«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 հունիսի 2007 թ. ք. Երևան |
N 275-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Սույն մեթոդիկան սահմանում է փոքր հիդրոէլեկտրակայաններից (մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն) առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման սկզբունքները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետի 1), 2) և 3) ենթակետերով նշված փոքր հիդրոէլեկտրակայանների:
Սույն մեթոդիկայի համաձայն սահմանված սակագները հանձնաժողովի նախաձեռնությամբ ենթակա չեն վերանայման առնվազն հինգ տարի, բացառությամբ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
1. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.1 Էլեկտրական էներգիայի արտադրության սակագների սահմանման հիմքում
դրվում է անհրաժեշտ հասույթի (ԱՀ) ապահովման սկզբունքը, ըստ որի արտադրության լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` ընկերություն) կողմից էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված հասույթը պետք է բավարարի՝
1) էլեկտրական էներգիայի հուսալի և անվտանգ արտադրության համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերի (ՇՊԾ) իրականացումը,
2) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության (Մ) հատուցումը,
3) էլեկտրական էներգիայի արտադրության համար օգտակար և օգտագործվող ակտիվների դիմաց ողջամիտ շահույթի (Շ) ապահովումը:
1.2 Սույն մեթոդիկայի 1.1 կետով նշված ԱՀ-ն որոշվում է հետևյալ բանաձևով`
ԱՀ = ՇՊԾ + Մ + Շ:
1.3 Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանվում են միադրույք (դրամ/կՎտժ) սակագներ, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
|
|
որտեղ՝ ԱԷ - առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:
2. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ
2.1 Սակագնի հաշվարկում ներառվում են այն ՇՊԾ-երը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են էլեկտրական էներգիայի արտադրության համար:
2.2 Կարգավորման նպատակով օգտագործվում է ծախսերի հետևյալ դասակարգումը`
1) հիմնական արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատավարձ.
2) հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին.
3) շահագործման համար անհրաժեշտ նյութական ծախսեր.
4) տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր.
5) իրացման ծախսեր.
6) վարչական ընդհանուր ծախսեր.
7) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սակագներով փոխհատուցվող այլ ծախսեր:
2.3 Էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությանը չառնչվող ծախսերն ու եկամուտները չեն ընդգրկվում էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում և հանձնաժողովի կողմից չեն կարգավորվում:
2.4 ՇՊԾ-երի առանձին բաղադրիչները որոշվում են սույն մեթոդիկայի NN 1, 2, 3
հավելվածում բերված ցուցանիշներով և հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում արտացոլված ծախսերի վերլուծության հիման վրա:
(2.4 կետը փոփ. 19.05.10 N 242-Ն)
2.5 Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը վերանայելիս` նորոգման և նյութական ծախսերը ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հաշվարկային տարվան նախորդող տարիներին Հայաստանի Հանրապետությունում սղաճի մակարդակը:
(2.5 կետը լրաց. 19.05.10 N 242-Ն)
3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ
3.1 Հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման կամ կառուցման արժեքից՝ գծային եղանակով, ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:
3.2 Նախկինում կառուցված և մասնավորեցված փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական միջոցները բաժանվում են երկու խմբի.
1) մասնավորեցման պահին գոյություն ունեցող հիմնական միջոցներ, որոնք դիտարկվում են որպես մեկ միասնական ակտիվ՝ գնահատված մասնավորեցման պայմանագրի արժեքով,
2) մասնավորեցման պահից հետո ձեռք բերված (կառուցված) հիմնական միջոցներ, որոնք գնահատվում են նրանց ձեռքբերման (կառուցման) արժեքով:
3.3 Սույն մեթոդիկայի 3.2 կետի 1-ին ենթակետով նախատեսված խմբի համար կիրառվում է միջինացված մաշվածության նորմա (6.6%), իսկ 3.2 կետի 2-րդ ենթակետով նախատեսված խմբի հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է առանձնացված՝ ելնելով նրանց օգտակար ծառայության տևողությունից:
3.4 Փոխառու միջոցների ներգրավմամբ կառուցված հիդրոէլեկտրակայանների համար, այդ միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, կարող են կիրառվել սույն մեթոդիկայի 3.3 կետում նախատեսված մաշվածության նորմաներից ավելի բարձր նորմաներ, սակայն ոչ ավելի, քան տարեկան 16.67%։ Այդ նորմայով կարող է դուրս գրվել հիմնական միջոցների արժեքի ոչ ավելի, քան 50% -ը։
3.5 Փոխառու միջոցների վերադարձման ժամկետը լրանալուց հետո դուրս չգրված հիմնական միջոցների (հաշվեկշռային) արժեքի նկատմամբ կիրառվում է (նրանց մնացած օգտակար ծառայության տևողության ընթացքում) դուրսգրումն ապահովող գծային մաշվածության համապատասխան նորմա։
4. ՈՂՋԱՄԻՏ ՇԱՀՈՒՅԹ
4.1 ԱՀ-ում ներառվող ողջամիտ շահույթի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՇԱՀՈՒՅԹ = ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ x ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱ:
4.2 Շահույթի հաշվարկման բազան հիդրոէլեկտրակայանի զուտ ակտիվների արժեքն է, որի բաղկացուցիչ մասերն են՝
1) էլեկտրական էներգիայի արտադրության և առաքման համար օգտակար և օգտագործվող հիմնական արտադրական միջոցների սկզբնական արժեքից հանած կուտակված մաշվածությունը (սակագնով հաշվարկված).
2) շրջանառու կապիտալը, որի թույլատրելի չափը հաշվարկվում է որպես բոլոր ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերություն: Ընթացիկ ակտիվները և պարտավորությունները որոշվում են՝ ելնելով հանձնաժողովի հետ համաձայնեցված շրջանառության ժամկետներից:
4.3 Սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ փաստացի վճարված, փաստաթղթերով ձևակերպված դրամական միջոցների գումարն է, իսկ այլ կերպ հատուցելու դեպքում՝ հատուցման իրական արժեքն այն պահից, երբ այդ միջոցը նախատեսվում է օգտագործել էլեկտրական էներգիայի արտադրության համար:
4.4 Սկզբնական արժեքում հաշվի են առնվում միայն հանձնաժողովի կողմից ընդունված կառուցման նախագծի սահմաններում կատարված ծախսերը: Նախագծում նախատեսված աշխատանքների ծավալների գերազանցման դեպքում լրացուցիչ ծախսերը հաշվի են առնվում միայն այն դեպքում, երբ դրանք հիմնավորող նախագծային փոփոխությունները նախապես համաձայնեցված են հանձնաժողովի հետ:
4.5 Ընկերության սեփականատերերի փոխվելու դեպքում էլեկտրական էներգիայի
սակագնի հաշվարկում ներառված հիդրոէլեկտրակայանի հիմնական միջոցների սկզբնական արժեքը մնում է անփոփոխ:
4.6 Հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում զուտ ակտիվների մեծացման համար կատարված ներդրումները շահույթի և մաշվածության հաշվարկման բազայում հաշվի են առնվում միայն իրականացումից հետո՝ համաձայն հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 12-ի N 56-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի»։
4.7 Փոխառու միջոցների վերադարձի ժամկետում վճարունակության ապահովման նպատակով, սույն մեթոդիկայի 3.4 կետով սահմանված մաշվածության նորմաների կիրառման դեպքում, շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում այդ ժամանակահատվածի զուտ ակտիվների միջին մեծությունը։
4.8 Ակտիվների նկատմամբ շահութաբերության նորմայի թույլատրելի մեծությունը սահմանում է հանձնաժողովը` հաշվի առնելով ֆինանսական շուկաներից կապիտալի ներգրավման հնարավորությունները և արժեքները:
4.9 Փոքր հիդրոէլեկտրակայանների համար հանձնաժողովը շահութաբերության նորմայի մեծություն սահմանում է մինչև հարկումը:
4.10 Շահութաբերության նորման կիրառվում է զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ հաշվի չառնելով նրա ֆինանսավորման կառուցվածքը (սեփական և փոխառու կապիտալ)։ Փոխառու կապիտալի սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերն ընդգրկվում են հաշվարկային շահույթում և ծախսային հոդվածներում հաշվի չեն առնվում: Շրջանառու կապիտալի կազմում հաշվի չի առնվում վարկերի սպասարկման համար պահանջվող դրամական միջոցների մեծությունը:
5. ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿ
5.1 Սակագնային հաշվարկներում որպես առաքվող էլեկտրական էներգիայի հաշվարկային մեծություն (W) ընդունվում է միջին բազմամյա արտադրության (Wարտ) և հիդրոէլեկտրակայանի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների ու սեփական, տնտեսական կարիքների համար ծախսվող էլեկտրական էներգիայի (ΔW) տարբերությունը.
W = Wարտ - ΔW :
5.2 Սույն մեթոդիկայի 5.1 կետի (W) մեծությունը հանդիսանում է հաշվարկային նաև այն դեպքերում, երբ հիդրոէլեկտրակայանի արտադրանքի մի մասը չի իրացվում, այլ օգտագործվում է հիդրոէլեկտրակայանի հետ նույն ընկերության կազմում գտնվող այլ սպառողների կարիքների համար:
5.3 Արտադրվող էլեկտրական էներգիայի միջին բազմամյա մեծությունը որոշվում է ջրատնտեսական և էներգետիկական հաշվարկների հիման վրա, որոնք կատարված են համապատասխան լիցենզիա ունեցող նախագծային կազմակերպությունների կողմից: Այն կարող է վերանայվել, եթե ջրային հաշվեկշռում կամ հիդրոէլեկտրակայանի կառույցներում և սարքավորումներում արտադրության ծավալի վրա ազդող փոփոխություններ են կատարվում:
5.4 Միջին բազմամյա արտադրության ծավալների նկատմամբ տատանումները, որոնք ջրի հոսքի բնական փոփոխությունների արդյունք են, սակագների հաշվարկում հաշվի չեն առնվում: Դրանց հետ կապված շահույթի տատանման ռիսկերը կրում է ընկերությունը և սակագնով չեն փոխանցվում սպառողներին:
Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի |
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Աղյուսակ N 1
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Մեկ ագրեգատի |
Ագրեգատների թվաքանակը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
0-0.5 (ներառյալ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
0.5-1.0 (ներառյալ) |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1.0-1.5 (ներառյալ) |
2 |
4 |
6 |
7 |
8 |
9 |
1.5-2.0 (ներառյալ) |
2 |
5 |
7 |
8 |
9 |
- |
2.0-3.0 (ներառյալ) |
3 |
6 |
8 |
- |
- |
- |
3.0-4.0 (ներառյալ) |
3 |
6 |
- |
- |
- |
- |
4.0-5.0 (ներառյալ) |
3 |
7 |
- |
- |
- |
- |
5.0-6.0 (ներառյալ) |
4 |
- |
- |
- |
- |
- |
6.0-7.0 (ներառյալ) |
4 |
- |
- |
- |
- |
- |
7.0-8.0 (ներառյալ) |
5 |
- |
- |
- |
- |
- |
8.0-9.0 (ներառյալ) |
5 |
- |
- |
- |
- |
- |
9.0-10.0 (ներառյալ) |
6 |
- |
- |
- |
- |
- |
Աղյուսակ N 2
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Կուռուցվածքներ և սարքավորումներ |
Հիմնական և ընթացիկ նորոգում |
Պատվար (բետոնե) |
0.94 |
Պատվար (հողային) |
0.63 |
Ջրընդունիչ, ջրթափ |
0.14 |
Տղմազտարան, ակվեդուկ (բետոնե), դյուկեր |
0.22 |
Ջրանցք, ճնշման ավազան |
0.19 |
Թունել |
0.09 |
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (բետոնե) |
0.22 |
Ճնշման խողովակաշար և կարգավորող աշտարակ (մետաղյա) |
0.42 |
Հիդրոէլեկտրակայանի շենք |
0.14 |
Հիդրոագրեգատներ և օժանդակ սարքավորումներ |
1.35 |
Ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ և բաշխիչ սարքեր |
3.63 |
Այլ էլեկտրատեխնիկական սարքավորումներ |
3.13 |
1. Հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը որոշելու համար հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը հարաբերվում է տեղակայված ագրեգատների քանակին` մեկ ագրեգատի միջին հզորությունը ստանալու համար, այնուհետև սույն հավելվածի N 1 աղյուսակից մեկ ագրեգատի միջին հզորությանը և տեղակայված ագրեգատների քանակին համապատասխան որոշվում է հիդրոէլեկտրակայանի արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը:
2. Սույն հավելվածի N 1 աղյուսակով որոշված անձնակազմի թվաքանակը` հետևյալ կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում, բազմապատկվում է համապատասխան գործակիցներով`
1) թունելների համար՝ |
1.03 |
2) մինչև 10 ՄՎտ հզորությամբ դերիվացիոն հիդրոէլեկտրակայանների համար՝ |
2.00 |
3) լեռնային և սեյսմիկ շրջաններում ճանապարհների սպասարկման յուրաքանչյուր լրիվ 5 կմ-ի համար` |
1.03 |
4) ծանր ձնային պայմաններով դժվարամատչելի լեռնային շրջանների համար՝ |
1.20 |
3. Հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակը սույն հավելվածի N 1 աղյուսակով և 2-րդ կետում նշված կառուցվածքների և սարքավորումների առկայության դեպքում համապատասխան գործակիցներով հաշվարկելուց հետո ավելացվում է ևս չորսով` հիդրոէլեկտրակայանում մեկ աշխատող հերթափոխի ընթացքում ապահովելու համար:
4. Հիդրոէլեկտրակայանի վարչական անձնակազմի թվաքանակը ընդունվում է մինչև մեկ ՄՎտ դրվածքային հզորության դեպքում երեք միավոր, իսկ մեկ և ավելի Մվտ դրվածքային հզորությունների դեպքում չորս միավոր:
(Հավելվածը խմբ. 19.05.10 N 242-Ն)