մարման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կհաշվարկվեն տարեկան 360 օրվա հիմքով և ամսական 30 օրով:
7.2 Վճարման ամսաթիվ` եթե սույն Վարկային և Ծրագրային պայմանագրի հետ կապված կատարվելիք վճարումը համընկնում է այն ամսաթվի հետ, որը Բանկային օր չէ (ինչպես սահմանված է Հոդված 14.1-ում), Վարկառուն պետք է կատարի այդ վճարումը հաջորդ Բանկային օրը: Եթե հետևյալ Բանկային օրը համընկնում է հաջորդ օրացուցային ամսվա հետ, համապատասխան վճարումն իրականացվում է ընթացիկ օրացուցային ամսվա վերջին Բանկային օրը:
7.3 Հաշվեհամար, վարկավորման ժամանակը. Վարկառուն պետք է ազատված լինի սույն Վարկային և Ծրագրային պայմանագրի հետ կապված իր վճարման պարտավորություններից, եթե և հենց որ համապատասխան գումարները կրեդիտավորվել են KfW բանկ, իր ազատ տնօրինմանն առանց Եվրոյի որևէ նվազեցման, և ոչ ուշ քան առավոտյան ժամը 10:00-ին Ֆրանկֆուրտ ամ Մայնում KfW բանկի IBAN DE 98 50020400 3110131698 հաշվեհամարին, որը պատկանում է KfW բանկին, Ֆրանկֆուրտ ամ Մայն, վճարման ամսաթվի լրացուցիչ հղումով «Հղում՝ ՏԱՐԻ ԱՄԻՍ ՕՐ):
7.4 Վարկառուի հակընդդեմ հայցեր` Վարկառուն իրավունք չունի հաստատել պահման որևէ իրավունք կամ հաշվանցելի կամ համեմատելի իրավունքներ վճարման պարտավորությունների հանդեպ սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում, միայն եթե նման իրավունքները վերջնական դատավճռով չեն ճանաչվել կամ չեն վիճարկվում KfW բանկի կողմից:
7.5 Ժամկետանց վճարի տոկոս` եթե մարման որևէ մասնաբաժին կամ Վաղաժամկետ մարում համաձայն Հոդված 6.4-ի (Վաղաժամկետ մարում) KfW բանկի չեն կատարվել սահմանված ժամկետներում, KfW բանկը կարող է առանց նախնական հիշեցման գանձել տարեկան 300 բազային միավորների դրույքաչափով ժամկետանց վճարի տոկոս, Բազային դրույքից բարձր վճարման ամսաթվի ժամանակահատվածի համար և որպես ավարտ ունենալ այն ամսաթիվը, որով նման վճարները փոխանցվում են KfW բանկի հաշվեհամարին՝ նշված Հոդված 7.3-ում: Այս դրույքը պետք է առնվազն վարկի տոկոսադրույքին հավասար լինի: «Բազային դրույքը» Գերմանիայի Կենտրոնական բանկի կողմից հայտարարված տոկոսադրույքն է (Deutsche Bundesbank) քանի որ բազային դրույքը գերակշռում է համապատասխան վճարման ամսաթվին: Նման ժամկետանց վճարի տոկոսը պետք է անմիջապես վճարվի KfW բանկի առաջին պահանջով:
7.6 Միանվագ փոխհատուցում` ժամկետանց գումարների համար (բացառությամբ նման մարման մասնաբաժինների և Վաղաժամկետ մարման նշված Հոդված 7.5-ում (Ժամկետանց վճարի տոկոս) KfWբանկը կարող է առանց նախնական հիշեցման, պահանջել տարեկան 300 բազային միավորների դրույքաչափով միանվագ փոխհատուցում, Բազային դրույքից վերև կիրառելի համապատասխան վճարման ամսաթվով վճարման ամսաթվի մեկնարկի ժամկետի և նման ժամկետանց գումարների վճարման ավարտի համար: Միանվագ փոխհատուցումը պետք է վճարվի KfW բանկի առաջին պահանջով: Վարկառուն իրավուք ունի ապացուցելու որ փաստացի որևէ վնաս չի առաջացել կամ վնասները չեն եղել նշված գումարների չափով:
7.7 Հաշվանցում` KfW բանկն իրավունք ունի ստացված վճարները հաշվանցել ենթակա վճարումների դիմաց՝ սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում կամ KfW բանկի և Վարկառուի միջև կնքված այլ վարկային պայմանագրերի շրջանակում:
7.8 KfW բանկի կողմից կատարված հաշվարկներ` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի են ունեցել բացահայտ սխալներ, KfW բանկի կողմից կատարված գումարների հաշվարկները չեն պահանջում լրացուցիչ ապացույցներ:
8. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիք
KfW բանկը կունենա վճարման պահանջներ՝ երաշխավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից, սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում, նախքան առաջին վճարումը:
9. Գրավի մերժում և հավասար պայմաններ
9.1 Գրավի կամ հիփոթեքի արգելում` Վարկառուն և Ծրագիրն իրականացնող ընկերությունները չեն կարող ոչ գրավադրել, ոչ հիփոթեքային վարկավորում իրականացնել և ոչ էլ օտարել Ծրագրային միջոցները, նախքան Վարկի ամբողջական մարումը, ոչ էլ Վարկառուն կարող է այլ պայմանագիր կնքել կամ պայմնավորվածություն ձեռք բերել, որի արդյունքն անվտանգության կամ վճարման առաջնահերթության շնորհման որևէ իրավունքի ստեղծումն է որևէ անձի ցանկացած պարտավորության մասով, առանց KfW բանկի նախնական համաձայնության:
9.2 Հավասար պայմաններ` օրենքով թույլատրված չափով, Վարկառուն հանձն է առնում հավասար պայմաններում կատարել պարտավորությունները սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում բոլոր իր մյուս առկա կամ հետագայում չապահովագրված և ոչ ստորադասված վճարման պարտավորությունները:
10. Ծախսեր և հանրային վճարներ
10.1 Պահումների կամ նվազեցումների արգելում` Վարկառուն սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում կկատարի բոլոր վճարումները հարկերի, այլ հանրային վճարների կամ այլ ծախսերի համար առանց որևէ նվազեցման: Այն դեպքում, եթե Վարկառուն պարտավորվում է օրենքով կամ այլ պատճառներով իրականացնել որևէ նման նվազեցում կամ պահում վճարումների մասով, Վարկառուն կվճարի ցանկացած նման անհրաժեշտ լրացուցիչ գումարները KfW բանկին այնպես, որ որևէ պահումից կամ նվազեցումից հետո մնացած զուտ գումարը համապատասխանի այն գումարին, որը ենթակա կլինի վճարման սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի շրջանակում, և որևէ նման նվազեցում կամ պահում չի կատարվի:
10.2 Ծախսեր` Վարկառուն պետք է կրի Վարկի վճարման հետ ավելացող բոլոր արժեքները և ծախսերը, մասնավորապես փոխանցված գումարի և փոխանցման ծախսերը (ներառյալ փոխարկման վճարները), ինչպես նաև սույն Վարկային և Ծրագրային պայմանագրի պահպանման և իրավակիրառման հետ կապված և սույն Վարկային և Ծրագրային պայմանագրի հետ առնչվող բոլոր այլ փաստաթղթերի բոլոր ավելացած արժեքները և ծախսերը, ինչպես նաև սույն Վարկային և Ծրագրային պայմանագրից բխող բոլոր իրավունքները:
10.3 Հարկեր և այլ ծախսեր` Վարկառուն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս կրում է բոլոր հարկերը և այլ ավելացող հանրային ծախսերը՝ կապված սույն Վարկային և Ծրագրային Համաձայնագրի կնքման և իրականացման հետ: Եթե որևէ նման հարկեր և ծախսեր առաջանում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում, Վարկառուն կվճարի դրանք միայն այնքանով, որքանով դրանք առաջացել են Վարկառուի նախաձեռնությամբ: Եթե KfW բանկն ներկայացնում Է նման հարկեր կամ ծախսեր, Վարկառուն համաձայն պահանջի առանց ձգձգման կփոխանցի դրանք KfW բանկի հաշվեհամարին, ինչպես նշված է Հոդված 7.3-ում: Հոդված 7-ը կիրառում է համապատասխան առաջացված փոփոխությունների:
10.4 Ավելացած ծախսեր` եթե
ա) ցանկացած կենտրոնական բանկի կամ այլ ֆինանսական, դրամավարկային կամ այլ իշխանության կողմից տրված պահանջների և պայմանների հետ համապատասխանության պատճառով սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի ամսաթվից հետո,
կամ
բ) օրենքում կամ իր մեկնաբանության և վարչարարության մեջ որևէ փոփոխության պատճառով,
կամ
գ) երկկողմանիորեն կամ բազմակողմանիորեն կիրառելի ցանկացած համաձայնագրի կամ պայմանագրի ուժի մեջ մտնելու, դադարելու կամ փոփոխման պատճառով, մասնավորապես կրկնակի հարկման մասով:
KfW բանկը կրում է լրացուցիչ ծախսերը կամ կորուստները կամ անկարող է ստանալ համաձայնեցված շահույթ իր վերաֆինանսավորման ծախսերի նկատմամբ որպես սույն Վարկային և Ծրագրային Պայմանագրի՝ իր կողմից ուժի մեջ մտնելու և ֆինանսավորման արդյունք («Ավելացած ծախսեր»), ապա KfW բանկը կծանուցի Վարկառուին դրանից անմիջապես հետո: KfW բանկի կողմից որևէ նման պահանջ կուղեկցվի KfW բանկի կողմից ծանուցմամբ` նշելով իր պահանջի հիմքը և նախատեսելով սույն գումարի հաշվարկ խելամիտ մանրամասնությամբ: Վարկառուն պետք է պահանջի դեպքում անմիջապես հատուցի KfW բանկին ցանկացած և բոլոր նման Ավելացած Ծախսերի դիմաց: Հոդված 7-ը կիրառում է համապատասխան փոփոխություններ:
11. Հատուկ պարտավորություններ
11.1 Ծրագրի իրականացում և Հատուկ տեղեկատվություն` Ծրագիրն իրականացնող ընկերությունները
ա) կպատրաստեն, կիրականացնեն, կշահագործեն և կպահպանեն Ծրագիրը պատշաճ ֆինանսական և տեխնիկական պրակտիկային համապատասխան և էականորեն համաձայն Ծրագիրն իրականացնող ընկերությունների և KfW բանկի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի:
բ) կհանձնարարեն Ծրագրի շինարարության նախապատրաստումը և վերահսկումը անկախ, որակավորված խորհրդատվական ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակավորված ընկերությունների:
գ) Վարկի միջոցներով ֆինանսավորվող ծառայությունների և ապրանքների ձեռք բերման պայմանագրերը կշնորհեն միջազգային մրցույթի արդյունքում:
դ) կպահեն հաշվարկները և գրառումները կամ կունենան պահվող հաշվարկներ և գրառումներ, որոնք միանշանակ ցույց են տալիս Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների և ծառայությունների ծախսերը և հստակորեն սահմանում են այս Վարկից ֆինանսավորովող ապրանքները և ծառայությունները:
ե) հնարավորություն կտան KfW բանկի ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել նման հաշվարկները և գրառումները, Ծրագրի շահագործմանն ու իրականացմանը համապատասխան, ցանկացած և ողջ այլ փաստաթղթաբանությունը և կայցելեն Ծրագրերի իրականացման վայրերը և իր հետ կապված բոլոր տեղակայումները:
զ) KfW բանկին կմատակարարեն ցանկացած և բոլոր նման տեղեկություն և գրառումներ Ծրագրի և իր հետագա առաջընթացի վերաբերյալ, համաձայն KfW բանկի պահանջի:
է) անմիջապես և իր սեփական նախաձեռնությամբ կուղարկեն KfW բանկին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից (ՏՀԶԿ) կամ իր անդամներից Ծրագիրն իրականացնող ընկերություններից ստացված ցանկացած հարցում, այսպես կոչված «Համաձայնագիր Պաշտոնական Զարգացման Աջակցությամբ (ՊԶԱ) միմյանց հետ կապ չունեցող Վարկերի Թափանցիկության շրջանակում (Agreement for Untied ODA Credits Transparency)»՝ Վարկից ֆինանսավորվող մատակարարումների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհմանը վերաբերյալ, և կհամաձայնեցվի այդ հայցերի պատասխանը KfW բանկի հետ:
11.2 Առանձին համաձայնագիր` Ծրագիրն իրականացնող ընկերությունները և KfW բանկը կսահմանեն Հոդված 11.1-ի մանրամասներն առանձին համաձայնագրով:
11.3 Վարկառուն և Ծրագիրն իրականացնող ընկերությունները
ա) կապահովեն Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և, ըստ պահանջի, կտրամադրեն KfW բանկին հիմնավորում առ այն, որ այս Վարկով չֆինանսավորվող ծախսերը ծածկվել են և
բ) սեփական նախաձեռնությամբ ժամանակին կտեղեկացնեն KfW բանկին) (i) պարտավորությունների խախտման հնարավոր առաջացման մասին` (ii) բոլոր հնարավոր իրավիճակների ստեղծման մասին, որոնք լրջորեն կվտանգեն Ծրագրի իրականացումը, նպատակը կամ շահագործումը:
11.4 Վարկառուն Ծրագրի իրականացման ընթացքում կաջակցի Ծրագիրն իրականացնող ընկերություններին տրամադրելով պատշաճ ինժեներական և ֆինանսական աջակցություն, տրամադրելով Ծրագիրն իրականացնող ընկերություններին բոլոր պահանջվող թույլտվությունները Ծրագրի իրականացման համար:
11.5 Էթիկական նորմերի պահպանում՝ Վարկառուն և Ծրագիրն իրականացնող ընկերությունները կապահովեն, որ այն մարդիկ, որոնք ընդգրկված են Ծրագրի պատրաստման և իրականացման, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման պայմանագրերի շնորհմանը, ինչպես նաև վարկի գումարների պահանջ ներկայացնողները, չեն պահանջում, ընդունում, խոստանում կամ ընդունում անօրինական վճարների կամ այլ առավելություններ՝ կապված այս առաջադրանքների հետ:
11.6 Ապրանքների տեղափոխում` Միջկառավարական համաձայնագրում նշված դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին և Ծրագիրն իրականացնող ընկերություններին, կիրառելի են սույն Վարկով ֆինանսավորովող ապրանքերի տեղափոխմանը:
12. Դադարեցում
12.1 Պայմանագրային պարտավորությունների խափանում. KfW կարող է իրականացնել Հոդված 12.2-ով սահմանված իր իրավունքները (Խափանման իրավական հետևանքներ) էական պատճառ հանդիսացող ցանկացած իրադարձության դեպքում: Մասնավորապես, հետևյալ իրադարձություններից յուրաքանչյուրը համարվում է էական պատճառ.
ա) Վարկառուն ժամանակին չի կատարում KfW-ի առջև ստանձնած վճարումներ կատարելու իր պարտականությունները,
բ) Վարկառուն և/կամ Ծրագիրն իրականացնող ընկերությունները խախտում են Վարկային և Ծրագրային համաձայնագրով կամ առանձին համաձայնագրերով ստանձնած և սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված պարտավորությունները,
գ) Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը կամ նրա որևէ մասը դադարում է պարտադիր ուժ ունենալ Վարկառուի կամ Ծրագիրն իրականացնող ընկերությունների համար կամ չեն կարող կիրառվել Վարկառուի կամ Ծրագիրն իրականացնող ընկերությունների հանդեպ,
դ) Ցանկացած հայտարարագիր, ապացույց, տեղեկատվություն, հաստատում կամ երաշխիք, որոնք KfW-ի կողմից համարվում են վարկի տրամադրման և վարման համար էական, կեղծ են, ապակողմնորոշող կամ ոչ ամբողջական,
ե) Այլ անկանխատեսելի հանգամանքներ, որոնք ուշացնում կամ խոչընդոտում են սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարմանը,
զ) Վարկառուն և/կամ Ծրագիրն իրականացնող ընկերությունները չեն կարող ապացուցել, որ վարկային միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակների իրականացման համար,
է) Վարկառուի հետ կապված ստորև նշված իրադարձություններից յուրաքանչյուրի դեպքում.
աա) Վարկառուն, համաձայն գործող օրենքի, ճանաչվում է անվճարունակ, սնանկ կամ ի վիճակի չէ վճարել պարտքը սահմանված պայմաններով և ժամկետներում (կամ համարվում է որպես այդպիսին ըստ գործող օրենքի),
bb) Միջնորդություն, դատական գործի հարուցում կամ հրաման անվճարունակության, սնանկության կամ նման գործընթացներ սկսելու կամ լուծարման, վարչական գործընթացի կամ կազմալուծման համար, կամ խնդրանք լուծարիչ անձի, սնանկի խնամառուի, դատական կատարածուի, դատական կարգով նշանակված կառավարչի, ընդունողի, վարչարար ընդունողի, վարչարար անձի կամ նման այլ պաշտոնյա նշանակելու համար՝ համաձայն անվճարունակության, սնանկության մասին ակտերի կամ նման այլ օրենքների դրույթների (եթե նման միջնորդությունը չի մերժվում կամ ետ չի կանչվում երեսուն օրվա ընթացքում),
cc) Հրաման անվտանգության միջոցառումների կիրառման մասին՝ համաձայն անվճարունակության կամ նման այլ օրենքի դրույթների,
dd) անվճարունակության հայցի հարուցում կամ անվճարունակության հայցի հարուցման մերժում՝ հիմքերի բացակայության պատճառով,
ee) բանակցությունների վարում Վարկառուի մեկ կամ մի քանի վարկատուների հետ (բացառությամբ KfW-ի) չվճարված պարտքի ներման, վճարման հետաձգման, դադարեցման կամ մարման վերաբերյալ:
հ) Ծրագիրն իրականացնող ընկերությունների կազմակերպչական կառուցվածքի փոփոխություն: Եթե ներքոնշյալ իրադարձություններից մեկը տեղի է ունենում առանց KfWի նախնական համաձայնության՝
aa) Ծրագիրն իրականացնող ընկերությունների իրավակազմակերպչական ձևի փոփոխություն,
bb) Ծրագիրն իրականացնող ընկերություններին պատկանող բաժնետոմսերի հետ կապված փոփոխություններ,
cc) Ծրագիրն իրականացնող ընկերությունները կնքում են նոր ներքին համաձայնագրեր կամ որևէ գործող ներքին համաձայնագիր դադարեցվում կամ էական փոփոխությունների է ենթարկվում,
և KfW-ի ողջամիտ կարծիքով, վերոնշյալ իրադարձությունները կարող են վտանգի ենթարկել Ծրագիրն իրականացնող ընկերությունների սույն Վարկային և Ծրագրային համաձայնագով ստանձնած պարտավորությունների կատարումը:
12.2 Պայմանագրային պարտավորությունների խափանման իրավական հետևանքները: Հոդված 12.1-ում նշված իրադարձություններից որևէ մեկի դեպքում, որը չի վերացվում հինգ օրվա ընթացքում (Հոդված 12.1 (ա) –ով սահմանված դեպքերում) կամ Հոդված 12.1-ով սահմանված մնացած բոլոր իրադարձությունների դեպքում, որոնք չեն լուծվում KfW-ի կողմից սահմանված ժամկետներում, որը չպետք է գերազանցի 30 օրը, KfW կարող է դադարեցնել սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը կամ նրա որևէ մասը՝ հետևյալ հետևանքներով՝ ա) Վարկային և Ծրագրային համաձայնագրով սահմանված իր պարտականությունները դադարում են, և բ) KfW-ն կարող է պահանջել չվճարված վարկային գումարի ամբողջական կամ մասնակի մարում՝ հաշվարկված տոկոսների հետ միասին, ինչպես նաև ցանկացած և այլ գումարների վճարում, որոնք սահմանված են սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրով: Հոդված 7.5 (Ժամկետանց վճարի տոկոս) և Հոդված 7.6 (Միանվագ փոխհատուցում) կիրառվում է Վաղաժամկետ մարումներ գումարների նկատմամբ՝ համաձայն համապատասխան պայմանավորվածության:
12.3 Վնասահատուցում. Եթե Վարկային և ծրագրային համաձայնագիրը մասսամբ կամ ամբողջությամբ դադարեցվում է, Վարկառուն վճարում է վարկը չընդունելու փոխհատուցում համաձայն Հոդված 3.6-ի (վարկը չընդունելու փոխհատուցում և/կամ Վաղաժամկետ մարման փոխհատուցում՝ համաձայն Հոդված 6.4 գ դրույթների) (Վաղաժամկետ մարման փոխհատուցում):
13. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ և հայտարարություններ
13.1 Վարկառուի և Ծրագիրն իրականացնող ընկերությունների ներկայացում: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարը և վերջինիս կողմից նշանակված նման այլ անձինք, իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են նախարարի կողմից, ներկայացնում են Վարկառուին սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրն իրականացնելու գործընթացում: Ներկայացման իրավունքն ուժը չի կորցնում այնքան ժամանակ, քանի դեռ KfW չի ստանում Վարկառուի լիազորված ներկայացուցչի կողմից նման ներկայացումը չեղյալ համարելու մասին հստակ տեղեկատվություն: Ծրագիրն իրականացնող ընկերության համապատասխան գլխավոր տնօրենները և վերջիններիս կողմից նշանակված նման այլ անձինք իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են համապատասխան տնօրենի կողմից, ներկայացնում են Ծրագիրն իրականացնող տվյալ ընկերությանը՝ սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրն իրականացնելու գործընթացում: Ներկայացման իրավունքն ուժը չի կորցնում այնքան ժամանակ, քանի դեռ KfW չի ստանում լիազորված ներկայացուցչի կողմից նման ներկայացումը չեղյալ համարելու մասին հստակ տեղեկատվություն:
13.2 Հասցեներ. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված ծանուցումները կամ հայտարարությունները պետք է իրականացվեն գրավոր, ներկայացվեն բնագրով, և միայն մասհանումներ կատարելու խնդրանքի դեպքում բացառության կարգով՝ ֆաքսիմիլային հաղորդագրությամբ: Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված ցանկացած ծանուցում կամ հայտարարություն պետք է ուղարկվի հետևյալ հասցեով:
KfW |
KfW Փոստային ինդեքս 11 11 41 60046 Ֆրանկֆուրտ ամ Մայն / Գերմանիա Գերմանիա Ֆաքս՝ +49 69 7431-2944 | |
Վարկառու՝ |
Ֆինանսների նախարարություն Հայաստանի Հանրապետություն @Հասցե @Ֆաքս |
Ծրագիրն իրականացնող ընկերություններ |
Հայջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական Ընկերություն @Հասցե @Ֆաքս՝
Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության @Address @Fax
Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերության @Հասցե՝ @Ֆաքս՝
Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության @Հասցե՝ @Ֆաքս՝ |
14. Ընդհանուր դրույթներ
14.1 Բանկային օր. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրում «Բանկային օր» հղումը նշանակում է ցանկացած օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, երբ Ֆրանկֆուրտի առևտրային բանկերը բաց են ընդհանուր գործածար գործունեություն ծավալելու համար:
14.2 Գործունեության իրականացման վայր. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրով սահմանված բոլոր պարտականությունների կատարման վայր է հանդիսանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքը:
14.3 Մասնակի անվավերություն և բացթողումներ. Եթե սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի դրույթները անվավեր են դառնում կամ Վարկային և Ծրագրային համաձայնագրում կան բացթողումներ, ապա սա չի անդրադառնում Համաձայնագրի մյուս դրույթների վրա: Վարկային և ծրագրային համաձայնագրի կողմերը պետք է փոխարինեն ցանկացած անվավեր դրույթ իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր բնույթով և նպատակով հնարավորինս մոտ է անվավեր դրույթին: Կողմերը պետք է լրացնեն դրույթներում առկա ցանկացած բացթողում իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր բնույթով և նպատակով հնարավորինս մոտ է անվավեր դրույթին:
14.4 Գրավոր համաձայնեցում և փոփոխություններ. Սույն Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները պետք է կատարվեն գրավոր: Գրավոր համաձայնեցման պահանջի ցանկացած հրաժարական պետք է կատարվի կողմերի կողմից գրավոր: Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են միայն KfW և Վարկառուի միջև իրավական հարաբերություններին, չեն պահանջում Ծրագիրն իրականացնող ընկերությունների համաձայնությունը:
14.5 Իրավունքների փոխանցում. Ոչ Վարկառուն, ոչ էլ Ծրագիրն իրականացնող ընկերությունները չեն կարող փոխանցել կամ զիջել կամ գրավադրել սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:
14.6 Կիրառվող օրենք. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով:
14.7 Վաղեմության ժամկետ. KfW-ի սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված բոլոր պահանջների ժամկետն ավարտվում է հինգ տարի հետո սկսած այն տարվա ավարտից, երբ ներկայացվել է նման պահանջը և երբ KfW-ին հայտնի է դարձել նման պահանջի հանգամանքները կամ կարող էր հայտնի դառնալ առանց կոպիտ զանցառության:
14.8 Հրաժարում անձեռնմխելիությունից. Այնքանով, որքանով Վարկառուն կարող է այժմ կամ հետագայում պահանջել իր ակտիվների անձեռնմխելիությունը դատական կարգով հետապնդումից, դատական որոշումերի իրականացումից, կալանքից և այլ իրավական գործընթացներից և այնքանով, որքանով նման անձեռնմխելիությունը կարող է վերաբերվել իրեն կամ իր ակտիվներին, Վարկառուն սույնով համաձայնվում է չհայցել և հրաժարվում է անձեռնմխելիությունից, այնքանով, որքանով, դա թույլատվում է տվյալ ընդդատության օրենքներով:
14.9 Իրավական վեճեր
ա) Արբիտրաժ. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ պետք է բացառապես և վերջնականորեն լուծվի արբիտրաժային դատարանի կողմից, որի դեպքում.
աա) Արբիտրաժային դատարանը պետք է բաղկացած լինի մեկ կամ երեք դատավորներից, որոնք պետք է նշանակվեն և գործեն Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի կանոնների համաձայն, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել,
աբ) Արբիտրաժային դատավարությունը պետք է տեղի ունենա Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքում: Արբիտրաժային դատավարության լեզուն անգլերենն է:
բ) Ընդդատության շրջանակ. Ի լրումն, KfW իրավունք ունի դատական գործ հարուցել Ֆրանկֆուրտ Ամ Մայն քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում կամ համապատասխան իրավասության այլ դատարանում, բացառությամբ այն դեպքերի, եթե կողմերի միջև առաջացած վեճն արդեն իսկ գտնվում է արբիտրաժային վարույթում: Վարկառուն և Ծրագիրն իրականացնող ընկերություններն անվերապահորեն ենթարկվում են ցանկացած նման դատարանի ընդդատությանը:
14.10 Տեղեկատվության փոխանցում. KfW իրավունք ունի տեղեկատվություն դրամադրել Հոդված 8-ում նշված դաշնային երաշխիքը տրամադրողին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը կապված սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքման և իրականացման հետ: KfW, դաշնային երաշխիքը տրամադրողը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն իրավունք ունեն Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում նաև վարկային միջոցներից ֆինանսավորված մատակարարումների և ծառայությունների պայմանագրերի շնորհան վերաբերյալ տեղեկատվությունը, տրամադրել այն միջազգային կազմակերպություններին, որոնք վիճակագրական տվյալներ են հավաքում, մասնավորապես կապված պարտքի սպասարկման և վարկային միջոցներից ֆինանսավորված մատակարարումների և ծառայությունների պայմանագրերի շնորհման հետ: Տեղեկատվությունը միջազգային կազմակերպություններին փոխանցելու վերոնշյալ իրավունքը ներառում է նաև այդ տեղեկատվությունն անմիջականորեն նման կազմակերպությունների անդամներին փոխանցելը:
14.11 Ուժի մեջ մտնելը. Սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միայն Միջկառավարական համաձայնագրի, որի վրա հիմնված է սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը, ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո:
Վարկային և Ծրագրային համաձայնագիրն իրականացվում է վեց բնօրինակով՝ անգլերեն լեզվով:
Երևան, _____________________________________________2013
_____________________________________________ KfW
Երևան, _____________________________________________2013
_____________________________________________ Հայաստանի Հանրապետություն, որը ներկայացնում է Ֆինանսների նախարարությունը
_____________________________________________ Հայջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական Ընկերություն
_____________________________________________ Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության
_____________________________________________ Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերության
_____________________________________________ Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերության |
Առդիր 1
Մասհանման ժամանակացույց
Ստորև ներկայացված մասհանման յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտից հետո Վարկառուն կարող է դիմել վարկային միջոցներից այլ գումարներ ստանալու համար՝ այն գումարի չափով, որը չի գերազանցում մասհանման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված ընդհանուր գումարը:
Ժամանակահատված |
Մինչև… |
Առավելագույն ընդհանուր գումարը, որը կարող է վճարվել մինչև մասհանման յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջը (կուտակային) (բոլոր թվերը ներկայացված են Եվրո-ով )) |
1 |
30.06.2014 |
4,500,000.-- |
2 |
30.12.2014 |
7,500,000.-- |
3 |
30.06.2015 |
12,000,000.-- |
4 |
30.12.2015 |
18,000,000.-- |
5 |
30.06.2016 |
24,000,000.-- |
6 |
30.12.2016 |
27,000,000.-- |
7 |
30.06.2017 |
30,000,000.-- |
8 |
30.12.2017 |
30,000,000.-- |
9 |
30.06.2018 |
30,000,000.-- |
10 |
30.12.2018 |
30,000,000.-- |
Առդիր 2
Ծանոթագրություն: Նշել համապատասխան «Պետության»/«Հանրապետության» անվանումը
Վարկառուի(Պետություն) իրավախորհրդատուի իրավաբանական եզրակացության ձև
[Իրավախորհրդատուի ձևաթերթ]
KfW (ամսաթիվ)
Բաժին [ ]
Ուղղված՝ [ ]
Պալմենգարտենշտրասե փ. 5 - 9
Փոստային հասցե 11 11 41
60325 Ֆրանկֆուրտ ամ Մայն/ Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Վարկային և Ծրագրային համաձայնագիր կնքված KfW, [. . . ]-ի («Վարկառուի») և [. . . ] միջև --------ամսաթիվ, որի ընդհանուր գումարը չի գերազանցում __.000.000, Եվրոն:
Հարգելի պարոնայք,
Ես, հանդես գալով որպես Պետության [Արդարադատության նախարար] [……ի Իրավախորհրդատու] [-իրավավանական բաժնի ղեկավար (նշել նախարարության կամ այլ իրավասու մարմնի անվանումը ] գործել եմ վերոնշյալ լիազորությունների շրջանակներում կապված ----թ-ին կնքած Վարկային և Ծրագրային համաձայնագրի հետ, որը կնքվել է Վարկառուի, [. . . . ] և Ձեր միջև կապված Ձեր կողմից Վարկառուին տրամադրվող վարկի հետ, որի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի __.000.000,--Եվրո գումարը:
1. Ստուգված փաստաթղթեր
Իմ կողմից ստուգվել են՝
1.1 Վարկային և Ծրագրային համաձայնագրի ստորագրված բնօրինակները,
1.2 Վարկառուի կանոնադրական փաստաթղթերը, մասնավորապես՝
(ա) Պետության սահմանադրությունը, որն ընդունվել է ……թ-ին և տպագրվել է ………., համար………, էջ…….. ՝ կատարված փոփոխություններով:
(բ) . …… Օրենք(ներ) N. . . ընդունված . . . . . . . . . . . .-ին ., հրապարակված . . . . .ում, N. . . . . . . . . ., էջ. . . . . ՝ իր փոփոխություններով [նշել օրենքները, եթե կան այդպիսիք (օրինակ՝ բյուջեի վերաբերյալ օրենքներ), որոնք վերաբերում են Պետության կողմից կատարած փոխառություններին],
(գ) . . . . . . . . . . . . [նշել այլ փաստաթղթեր, օրինակ՝ պետական կամ վարչական մարմինների կողմից ընդունված որոշումներ, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են Պետության կողմից կնքած վարկային համաձայնագրերին կամ սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրին], և
(դ) Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը կնքված Պետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ……թ-ին («Համագործակցության համաձայնագիր»)
և նման այլ օրենքներ, կանոնակարգեր, ակտեր, գրառումներ, գրանցումներ և փաստաթղթեր, որոնք իմ կողմից համարվել են ուսումնասիրության համար անհրաժեշտ կամ ցանկալի՝ սույն իրավաբանական կարծիքը հայտնելու համար:
2. Եզրակացություն
Վարկային և Ծրագրային համաձայնագրի Հոդված ….-ի նպատակով, Պետության գործող օրենքների համաձայն, հայտնում եմ հետևյալ իրավաբանական կարծիքը.
2.1 Համաձայն սահմանադրության հոդված ----ի դրույթների/-------օրենքի դրույթների . . . . [նշել համապատասխան օրենքները] Վարկառուն իրավունք ունի կնքել սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքումը, հանձնումն ու իրականացումը թույլ տալու համար, մասնավորապես համաձայն.
(ա) Օրենքի(ների) N…….՝ ընդունված Պետության կառավարության կողմից . . . . . . .թ-ին , որը վավերացնում/ հաստատում է Վարկառուի կողմից [նշել անվանումը] Վարկային և Ծրագրային համաձայնագրի ստորագրումը, հանձնումն ու իրականացումը:
(բ) Որոշման (ների) N . . . . . . . . ընդունված կառավարության / Պետության վարկային հանձնաժողովի կողմից …….թ-ին [նշել Պետության համապատասխան կառավարման կամ վարչական մարմինների անվանումները],
(գ) . . . . . . . . . . [նշել այլ որոշումներ, հրահանգներ և այլն]:
2.2 Տիկին./Պրն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (և Տիկին/Պրն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .) պատշաճ ձևով լիազորված է (են) . . . . . . . . . . . . . . . . կողմից [օրենքով՝ ելնելով իր զբաղեցրած պաշտոնից (որպես . …-ի նախարար / որպես . . ), կառավարության ……..որոշմամբ, ………-ին տրված լիազորագրի հիման և այլն] Վարկառուի անունից միանձնյա / համատեղ ստորագրել Վարկային և Ծրագրային համաձայնագիրը: Տիկին./Պրն. . . . . . . . . . . . . . . . . . . (և Տիկին./Պրն.. . . . . . . . . . . . . .) կողմից ստորագրված Վարկային և Ծրագրային համաձայնագիրը պատշաճ ձևով իրականացվել է Վարկառուի կողմից և հանդիսանում են Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտականություն, որի իրականացումը պետք է ապահովվի համաձայն օրենքի:
[Այլընտրանք 1՝ Բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե ի լրումն Բաժին 2.1 և Բաժին 2.2-ում սահմանված փաստաթղթերի, անհրաժեշտ է ձեռք բերել որոշ պաշտոնական թույլտվություններ՝ համաձայն Պետության օրենքների]:
2.3 Վարկառուի կողմից Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքման և իրականացման համար ձեռք են բերվել հետևյալ պաշտոնական հաստատումները, թույլտվությունները, լիցենզիաները, գրանցումները և/կամ համաձայնությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են և շարունակաբար գործում են, ներառյալ ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սույն Համաձայնագրով սահմանված արժույթով:
(ա) [Կենտրոնական Բանկի/Ազգային Բանկի ] . . . . . . . հաստատումը. . . . . . .. . . . . . . . . . . ամսաթիվ . . . . . . . . . . . . . . .,համար . . . . . . . . . . . . . .;
(բ) [Նախարարի /. . . . . . . . . .նախարարության ] համաձայնությունը . . . . . . . . . . . . ամսաթիվ. . . . . . . . ., համար. . . . . . . . . ., և
(գ) . . . . . . . . . . . . . . [նշել այլ պաշտոնական թույլտվություններ, լիցենզիաներ և/կամ համաձայնություններ]:
Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից (այդ թվում նաև Պետության Կենտրոնական/Ազգային Բանկի) կամ դատարանի կողմից տրված այլ պաշտոնական թույլտվություններ, գրանցումներ և/կամ հաստատումներ, համաձայնություններ, լիցենզիաներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն (ներառյալ առանց սահմանափակման ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սահմանված արժույթով) կապված Վարկառուի կողմից Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքման ու իրականացման և Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտականությունների հետ, որոնց իրականացումը պետք ապահովվի օրենքի համաձայն:
[Այլընտրանք 2 Բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե ի լրումն Բաժին 2.1 և Բաժին 2.2-ում սահմանված փաստաթղթերի, ոչ մի այլ պաշտոնական թույլտվություն չպետք է ձեռք բերվի՝ համաձայն Պետության օրենքների]:
2.3 Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից (այդ թվում նաև Պետության Կենտրոնական/Ազգային Բանկի) կամ դատարանի կողմից տրված ոչ մի պաշտոնական թույլտվություն, գրանցումներ և/կամ հաստատումներ, համաձայնություններ, լիցենզիաներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն (ներառյալ առանց սահմանափակման ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սահմանված արժույթով) կապված Վարկառուի կողմից Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքման ու իրականացման և Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտականությունների հետ, որոնց իրականացումը պետք ապահովվի օրենքի համաձայն:
2.4 Վարկային և Ծրագրային համաձայնագրի վավերականության կամ իրականացման ապահովման հետ կապված դրոշմանիշային կամ նման այլ հարկի կամ տուրքի վճարում չի պահանջվում:
2.5 Գերմաներեն լեզվի ընտրությունը Վարկային և Ծրագրային համաձայնագրի կառավարման և արբիտրաժային դատարանին հանձնված վեճերի լուծման համար պարտադիր է՝ համաձայն սույն Վարկային և Ծրագրային համաձայնագրի Հոդված 14.9 դրույթների: Վարկառուի նկատմամբ Արբիտրաժային դատարանի կայացրած վճիռը պետք է ճանաչվի և ի կատար ածվի Պետությունում՝ համաձայն հետևյալ կանոնների . . . . . [նշել կիրառվող համաձայնագիրը (եթե կա այդպիսին), օրինակ՝ 1958 թ-ի Նյու Յորքի կոնվենցիան և/կամ այն հիմնարար սկզբունքները, որոնք կապված են Պետությունում արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և իրականացման հետ]:
2.6 Պետության դատական ատյանները կարող են իրենց ընտրությամբ վճիռը կայացնել սահմանված արժույթով կամ արժույթներով:
2.7 Վարկային և Ծրագրային համաձայնագրի համաձայն Վարկառուի փոխառությունը և Վարկային ու Ծրագրային համաձայնագրի կնքումն ու իրականացումը Վարկառուի կողմից կատարված մասնավոր և առևտրային ակտ է, այլ ոչ թե կառավարության կամ պետական իշխանությունների կողմից իրականացված ակտ: Ոչ Վարկառուն, ոչ էլ նրա որևէ սեփականություն չեն կարող ազատվել արբիտրաժային, հայցի ներկայացման, կալանքի, արգելանքի և այլ իրավական գործընթացների կիրառումից:
2.8 Համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և գործում է համաձայն Պետության սահմանադրության և օրենքների: [Համաձայն Համագործակցության համաձայնագրի Հոդված 3-ի դրույթների] [եթե Համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ չի մտել, սակայն գոյություն ունի երկակի հարկման համաձայնագիր], համաձայն ………………………….. [նշել համապատասխան համաձայնագիրը կամ գործող օրենքներն ու կանոնակարգերը] / Վարկառուից չի պահանջվում կատարել որևէ նվազեցում կամ պահում Վարկառուի որևէ վճարումից, որը Վարկառուն պետք է կատարի համաձայն Վարկային և Ծրագրային համաձայնագրի, իսկ նման նվազեցման կամ պահման հետագա պարտադրման դեպքում, գործում են Վարկային և Ծրագրային համաձայնագրի հոդված 11.1-ի դրույթները, որոնց իրականացումը պահանջվում է Վարկառուից KfW-ին համապատասխանաբար փոխհատուցելու համար:
2.9 KfW չի համարվում և չպետք է համարվի որպես Պետության ռեզիդենտ, Պետությունում իրավաբանական հասցե ունեցող, գործունեություն ծավալող կամ հարկման ենթակա՝ միայն Վարկային և Ծրագրային համաձայնագրի կնքման, իրականացման կամ իրականացման ապահովման համար: KfW-ից չի պահանջվում կամ նպատակահարմար չէ պահանջել որևէ լիցենզավորում, որակավորում կամ այլ իրավունքների ձեռք բերում՝ գործարար գործունեություն ծավալելու համար կամ KfW-ի կողմից գործակալների կամ ներկայացուցիչների նշանակում Պետությունում:
Հետևաբար, Վարկային և Ծրագրային համաձայնագրով սահմանված Վարկառուի պարտականություններն անմիջական և անվերապահ, իրավական, վավեր և պարտադիր պարտականություններ են, որոնց կատարումը պետք է ապահովվի Վարկառուի կողմից՝ համաձայն համապատասխան պայմանների:
Սույն իրավաբանական կարծիքը կազմված է համաձայն Պետության օրենքների:
. . . . . . . . . . . . . . . . . . . . ., . . . . . . . . . . . . . . . . .
(վայր) |
(ամսաթիվ) |
[Ստորագրություն]
Անուն, ազգանուն
Կից ներկայացված փաստաթղթեր՝
Ծանոթագրություն. Պահանջվում է կից ներկայացնել վերոնշյալ Բաժին 1.2-ի (ա) մինչև 1.2 (գ) և Բաժին 2.1-ի 2.3-ից մինչև 2.8 կետերով սահմանված փաստաթղթերի և իրավական ակտերի հաստատված ֆոտոպատճենները (երկար օրենքների կամ Պետության սահմանադրության հետ կապված, համապատասխան դրույթների պատճենները բավարար են) , ինչպես նաև KfW-ին պետք է ներկայացվի վերոնշյալ բոլոր փաստաթղթերի անգլերեն կամ գերմաներեն լեզուներով թարգմանված և հաստատված փաստաթղթերը, եթե այդ փաստաթղթերը չեն կազմվել անգլերեն կամ գերմաներեն լեզուներով՝ որպես պաշտոնական լեզու:
