ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 597-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 259-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման առաջին պարբերությունից հանել «ինչպես նաև քրեակատարողական համակարգում պահվող դատապարտյալների անձնական գումարների անկանխիկ շրջանառության կազմակերպման» բառերը.
2) որոշման առաջին պարբերությունը «ապահովման» բառից հետո լրացնել «միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման ծախսերի փոխհատուցման, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման և քրեակատարողական ծառայության ծառայողների ու կենսաթոշակառուների սոցիալական աջակցության ապահովման» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1.1-ին կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 24 Երևան |